Վերբո (իսպ.՝ Verbo), իսպանական թրիլեր, որը գրվել և նկարահանվել է Էդուարդո Չապերո-Ջեքսոնի կողմից[6]։

Վերբո
իսպ.՝ Verbo
Երկիր Իսպանիա
Ժանրկինոֆանտաստիկա
Թվական2011
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԷդուարդո Չապերո-Ջեքսոն[1][2][3]
ՊրոդյուսերԲելեն Աթենսան, Ալվարո Ավգուստին, Մորիս Բորմեն, Վիկտոր Կուբիչեկ, Ջեֆրի Սիլվերը
Սցենարի հեղինակԷդուարդո Չափերո-Ջեքսոն
ԴերակատարներՄիգել Անխել Սիլվեստրե[2][4], Նայվա Նիմրի[4], Adam Jezierski?[4], Մակարենա Գոմես[2][4], Նասեր Սալեհ[4], Վերոնիկա Էչեգի[5], Víctor Clavijo?[5], Ջեջե Ապալի[5], Մանոլո Սոլո[5] և Alba García?[5]
ՕպերատորJuan Carlos Gómez?
ԵրաժշտությունPascal Gaigne?
ՄոնտաժElena Ruiz Guitart?
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունTelecinco Cinema
Տևողություն83 րոպե
Բյուջե2,5 մլն Եվրո

Նկարագրություն խմբագրել

Ֆիլմը պատմում է 15-ամյա դեռահաս աղջկա՝ Սառայի ներքին պայքարի մասին, որն իր ընտանիքի հետ ապրում է արվարձանում՝ քաղաքի պատմական մասից հեռու։ Նա կարողացել է զարգացնել իր վեցերորդ զգայարանը, ինչի շնորհիվ սկսում է կարևոր հաղորդագրություններն ընկալել պատերին գրաֆիտիի տեսքով՝ ոմն Լիրիկոյի կողմից, որն առաջին հայացքից ընկալվում է որպես աղջկա երևակայություն։

Սառայի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում դպրոցում, ընտանիքում և հասակակիցների հետ, նա նաև սիրահարված է իր համադասարանցի Դարիոյին, սակայն վերջինս, Սառայի կարծեիքով, չի նկատում իրեն, ինչն էլ նրանց հարաբերությունները անհնարին է դարձնում։ Սառան չի կարող անում հասկանալ այս աշխարհը և որոշում է ինքնասպանություն գործել` իր բնակարանի պատուհանից ընկնելով այն հայելիների վրա, որը նա հատուկ պատրաստել էր իր համար։ Նա ինքնասպանություն է գործում, բայց անմիջապես անցնում է այդ հայելիների միջով և հայտնվում է զուգահեռ աշխարհում, որտեղ նրան սպասվում է 3 լուրջ փորձություն։ Դրանում նրան օգնում են զուգահեռ աշխարհի մարդիկ, որոնք նրա երևակայության մի մասն էին։ Սառային հաջողվում է հաղթահարել բոլոր 3 փորձությունները և կենդանի մնալ։ Երկրորդ փորձության մեջ նա պայքարում է ինքն իր հետ՝ իրեն անվանելով Վերբո ։

Ֆիլմի վերջում նա դասարանում արտասանում է «Դոն Կիխոտ» վեպից մի բանաստեղծություն, ապա հեռանում է, իսկ նրա ետևից հեռանում է նաև Դարիոն, որին համակրում էր Սառան։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Սառան ասում է, որ գտել է իր կյանքի կոչումը, ապա նա համբուրում է Դարիոյին, և նրանց շուրջը բոլոր բետոնե գորշ շենքերը ներկվում են գեղեցիկ գրաֆիտիներով։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ալբա Գարսիա Սառա Սառա
Միգել Էնջլ Սիլվեստրե Լիրիկո Լիրիկո
Նաջվա Նիմրին Ինես Ինես
Մակարենա Գոմես Պրոզակ Պրոզակ
Վերոնիկա Էչեգի Մեդուսա Մեդուսա
Նասեր Սալեհ Դարիո Դարիո
Ադամ Եզերսկի Ֆոկո Ֆոկո
Մանոլո Սոլո Պրոֆեսոր Պրոֆեսոր
Ֆերնանդո Սոթո Ռաֆա Ռաֆա
Վիկտոր Կլավիխո Տոտեմ Տոտեմ
Միշել Ասանտե Գիշեր Գիշեր
Պիտեր Պերալտա Ճապոնացի դեռահաս Ճապոնացի դեռահաս
Ջեջե Ապալի Հերմես Հերմես
Սերջիո Վիլալբա Հուգո Հուգո

Արտադրություն խմբագրել

Ֆիլմն արտադրված է Filmax-ի համար, Apache Entertainment և Telecinco Cinema ընկերությունների կողմից։ Գլխավոր դերում նկարահանվել են Ալբա Գարսիան և Միգել Էնջլ Սիլվեստրեն[7][8]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի թողարկումը նախատեսվում էր 2010 թվականի վերջին, սակայն հետաձգվել է[9]։ Արդյունքում ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 4-ին Սան Սեբաստիանի կինոփառատոնում[10]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստացել է տարբեր, բայց հիմնականում բացասական կարծիքներ կինոքննադատների կողմից[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1534564/
  2. 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=175600.html
  3. http://www.filmaffinity.com/es/film285210.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.imdb.com/title/tt1534564/fullcredits
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Ryan Turek (2010 թ․ հուլիսի 7). «The Teaser Trailer for Verbo». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Lots more Spanish horror coming in 2 REC sequels and VERBO». Quiet Earth (ամերիկյան անգլերեն). 05.03.10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Debi Moore (2012 թ․ սեպտեմբերի 11). «Image Gallery of Promo Photos for The Vampire Diaries Season 4» (ամերիկյան անգլերեն). Dread Central. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Brad Miska (2010 թ․ հուլիսի 7). «Foreign Trailer Double-take: 'Agnosia' and 'Verbo'» (ամերիկյան անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Belinchón, Gregorio (13 de septiembre de 2011). «Tráiler de 'Verbo', primer largo de Eduardo Chapero-Jackson». Versión muy original. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Verbo: Críticas de prensa». SensaCine. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.