Մերի Կաբոտ Ուիլռայթ (անգլ.՝ Mary Cabot Wheelwright, հոկտեմբերի 22, 1878(1878-10-22), Բոստոն, ԱՄՆ - հուլիսի 29, 1958(1958-07-29)), ամերիկացի մարդաբան և թանգարանի հիմնադիր։ 1937 թվականին Հոսթին Կլահի հետ հիմնադրել է Ամերիկացի հնդիկների Ուիլռայթ թանգարանը[1][2]։

Մերի Կաբոտ Ուիլռայթ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1878(1878-10-22)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 29, 1958(1958-07-29) (79 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան և արվեստի կոլեկցիոներ
Ծնողներմայր՝ Sarah Cabot Wheelwright?

Վաղ կյանք և ընտանիք խմբագրել

Ուիլռայթը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 2-ին[3] և եղել Էնդրյու Քանինգհեմ Ուիլռայթի ու Սառա[4] Պերկինս Կաբոտ Ուիլռայթի[5] միակ զավակը։ Հասակ է առել հարստության մեջ․ Կաբոտ ընտանիքը բոստոնյան վերնախավի մաս էր կազմում[5]։ Նրա ընտանիքն իր ծագումը կապել է 18-րդ դարի վաճառականների հետ, որոնք հարստացել էին բեռնափոխադրման միջոցով[4]։ Նախապապերը եղել են լիազոր գործակալներ, իսկ մայրական կողմի պապիկն իր հարստությունը ձեռք է բերել «ստրկության, շաքարի և ռոմի» միջոցով, նաև կառուցել Չինաստանի առաջին առևտրային ֆորպոստը, որտեղ ներմուծել է մետաքս և ափիոն[6]։ Մերիի մայրը Ռալֆ Ուալդո Էմերսոնի մտերիմ ընկերուհին էր[4], և վերջինս հաճախ է այցելել նրանց[2]։ Մանկության տարիներին դաստիարակվել է տրանսցենդենտալիստների և ունիտար եկեղեցու ավանդույթի համաձայն[4]։ 1882 թվականին, չորս տարեկանում նկարիչ Ֆրենկ Դյուվենեկը պատկերել է նրա դիմանկարը[7]։ Շատ է ճանապարհորդել, ծնողների հետ այցելել է Եվրոպա, Եգիպտոս ու Կալիֆոռնիա․ ծնողները շատ հոգատար էին ու դստերը մեծացնում էին «բամբակի մեջ»[4]։

40 տարի Ուիլռայթը եղել է «պարտաճանաչ վիկտորիանական դուստր»[8]։ Նա իրեն նվիրել է «լավ գործերին, մասնավորապես Բոստոնի Սաութ Էնդում բնակավայրի երաժշտական դպրոցին»[8]։ Որպես ընտանիքի կարողության ժառանգորդ ունեցել է զգալի եկամուտ, որը կբավականացներ նրան ողջ կյանքի ընթացքում, սակայն գումարի նկատմամբ վերահսկողություն չի ունեցել, որով ծնողները փորձել են նրան ապահովագրել «բախտ որոնող հավակնորդներից»․ մի բան, որը նրան թույլ չի տվել կահավորել հետագայում իր կողմից ստեղծվելիք թանգարանն այնպես, ինչպես ինքն էր ցանկանում[8]։

