Միգել Մարկես (իսպ.՝ Miguel Torruco Marqués, սեպտեմբերի 19, 1951(1951-09-19), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ձեռնարկատեր, ակադեմիկոս, հասարակական գործիչ[1]։ 2012 թվականից զբաղեցնում է Մեքսիկայի տուրիզմի քարտուղարի պաշտոնը[2]։

Միգել Տոռուկո Մարկես
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1951(1951-09-19) (72 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԿոռնելի համալսարան
Մասնագիտությունգործարար և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններSecretario de Turismo de la Ciudad de México? և Secretary of Tourism?
ԿուսակցությունԱզգային վերածննդի շարժում
ԵրեխաներMaría Elena Torruco?
 Miguel Torruco Marqués Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միգել Տոռուկո Մարկեսը ծնվել է կապիտան, դերասան Միգել Տոռուկո Կաստելյանոսի և դերասանուհի Մարիա Էլենա Մարկեսի ընտանիքում։ Սովորել է Կոռնելի համալսարանում, Ամերիկյան պետությունների կազմակերպության տուրիզմի վերապատրաստման կենտրոնում մասնագիտացել տուրիզմի մարկետինգ մասնագիտությամբ, Հանրային կրթության նախարարությունում անցել է հանրային ձեռնարկատիրության կառավարման կուրսեր։ Ավարտել է նաև Մեքսիկայի տուրիզմի դպրոցի հյուրանոցային և ռեստորանային կառավարման ֆակուլտետը և պաշտպանել գիտական թեզ «Մեքսիկական հյուրանոցների և մոթելների ընկերակցությունը որպես ոլորտի համախմբման հիմնարար գործիք» թեմայով։ Մեքսիկայի տուրիզմի ակադեմիայի պրոֆեսոր է, եղել է նաև տնօրենի տեղակալ։ 25 տարեկան հասակում հիմնել է իր սեփական «Համա-ամերիկյան հյուրանոցային դպրոցը» (HBS), որը 38 տարիների ընթացքում տվել է 17 000 տուրիզմի բնագավառի մասնագետներ։ Եղել է իր իսկ հիմնած դպրոցի ռեկտորը, ունի Հյուրընկալության, սննդի և տուրիզմի բիզնես վարչարարության աստիճան, ինչպես նաև Լատինական Ամերիկայում առաջինն է ճանաչվել Հյուրընկալության կառավարման վարպետ, եղել է Մեքսիկական հատուկ տուրիզմի ակադեմիական կենտրոնի ուսանողական ընկերակցության նախագահը, 1991 թվականին հիմնադրել է համա-ամերիկյան հյուրանոցային դպրոցների կոնֆեդերացիան։

Մասնավոր ոլորտում սկսել է բեռնակրի աշխատանքից մինչև Մեխիկոյի del Paseo հյուարանոցի փոխկառավարիչ, եղել է Առևտրաարդյունաբերական պալատի տուրիզմի ազգային կոնֆեդերացիայի փոխնախագահը։ 2000-2004 թվականներին զբաղեցրել է Հյուրանոցների և մոթելների մեքսիկական ընկերակցության ազգային նախագահի պաշտոնը, որի ընթացքում փոխկապակցված աշխատել է 60-100 միությունների հետ։

Եղել է Ազգային տուրիստական կոնֆեդերացիայի նախագահը, որը համախմբում է 160 միությունների ու կազմակերպությունների։ 2012 թվականից Մեխիկոյի քաղաքպետ Միգել Անխել Մանսերայի հրավերով զբաղեցնում է Մեխիկոյի տուրիզմի քարտուղարի պաշտոնը։

Դասավանդել է 36 երկրներում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Երկեր խմբագրել

9 գրքերի հեղինակ է։

  • Manual Hosting Technology I and II, 1976;
  • ASA and its Link to Tourism, 1987;
  • Tour 1987 services;
  • Institutional History of Tourism in Mexico, 1926-1988, 1988;
  • The Tourism Industry of Hope, 1990;
  • Formation of Human Resources in Tourism (the case of Mexico), 2000;
  • "The Association of Hotels and Motels, 90 years after its foundation (1922-2012)".

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Retrato hablado: Miguel Torruco Marqués, trotamundo extremo
  2. «Miguel Torruco Marqués». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել