Մեքսիկացին (ֆիլմ, 1955)

«Մեքսիկացին», խորհրդային հերոսական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկին Ջեկ Լոնդոնի համանուն պատվածքի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1955 թվականին[1][2]:

Picto infobox cinema.png
Մեքսիկացին
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՄեքսիկացին
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Kaplunovskiy?
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներՕլեգ Ստրիժենով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում 1900-ականների սկզբին։ Լոս Անջելեսի Մեքսիկական թաղամասերում՝ կոնսպիրատիվ բնակարանում, ապստամբների խումբը քարոզչական թռուցիկներ է տպում և գումար է հավաքում հեղափոխական բանակի սպառազինության համար, որը պատրաստվում է մեքսիկական հեղափոխության ընթացքում դիկտատոր Դիասի զորքերի դեմ վճռական մարտերին:

Դավադիրներին միանում է երիտասարդ Ֆելիպե Ռիվերան, որը վերջերս է անցել Մեքսիկայի սահմանը։ Նա պատրաստ է ցանկացած աշխատանքի՝ ի նպաստ հեղափոխության։ Նրան կասկածում են լրտեսության մեջ և ընդունում են այն պայմանով, որ նա գործնականում կապացուցի իր հավատարմությունը։

Հայրենիքից եկող նամակներում միշտ նույն խնդրանքն է՝ որքան հնարավոր է շատ զենք ուղարկել։ Դրա գնման համար գումար չի բավականացնում, որը հազիվ է ստացվում իրենց նման աղքատների սակավ նվիրատվություններից։ Ռիվերան՝ թշնամիների կողմից սպանված հայրենասեր Խոակին Ֆերնանդեսի արժանի որդին, որոշում է կայացնում գումար վաստակելու համար մասնակցել ավելի ուժեղ մրցակցի դեմ բռնցքամարտի մենամարտին:

Կազմակերպիչները զարմացած են Ռիվերայի կտրուկ պահանջից՝ հաղթողին վճարել ամբողջ մրցանակային ֆոնդը՝ սկզբում նրան առաջարկելով 20 % ցանկացած արդյունքի դեպքում։ Հիմնական հավակնորդի վնասվածքի պատճառով՝ երիտասարդ մեքսիկացին դուրս է գալիս ռինգ՝ նանական համաձայնության հասնելով մարտի ֆինանսական կողմի վերաբերյալ։

Զգալով մեծ պատասխանատվություն ընկերների առաջ՝ Ռիվերան հաղթում է ծանր մենամարտում՝ ահեղ հակառակորդին ուղարկելով նոկաուտ։

ԴերերումԽմբագրել

  • Օլեգ Ստրիժենով – Խոսե Ֆեռնանդես, նույն ինքը՝ Ֆելիպե Ռիվերա / Խոակին Ֆեռնանդես
  • Բորիս Անդրեև – Պաուլինո Վերա
  • Դանիիլ Սագալ – Արելանո
  • Մարկ Պերցովսկի – Ռամոս
  • Նադեժդա Ռումյանցևա – Մեյ
  • Վլադիմիր Դորոֆեև – Դիեգո
  • Տատյանա Սամոյլովա – Մարիա
  • Լև Դուրասով – ջոկատի հրամանատար
  • Միխայիլ Աստանգով – Կելլի
  • Գեորգի Սլաբինյակ – Ռոբերմս
  • Գենադի Ստեպանով – Դենի Ուորդ, Ռիվերայի հակառակորդը, չեմպիոն
  • Լեոնիդ Կմիտ – Սպայդեր Խեգերտի, գլխավոր մարտավկա
  • Մաքսիմ Գրեկով – Մատեո
  • Գեորգի Վիցին – Բիլ Կարտի
  • Լեոնիդ Նեդովիչ – բարձրահասակ թափառաշրջիկ
  • Վիկտոր Կոլպակով – գեր թափառաշրջիկ
  • Զանա Զանոնի – Ռիվերայի մայրը
  • Եվգենի Մորգունով – Մայքլ
  • Միխայիլ Մեդվեդև – տան սեփականատեր
  • Եվգենի Մոռգունով – Մայքլ
  • Միխայիլ Մեդվեդև – տանտեր
  • Սնատոլի Սոլովյով – ամեռիկացի
  • Նիկոլայ Գրաբբե – Ռիվերայի օգնականը ռինգում
  • Սերգեյ Տրոիցկի – մրցավար
  • Նիկոլայ Կուտուզով – հնդկացի
  • Գեորգի Դանելիա – կիթառով տղա

Նկարահանող խումբԽմբագրել

  • Գեղարվեստական արվեստանոցի ղեկավար՝ Լեո Արնշտամ
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Կապլունովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Պոլույանով
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Չուլակի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ս. Բոլոտին, Տ. Սիկորսկայա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մեքսիկացին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Մեքսիկացին» ֆիլմը kino-teatr.ru կայքում]

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել