Օլեգ Ստրիժենով
Օլեգ Ալեքսանդրովիչ Ստրիժենով (ռուս.՝ Олег Александрович Стриженов, օգոստոսի 10, 1929[1], Բլագովեշչենսկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուս կինոռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[3]։
Օլեգ Ստրիժենով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1929[1] (95 տարեկան) |
Ծննդավայր | Բլագովեշչենսկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1953) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Լիոնելլա Պիրևա և Լյուբով Ստրիժենովա |
Երեխա(ներ) | Ալեքսանդր Ստրիժենով |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆիլմադարան
խմբագրել1951-2000 թվականների ընթացքում նկարահանվել է ավելի քան 31 ֆիլմերում (ընդհատելով 1987-2000 թվականներին), ներառյալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բոռը»,«Քառասունմեկերորդը», «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ», որում նա խաղացել է Աֆանասի Նիկիտինի դերը, «Կապիտանի դուստրը», «Ղառի թագուհին», «Անդատապարտելին», «Պարոն Մեծն Նովգորոդ», «Երիտասարդ Պետրոս Մեծը», «Կարլ Մարքս. Վաղ տարիներ» և այլն։
Կրթություն, կարիեա և ընտանիք
խմբագրել1953 թվականին ավարտել է Բ. Վ. Շուկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը և նույն թվականից աշխատել որպես դերսան Տալլինի (Էստոնիա) ռուսական դրամատիկական թատրոնում[4]։ 1954-1955 թվականներին հանդես է եկել Լենինգրադի Պուշկինի անվան թատրոնում, իսկ 1957 թվականին եղել է Մոսկվայի Էկրանի դերասանների թատրոնում և ստուդիայում։ 1966 - 1976 թվականներին հանդես է եկել Մոսկվայի Նկարիչների և դերասանների թատրոնում։
1984 թվականին Ստրիժենովը «Պարոն Մեծն Նովգորոդ»-ում խաղացել է Ալեքսանդր Կուզնեցովի հետ, որը «Տիեզերական կովբոյները» ֆիլմում հանդես է եկել Բլեր Բրաունի հետ, որն էլ «Սիրեկանը» ֆիլմում նկարահանվել է Քևին Բեկոնի հետ։
Օլեգի եղբայրը՝ Գլեբը, նույնպես դերասան էր և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1974), որը մահացել է 1985 թվականին։ Օլեգը ռուս դերասան, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ալեքսանդր Ստրիժենովի հայրն է։
Մրցանակներ
խմբագրել1960 թվականին նկարահանված «Ղառի թագուհին» ֆիլմում իր դերակատարման համար արժանացել է Պուշկինի ոսկե մեդալի և ճանաչվել Իրինա Արխիպովա հիմնադրամի մյուզիքլի ոսկե մեդալի դափնեկիր։ 1970 թվականին ընտրվել է տարվա լավագույն դերասան՝ «Անդատապարտելին» ֆիլմում օդաչու Եգորովի դերակատարման համար։ 1988 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[5]։
Արժանացել է նաև՝
- «1941-1945 թվականների Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար» մեդալի (1945)
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար» պատվոնշանի
- 2 կարգի մեդալի (19 հոկտեմբերի, 2004)՝ Կինոյի բնագավառում ակնառու նվաճումների և երկար տարիների ստեղծագործական գործունեության համար
- 3 կարգի մեդալի (30 հուլիսի, 1999)՝ ազգային կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման (1964)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1969)
Ֆիլմերի ընտրանի
խմբագրել- Մարզական պատիվ (1951)
- Բոռը (1955)
- Քառասունմեկերորդը (1956)
- Մեքսիկացին (1956)
- Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ (1957)
- Կյանքը քո ձեռքերում (1958)
- Կապիտանի դուստրը (1958)
- Սպիտակ գիշերներ
- Ղառի թագուհին (1960)
- Հյուսիսային պատմություն (1960)
- Լավատեսական ողբերգւթյուն (1963)
- Երրորդ երիտասարդությունը (1965)
- Նրա անունը Ռոբերտ է (1967)
- Անդատապարտելին (1969)
- Երջանկության գերող աստղը (1975)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122489926 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ "The Soviet movie heartthrob Oleg Strizhenov turns 80" Արխիվացված 2014-08-12 Wayback Machine The Voice of Russia. Retrieved 2014-2-4.
- ↑ «Биография Олег Стриженов». www.peoples.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Олег Стриженов (Советский Экран)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Ստրիժենով» հոդվածին։ |