Միխայիլ Ավակումով (ռուս.՝ Авваку́мов, Михаи́л Никола́евич, նոյեմբերի 25, 1938(1938-11-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նկարիչ-գրաֆիկ, Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2006)[1], Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ։ Մոսկվայի նկարիչների միության անդամ։

Միխայիլ Ավակումով
Ծնվել էնոյեմբերի 25, 1938(1938-11-25) (85 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրական փաստեր խմբագրել

Միխայիլ Ավակումովը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում, հայտնի նկարիչ-գրաֆիկ Նիկոլայ Ավակումովի ընտանիքում։

Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյում սովորելուց հետո 1966 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտը` պլակատների պատկերազարդման մասնագիտացմամբ։ Սովորել է Ն. Ա. Պոնոմարևի, Օ. Մ. Սովոստյուկայի, Բ. Ա. Ուսպենսկու, Մ. Պ. Մատորինայի մոտ։

1953 թվականից` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

1974 թվականց դասավանդել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտում։

1988-2002 թվականներին` ԽՍՀՄ նկարիչների միության պլակատների պատկերազարդման գծով քարտուղար։

1990-1992 թվականներին` արվեստի ստեղծագործությունների՝ արտասահման արտահանման հանձնաժողովի նախագահ։

2005 թվականից` Մոսկվայի նկարիչների միության կառավարման անդամ։

Աշխատում է հասարակական-քաղաքական և գովազդային պաստառների վրա։

Դաստիարակաել է երկու որդու` Նիկոլայևին (1970 թ․ ծնունդ, քանդակագործ և գրաֆիկ) Դենիսան։

Անձնական ցուցահանդեսներ խմբագրել

Անձնական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում․

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել