Դեյտոնա Բիչ

քաղաք
(Վերահղված է Դեյտոնա-Բիչից)

Դեյտոնա Բիչ, քաղաք ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վոլուսիա շրջանում։ 2008 թվականի տվյալների համաձայն, բնակչության թիվը կազմում է 64 211 մարդ[2]։

Բնակավայր
Դեյտոնա Բիչ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1870 թ.
Մակերես175,160448 կմ², 165,180881 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն72 647 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ386
Փոստային դասիչ32114–32126, 32198
Պաշտոնական կայքcodb.us(անգլ.)
Դեյտոնա Բիչ (ԱՄՆ)##
Դեյտոնա Բիչ (ԱՄՆ)

Դեյտոնա-Բիչը տարին բոլոր առողջարանային զոնա է, որտեղ այցելուների մեծ խմբեր քաղաք են գալիս տարբեր միջոցառումների անցկացմանը ներկա լինելու համար, առաջին հերթին Speedweeks-ին, որը տեղի է ունենում փետրվարի սկզբին։ Այլ միջոցառումների թվում են հուլիսին, մարտի սկզբին, հոկտեմբերի վերջին և հունվարին անցկացվող մրցումները։

Պատմություն խմբագրել

 
Ցանկապատված Տիմուկուա գյուղը

Այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Դեյտոնա-Բիչը, ժամանակին ցանկապատված գյուղերում ապրում էին Ամերիկայի բնիկ ժողովուրդները։ XVIII դարում եվրոպացիների հետ պատերազմի արդյունքում Տիմուկուա գյուղը գրեթե ոչնչացվել է։ Այստեղ ապրում էին սեմինոլները՝ Կրիկ հնդկացիների սերունդները։

Բրիտանական Ֆլորիդայի օրոք՝ 1763-1783 թվականների ընթացքում, Թագավորական ճանապարհն անցել էր այսօրվա Դեյտոնա-Բիչով։ Ճանապարհը տարածվում է Արևելյան Ֆլորիդայի Սեն-Ավգուստին մայրաքաղաքից՝ Էնդրյու Թերնբուլի փորձնական գաղութից մինչև Նոր-Սմիրնա-Բիչ։ 1804 թվականին Սեմյուէլ Ուիլյամս հող է ստացել իսպանական թագից։ Շուտով տարածքը դարձել է ամերիկյան։

1871 թվականին Մաթիաս Դեյ կրտսերը Օհայո նահանգի Մանսֆիլդ քաղաքից, Ուիլյամսի նախկին հողատարածքից ձեռք է բերել 2 144,5 ակր գետի արևմտյան ափին։ Նա կառուցել է հյուրանոց, որի շուրջը ստեղծվել է քաղաքը։ 1872 թվականին, ֆինանսական խնդիրների պատճառով, նա կորցրել է իր հողի սեփականությունը, և բնակիչները որոշել են քաղաքն անվանակոչել Դեյի պատվին, որպես նրա հիմնադիր[3]։

Դեյտոնի լայն լողափը գրավել է մեքենաների և մոտոցիկլետների մրցումների սիրահարներին։ 1902 թվականից այստեղ անց են կացվել

բոլոր տեսակի մրցույթներ։

 
Դեյտոնա ծովափն արևածագին, տեսարան դեպի հարավ

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Դեյտոնա-Բիչն ունի հետևյալ կորդինատները՝ 29°12′26″ հս․. լ. 81°02′16″ ամ. ե.HGЯO: Քաղաքն ունի 168,17 կմ² տարածք, որտեղ 152 կմ² ցամաքային տարածք է, իսկ 16 կմ 2 (9,6%)`ջրային տարածք։

Դեյտոնա-Բիչ քաղաքը ծովալճակով բաժանվում է երկու մասի։ Քաղաքի գլխավոր մայրուղիներն են I-4 (արևելքից արևմուտք) և I-95 (հյուսիսից հարավ), որոնք հատվում են քաղաքից դուրս։

Դեյտոնա-Բիչն ունի խոնավ մերձարևադարձային մուսսոնային կլիմա, որը բնորոշ է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին։ Ամառը տաք և խոնավ է, ձմեռը՝ չոր և մեղմ։ Ձյան տեղումները չափազանց հազվադեպ են հանդիպում։ Գարնանն օրերը տաք են, երեկոները՝ զով, խոնավությունը ՝ցածր։ Զբոսաշրջիկները սովորաբար լողափ են այցելում մարտի սկիզբին։

Չնայած տաք կլիմային, այստեղ ցրտահարություններ են եղել։ Ցուրտ եղանակն այնքան խիստ է եղել, որ այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են նարնջի ծառերը, չեն դիմացել ցրտին, որի արդյունքում մի քանի սեփականատերեր հրաժարվել են դրանց դաշտավայրերից[4][5]։

Քույր քաղաքներ խմբագրել

  Բայոննա, Ֆրանսիա

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Ֆլորիդայի շրջանների ցուցակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Annual Estimates of the population for the Incorporated Places of Florida». US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից (XLS) 2006 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. История Дейтона-Бич: Гарольд Д. Кардуэлл, Присцилла Д. Кардуэлл. стр. 7 Издательство: Arcadia Publishing (25 августа, 2004) Язык: английский ISBN 0-7385-1675-9
  4. «Monthly Weather Review, September 1895: Florida Freezes for a Century and a Half» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  5. «Florida Citrus Mutual: Timeline of Florida Freezes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  6. Краткий доклад о деятельности по укреплению потенциала: Сезон ураганов Соединенных Штатов 2004. Федеральное агентство по чрезвычайным ситуациям стр.6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյտոնա Բիչ» հոդվածին։