Ֆյոդոր Իվանովիչ Չերնիխ (լիտ.՝ Fiodor Černych, մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), լիտվացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամո» ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Օրենբուրգ» ակումբում։

Ֆյոդոր Չերնիխ
Քաղաքացիությունը  Լիտվա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Ծնվել է Մոսկվայում, բայց մանկության տարիներին՝ ծնողների ամուսնալուծությունից հետո, մոր հետ տեղափոխվել է Վիլնյուսում գտնվող տատիկի և պապիկի տուն։ Հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի ստանա Լիտվայի քաղաքացիություն[4]։

Ակումբային գործունեություն խմբագրել

Չերնիխն սկսել է ֆուտբոլ խաղալ Լիտվայի երրորդ դիվիզիոնի վիլնյուսյան «Գրանիտաս» ակումբում, 2008 թվականի առաջնությունում խփել է 11 գոլ։ Երբ «Գրանիտասը» Մոգիլևում մասնակցել է մրցմանը, Չերնիխին նկատել է «Դնեպրի» գլխավոր մարզիչ Վալերի Ստրելցովը և հրավիրել է մոգիլևյան թիմ։

Բելառուսական առաջնությունում նա հանդես է եկել 2009 թվականին՝ «Սմորգոնի» դեմ խաղում։ Հանդիպման 71-րդ րոպեին փոխարինման դուրս գալով՝ խփել է երկու գոլ, ինչը ռեկորդ էր Բելառուսի առաջնությունում առաջնախաղի համար[5]։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է «Դնեպր» ակումբի հիմնական կազմի խաղացող, իսկ 2011 թվականին վնասվածքի պատճառով բաց է թողել շատ հանդիպումներ։

2011 թվականի մրցաշրջանի ավարտին «Դնեպրը» դուրս է եկել առաջին լիգա, որտեղ արտասահմանցիներին արգելվում է խաղալ։ Այդ իսկ պատճառով 2012 թվականին Չերնիխը վարձավճարով հանձնվել է «Նաֆթանին»՝ մեկ տարի ժամկետով։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է ազգային առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դարձել է Բելառուսի 2011/12 գավաթակիրը (եզրափակչում նա խփել է թիմի երկու գոլերից մեկը)։ 2012 թվականի վերջին նրան դիտարկել է թուրքական «Անկարասպորե», իրենց հետաքրքրությունն են արտահայտել նաևՄինսկի «Դինամոն», ԲԱՏԷ ՖԱ և ուկրաինական «Կարպատը»[6]։

2013 թվականին Չեռնիխը վերադարձել է Մոգիլևի «Դնեպր», որը կրկին իրավունք է ստացել խաղալու Բելառուսի բարձրագույն լիգայում։ Նա ևս մեկ ու կես տարի անցկացրել է ակումբում, 2013 թվականի առաջնությունում հանդես է եկել թիմի բոլոր 32 հանդիպումներում։ 2014 թվականի մայիսի 25-ին նա երկու գոլ է խփե Բրեստի «Դինամոյի» դեմ խաղում (2-0) և օգնել է «Դնեպրին»՝ նվաճելու իր առաջին հաղթանակը 2014 թվականի առաջնությունում։ 2014 թվականի ամռանը փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը ակումբի հետ[7]։

2014 թվականի հուլիսին նա պայմանագիր է կնքել լեհական «Գունիկ» ակումբի հետ, որն առաջին անգամ էր հանդես գալու Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում[8]։ Նոր թիմում առաջին հանդիպումը կայացել է 2014 թվականի հուլիսի 27-ին՝ խաղի 76-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ռուխի» դեմ (2։ 1)[9]։

2018 թվականի հունվարին նա տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»[10]

Ազգային հավաքականում խմբագրել

Չերնիխը հանդես է եկել Լիտվայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

2012 թվականի հոկտեմբերի 14-ին նա առաջին անգամ խաղացել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Հայաստանի դեմ ընկերական խաղում (2:4)[11][12]։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Լատվիայի հետ խաղում (2-0)[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Մեդալներ խմբագրել

  «Դնեպր» (Մոգիլյով)

  «Նաֆտան»

  «Յագելոնիա» (Բելոստոկ)

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել