Միլ էնդս փարք (անգլ.՝ Mill Ends Park), քաղաքային փոքրիկ զբոսայգի ԱՄՆՕրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Որպես աշխարհի ամենափոքր զբոսայգի գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում[1]։

Միլ էնդս փարք
անգլ.՝ Mill Ends Park
Տեսակքաղաքային զբոսայգի, flowerbed? և pocket park?
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՊորտլենդ
Հիմնվել է1948
Մակերես0,000000292
Միլ էնդս փարքը գտնվում է ԱՄՆում
Միլ էնդս փարք
Միլ էնդս փարքը գտնվում է Երկիրում
Միլ էնդս փարք

Տվյալներ խմբագրել

Ներկայացնում է երկու փողոցների խաչմերուկում գտնվող` ներսում բուսականությամբ «շրջան», որի տրամագիծը 0,61 մ է, իսկ մակերեսը՝ 0,292 քմ։ Աշխարհի ամենափոքր զբոսայգին է (պաշտոնապես ճանաչվել է այդպիսին 1971 թվականին և ներառվել Գինեսի ռեկորդների գրքում

Պատմություն խմբագրել

 
Լեպրեկոն

Այգին 1948 թվականին ստեղծել է տեղական Oregon Journal թերթի մեկնաբան Դիկ Ֆագանը։ Այդ տեղում նախատեսված էր տեղադրել լապտերասյուն, բայց դա չի արվել, և որոշ ժամանակ անց փորված փոսում սկսել է մոլախոտ աճել։ Ֆագանը, որի գրասենյակի լուսամուտները նայում էին այդ խաչմերուկին, փոսի մեջ ծաղիկներ տնկեց։ Նա այդ այգին անվանեց ի պատիվ այն խորագրի, որը վարում էր թերթում (բառացի՝ mill ends՝ փայտասղոցարանի թափոններ)[2]։

Զբոսայգին նվիրված է եղել Սուրբ Պատրիկի օրվան (քանի որ հիմնադրվել է հենց այդ օրը) և անվանվել է «Իռլանդիայից արևմուտք լեպրեկոնի միակ բնակության վայրը»[3]։

Ֆագանը պատմում էր զբոսայգու հիմնադրման ֆանտաստիկ պատմություն։ Իբր նա պատուհանից տեսել է ոչ թե սովորական փոս, այլ այն փորող լեպրեկոնի։ Ֆագանը դուրս եկավ փողոց և բռնեց նրան, ինչը նշանակում էր, որ իրավունք վաստակեց, որ լեպրեկոնը կատարի իր մի ցանկությունը։ Ֆագանն ինքն իրեն մաղթեց սեփական զբոսայգի, սակայն չնշեց դրա չափը, ուստի լեպրեկոնը նրան տվեց այդ փոսը[4]։ Հետագա երկու տասնամյակների ընթացքում Ֆագանը թերթի իր սյունակում հաճախ էր նկարագրում այդ փոքրիկ զբոսայգին և իբր այնտեղ բնակություն հաստատած լեպրեկոնին։ Վերջինիս անունը, ըստ լրագրողի, Պատրիկ Օ'Թուլ էր, իսկ տեսնել նրան կարող էր միայն ինքը` Ֆագանը[3]։

Ֆագանը մահացավ 1969 թվականին, բայց զբոսայգին շարունակում է գոյություն ունենալ, և նրա մասին հոգ են տանում այլ մարդիկ։ 1976 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է քաղաքային զբոսայգի[1]։

 

Տասնամյակների ընթացքում փոքրիկ շրջանում գտնվել են տարբեր առարկաներ` լողավազան թիթեռների համար, ցատկահարթակ, պայտեր, Journal շենքի փոքրիկ դրվագ և նույնիսկ «Պտտվող անիվ» փոքրիկ կարուսել։ 2001 թվականին Սուրբ Պատրիկի օրը զբոսայգում հայտնվեցին ոսկու պուտուկով լեպրեկոնի փոքրիկ արձանիկ և թզուկների ու քառատերև երեքնուկների մանկական նկարներ[1]։ Զբոսայգին քաղաքում այդ օրը տոնելու կենտրոնն է. նրա մոտ անցկացվում են տոնական փառատոներ և համերգներ[3]։

2006 թվականի փետրվարին ճանապարհի նորոգման պատճառով զբոսայգին ժամանակավորապես տեղափոխվեց իր սովորական տեղից 24 մետր հեռու, բայց 2007 թվականի մարտի 16-ին վերադարձվեց իր նախկին տեղը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Young, Amalie (2001 թ․ մայիսի 6). «One step and you've left Mill Ends Park». Los Angeles Times. Associated Press. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  2. Mill Ends Park: The Smallest Park in the World – Portland, Oregon …
  3. 3,0 3,1 3,2 City of Portland. «Portland Parks and Recreation: Mill Ends Park». Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  4. Kimmel, Eric A. «Mill Ends Park». The Oregon Encyclopedia. Portland State University. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլ էնդս փարք» հոդվածին։