Մերի Ռելեյ Ռիչարդսոն (անգլ.՝ Mary Raleigh Richardson, 1889[1][2][3], Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 7, 1961(1961-11-07)[3], Հասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), կանադական ծագմամբ բրիտանացի սուֆրաժիստուհի, Ֆաշիստների բրիտանական միության կանանց ստորաբաժանման առաջնորդ։

Մերի Ռիչարդսոն
Դիմանկար
Ծնվել է1889[1][2][3]
ԾննդավայրԱնգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 7, 1961(1961-11-07)[3]
Մահվան վայրՀասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Կանադա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
ԿուսակցությունԲրիտանիայի ֆաշիստների միություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանանց սոցիալական և քաղաքական միություն
 Mary Raleigh Richardson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերի Ռիչարդսոնը ծնվել է 1889 թվականին։ Այդ ժամանակների բազմաթիվ սուֆրաժիստուհիներ, վիրավորված լինելով պառլամենտի կողմից պահանջվող բարեփոխումների մերժմամբ, դիմում էին ավելի վճռական գործողությունների։ Ռիչարդսոնը համարվում էր ամենակռվարար սուֆրաժիստուհիներից մեկը։ Նա մտածված հրդեհում էր շինությունները, ջարդում Ներքին գործերի նախարարության լուսամուտները, պայթեցնում երկաթուղային կայարանները։ Նա 9 անգամ ձերբակալվել է։ Ընդհանուր առմամբ, ուղղիչ գաղութներում անցկացրել է երեք տարի[6][7]։

Նրա ամենահայտնի վանդալային գործողությունների մեկը «Հայելիով Վեներան» կտավի վնասումն էր։ 1914 թվականի մարտի 10-ին Ռիչարդսոնը հայտնվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում և դանակով մի քանի հարված հասցրել կտավին[8]։ Հետագայում նա գրել է, որ բողոքի այդ գործողությունն ուղղված էր իր ընկերուհու՝ տիկին Էմմելին Պանկհյորսթի ձերբակալման դեմ[9][10]։

Շուտով Ռիչարդսոնը միացել է Ֆաշիստների բրիտանական միությանը և Էլամ Նորայի ու Մերի Ալենի հետ միասին դարձել միության կանանց ստորաբաժանման առաջնորդ[11]։ Պաշտոնապես նրա հաստիքը կոչվում էր «քաղաքական քարտուղար»։ 1935 թվականին, հիասթափվելով կանանց հարցի վերաբերյալ միության ունեցած դիրքորոշումից, լքել է այն և դադարեցրել իր գործունեությունը քաղաքական գործընթացներում[12]։

Որդեգրել է Ռոջեր Ռոբերտ անունով տղայի։ 1953 թվականին հրապարակել է «Ծիծաղելի մարտահրավեր։ Մարտնչող սուֆրաժիստուհու ինքնակենսագրականը, որը Ազգային պատկերասրահում վնասել էր հայտնի Հայելիով Վեներան կտավը» (անգլ.՝ Laugh a Defiance. The autobiography of the fighting Suffragette who slashed the famous Rokeby Venus in the National Gallery!) աշխատությունը[13]։ Մահացել է 1961 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի Հասթինգս քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The LiederNet Archive — 1995.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 372. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. https://www.youtube.com/watch?v=fyImzmaypJ8
  6. McPherson A., McPherson S., Mosley’s Old Suffragette – A Biography of Norah Elam. — lulu.com, 2010. — 276 p. — ISBN 9781446699676
  7. Gottlieb J. Feminine Fascism: Women in Britain’s Fascist Movement, 1923-45. — I. B. Tauris, 2003. — 304 p. — ISBN 1860649181
  8. «Woman's Hour» (անգլերեն). BBC Radio 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  9. Gamboni, 2007, էջ 94
  10. Miss Richardson’s Statement. — The Times, 1914.
  11. «Mother Was A Blackshirt» (անգլերեն). BBC Radio 4. 4 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  12. Мануель Ортега. Феміністки в чорних сорочках: від суфражизму до фашизму // Спільне. — 12.06.2017.
  13. Richardson M. Laugh a Defiance. The autobiography of the fighting Suffragette who slashed the famous Rokeby Venus in the National Gallery!. — G. Weidenfeld & Nicolson, 1953. — 194 p.

Գրականություն խմբագրել

  • Gamboni D The Destruction of Art: Iconoclasm and Vandalism since the French Revolution. — Reaktion Books, 2007. — 416 p. — ISBN 1861893167
  • Nead L. The Female Nude: Art, Obscenity, and Sexuality. — Routledge, 1992. — 158 p. — ISBN 0415026776
  • Prater A. Venus at Her Mirror: Velázquez and the Art of Nude Painting. — Prestel, 2002. — 134 p. — ISBN 3791327836

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռիչարդսոն» հոդվածին։