Միգել Կարդոզու

պորտուգալացի ֆուտբոլիստ

Միգել Ֆիլիպե Նունեշ Կարդոզու (պորտ.՝ Miguel Filipe Nunes Cardoso; հունիսի 19, 1994(1994-06-19)[1], São Sebastião da Pedreira, Ավենիդաս Նովաս, Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամո» ակումբի եզրային հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Բելենենսեշ» ակումբում։

Միգել Կարդոզու
պորտ.՝ Miguel Cardoso
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1994(1994-06-19)[1] (30 տարեկան)
Ծննդավայր São Sebastião da Pedreira, Ավենիդաս Նովաս, Լիսաբոն
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2002—2003 Պորտուգալիա Ռիու-դի-Մորու
2003—2011 Պորտուգալիա Բենֆիկա
2008—2009  Պորտուգալիա Էշտրելա Ամադորա
2011—2012 Պորտուգալիա Կասա Պիա
2012—2013 Պորտուգալիա Ռեալ Կելուշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Պորտուգալիա Ռեալ Կելուշ 30 (6)
2014—2016 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 3 (0)
2015—2016  Իսպանիա Դեպորտիվո Ֆաբրիլ 51 (19)
2016  Պորտուգալիա Ունիան Մադեյրա 10 (0)
2016—2018 Պորտուգալիա Տոնդելա 64 (9)
2018—մ․հ․ Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 22 (4)
2020  Ռուսաստան Տամբով 1 (0)
2020—մ․հ․  Պորտուգալիա Բելենենսեշ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18.08.2020:

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Կարդոզուն «Դինամոյի» կազմում

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Բենֆիկա» ակումբի ակադեմիայում, սկզբում խաղացել է մինի ֆուտբոլ և 7-7 ֆուտբոլ։ 2011 թվականին հեռացել է մայրաքաղաքից և հանդես է եկել «Կասա Պիա» և «Ռեալ Կելուշ» ակումբների երիտասարդական կազմերում։ «Ռեալի» կազմում նորամուտը կատարել է բարձրագույն մակարդակում՝ Պորտուգալիայի չորրորդ դիվիզիոնում։ 2014 թվականի սկզբին Կարդոզուն պայմանագիր է կնքել Իսպանիայի «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբի հետ, որտեղ խաղային պրակտիկա ստանալու համար սկսել է խաղալ «Դեպորտիվո Ֆաբրիլի» պահեստային թիմում[2]։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Բարսելոնայի» դեմ խաղում հիմնական ակումբի կազմում կատարել է նորամուտը Լա Լիգայում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Խուանֆրանին[3]։

2016 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Ունիան Մադեյրա»[4]։ Փետրվարի 7-ին «Մորեյրենսեյի» դեմ խաղում կատարել է նորամուտը Սուպերլիգայում[5]։

Նույն թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով վարձավճարով տեղափոխվել է «Տոնդելա» ակումբ[6]։ Օգոստոսի 13-ին «Բենֆիկայի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[7]։ Դեկտեմբերի 11-ին «Նասոնալ Ֆունշալ» ակումբի դեմ արտագնա խաղում Միգելը խփել է իր առաջին գոլը «Տոնդելայի» կազմում[8]։

Դինամո

2018 թվականի ամռանը Կարդոզուն տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո», կնքելով 4 տարվա պայմանագիր[9]։ Սեպտեմբերի 2-ին «Օրենբուրգի» դեմ խաղում (2:0) կատարել է նորամուտը ՌՊԼ-ում, խաղի ավարտին փոխարինելով Ֆյոդոր Չերնիխին[10]։ Սեպտեմբերի 14-ին մայրաքաղաքի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Միգելը խփել է «Դինամոյի» առաջին գոլը[11]։

Տամբով (վարձավճար)

2020 թվականի փետրվարի 19-ին կես տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Տամբով»։ Նոր թիմի կազմում Միգելին խաղադաշտում հաջողվում է խաղալ ընդամենը 5 րոպե՝ մարտի 1-ին «Ռուբինի» դեմ խաղում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «El Fabril se refuerza con Marc Nierga y Miguel Cardoso» (իսպաներեն). Deportivo La Coruña. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Барселона VS. Депортиво Ла-Корунья 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 12.
  4. «Miguel Cardoso se marcha cedido al Unión de Madeira portugués» (իսպաներեն). Deportivo La Coruña. 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  5. «Униан Мадейра VS. Морейренсе 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 7.
  6. «Miguel Cardoso reforça ataque» (պորտուգալերեն). Record. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Тондела VS. Бенфика Лиссабон 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  8. «Насьонал Фуншал VS. Тондела 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ դեկտեմբերի 11.
  9. «Хавбек «Тонделы» Кардозу перешёл в «Динамо»» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ օգոստոսի 31.
  10. «Динамо Москва VS. Оренбург 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 2.
  11. Хавбек Кардозу забил гол «Локомотиву», сыграв 6 минут за «Динамо»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Կարդոզու» հոդվածին։