Միխայիլ Չուլակի (կոմպոզիտոր)
Միխայիլ Չուլակի (ռուս.՝ Михаи́л Ива́нович Чула́ки, նոյեմբերի 6 (19), 1908, Սիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 29, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ուսուցիչ, պրոֆեսոր։ 1955-1970 թվականներին եղել է Մեծ թատրոնի տնօրեն։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), երկրորդ աստիճանի Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1947, 1948, 1950)[2]:
Միխայիլ Չուլակի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6 (19), 1908 Սիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 29, 1989 (80 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | բալետ և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Սիմֆերոպոլի գիմնազիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 6-ին (19) Սիմֆերոպոլում՝ Սիմֆերոպոլի շրջանային դատարանի դատավոր Իվան Չուլակի ընտանիքում[3]։
1931 թվականին ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Վլադիմիր Շչերբաչովի դասարանը։ 1937-1939 թվականներին եղել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ ԽՍՀՄ մշակույթի նախարարությունում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միությունում և ՌԽՖՍՀ Քննչական կոմիտեում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
1955-1970 թվականներին (ընդմիջումով) եղել է Մեծ թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։ Կազմակերպել է թատերախմբի առաջին շրջագայությունները արտասահման և առաջին փոխադարձ հյուրախաղերը Լա Սկալա թատրոնի հետ, որոնք շարունակական դարձան ռուսական երաժշտական թատրոնի համար։
1962 թվականից եղել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Եղել է ՌԽՖՍՀ 6-րդ և 7-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մահացել է 1989 թվականի հունվարի 29-ին։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանատանը։
Ընտանիք Խմբագրել
- Առաջին կին` Ելենա Չուլակին (1908-1988), նկարիչ, գրաֆիկ, փորագրիչ։
- Որդի՝ Միխայիլ Չուլակի, գրող։
- Երկրորդ կին` Օլգա Լավրենտևնա (առաջին ամուսնությունից՝ Աշկենազի), առաջին անգամ ամուսնացել է կոմպոզիտոր Աբրահամ Աշկենազի հետ (1895—1983)։
- Խորթ տղան (որին մեծացրել և որի հետ միասին ապրել է մինչև կյանքի վերջ)՝ Վիկտոր Աշկենազի (ծնվ․ 1940 թվականին), գրական թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» ամսագրի խմբագիր։
Ստեղծագործություն Խմբագրել
Մի քանի բալետների հեղինակ («Երևակայական փեսացուն», «Պատանեկություն», «Երկու աստվածների ծառան», «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը»)։
Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության հիման վրա, որը գրվել էր Ս. Էյզենշտեյնի «Իվան Ահեղը» ֆիլմի համար, կազմել է համանուն բալետ, որը 1975 թվականին բալետմեյստր Յուրի Գրիգորևիչի կողմից ներկայացվել է Մեծ թատրոնում։
Մատենագրություն Խմբագրել
«Սինֆոնիկ նվագախմբի գործիքները» (ռուս.՝ Инструменты симфонического оркестра) գրքի հեղինակ, որը մի քանի անգամ վերահրատարակվել է[4][5]։ Միխայիլ Չուլակին նաև հումորային հիշողությունների հեղինակ է. «Ես եղել եմ Մեծ թատրոնի տնօրեն» (ռուս.՝ Я был директором Большого театра):
Մրցանակներ և պարգևներ Խմբագրել
- 1947՝ Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ , № 2 սիմֆոնիայի համար
- 1948՝ Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ, 1946 թվականին Միխայլովսկի թատրոնում բեմադրված Կառլո Գոլդոնիի «Ենթադրյալ փեսացուն» բալետի համար։
- 1950՝ Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ, 1949 թվականին Միխայլովսկի թատրոնում բեմադրված «Պատանեկություն» (1947) բալետի համար։
- 1963՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[6]։
- 1969՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Чулаки Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Чулаки Михаил Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Список чинам Таврической губернии на 1908 год // Адрес-календарь и справочная книга Таврической губернии на 1908 год. — Симферополь : Таврическая Губернская Типография, 1908. — С. 32
- ↑ Чулаки М. Инструменты симфонического оркестра. — М.: Музыка, 1972. — 177 с.
- ↑ Чулаки М. Инструменты симфонического оркестра. — М.: Композитор - Санкт-Петербург, 2004. — 224 с. — 2000 экз. — ISBN 5-7379-0260-9 (ռուս.)
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 мая 1963
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 4 февраля 1969
Արտաքին հղումներ Խմբագրել
- Чулаки Михаил Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Чулаки М. Я был директором Большого театра. — М: Музыка, 1994. 135 с.; ил., ISBN 5-7140-0469-8