Կյանք և աշխատանք ամերիկյան հարավ-արևմուտքում խմբագրել

40 տարեկանում, երբ ծնողները մահացել էին, Ուիլռայթը ճանապարհորդել է ամերիկյան հարավ-արևմուտքում, որտեղ նա «գտավ և ընդունեց քաղաքակրթության ավելի պարզունակ տեսակ, ավելի արկածախնդիր և ավելի հուզիչ, քան Բոստոնի անվտանգությունը»[5]։ Ալկալդեում ապրել է ռանչոյում[5], ճանապարհորդել Չորս անկյան շրջանում ու Նավաջո հնդկացիների տարածքում[5], որտեղ էլ հետաքրքրություն է դրսևորել նավաջո կրոնի հանդեպ[5]։ 1921 թվականին նրան ծանոթացրել են բժիշկ ու երաժիշտ Հոսթին Կլահի հետ, որին խիստ անհանգստացնում էր նավաջոյի ավանդական կրոնական սովորույթների պահպանությունը[5]։ Երկուսի միջև ընկերություն է ձևավորվել ու միասին սկսել են աշխատել նավաջոյի ավանդական կրոնական սովորույթների պահպանությյան ուղղությամբ․ Կլահը մանրամասներ էր հայտնում Նավաջոյի արարողությունների մասին, իսկ Ուիլռայթը դրանք գրանցում և թարգմանում էր[5]։ Թեև այդ ժամանակ նավաջո համայնքում արգելված էր արարողությունների կրկնօրինակումը, Կլահը, գիտակցելով, որ իրենց մշակութային ավանդույթները կորչում են, այդ մասին տեղեկացրել է Ուիլռայթին[2]։

Հետագա տարիների ընթացքում Ուիլռայթը ժամանակն անցկացրել է աշխարհում շրջագայելով, ԱՄՆ-ի արևելյան մասում ապրելով, ինչպես նաև Ալկալդեում լինելով[5]։ 1940 թվականին ճանապարհորդել է դեպի Հնդկաստան, նպատակ ունենալով գտնել խորհրդանիշներ՝ կապված Նավաջո արվեստում հայտնաբերված նմուշների հետ[2]։ Այցելել է նաև Եվրոպա, Հունաստան, Եգիպտոս ու Չինաստան[2]։ Շարունակել է գրառել Կլահի ու ևս 58 բժիշկների կողմից նավաջո ավանդույթների մասին տրամադրվող տեղեկությունները և հավաքել տարբեր լրատվամիջոցներում հանդիպած արարողակարգային ավազանկարների վերարտադրությունները[5]։

1923 թվականին գնել է Ալկալդեի մերձակայքում գտնվող Լոս Լուկերոս ռանչոն[8], ընկերացել Մարիա Չաբոթի հետ, որը ռանչոն կառավարել է 20 տարի, ու վերջում նրան նվիրել այն[9]։

1937 թվականին Սանտա Ֆե քաղաքում Ուիլռայթն ու Կլահը հիմնադրել են Նավաջո կրոնի տունը[5], որի անունը հետագայում՝ 1939 թվականին փոխվել է Նավաջո արարողակարգային արվեստի թանգարանի[2]։ 1942 թվականին թանգարանը հրատարակել է Հոսթին Կլահի հեղինակած Navajo Creation Myth - the Story of the Emergence պատմվածքը, որը գրի էր առել Ուիլռայթը[10]։ 1977 թվականին թանգարանը վերանվանվել է Ամերիկացի հնդկացու Ուիլռայթ թանգարանի[5]։

1957 թվականին գրել է Journey Towards Understanding վերնագրով իր ինքնակենսագրականը[2], որն իր կյանքի ընթացքում չի տպագրվել[2]։ 1988 թվականին տպագրվել է մի հատվածը[2]։

Ճանապարհորդելուց բացի սիրել է նաև ծովագնացությունը[2]։ Ամառներն անցկացրել է Մենի ափին ու երկար ժամանակ միայնակ ապրել Սաթոն կղզում՝ նավապետի խրճիթում[2]։

Հետագա կյանք և մահ խմբագրել

Ուիլռայթը շրունակել է կատարել թանգարանի տնօրենի պարտականությունները մինչև իր կյանքի վերջը[5]։ Մահացել է 1958 թվականի հուլիսի 29-ին[5] 79 տարեկանում Մենի իր տանը[6]։

Մատենագրություն խմբագրել

Արխիվային հավաքածուներ խմբագրել

Առաջնային աշխատանքներ խմբագրել

  • Klah, Hosteen and Wheelwright, Mary C. Navajo Creation Myth - the Story of the Emergence Santa Fe, N.M.: Museum of Navajo Ceremonial Art, 1942. Print. Navajo religion series, vol. I. [1](անգլ.)
  • Wheelwright, Mary C. Hail Chant and Water Chant. Santa Fe, N.M.: Museum of Navajo ceremonial art, 1946. Print. Navajo religion series, vol. II.(անգլ.)
  • Wheelwright, Mary C., Yoh Hatráli., and Beyal. Begay. Eagle Catching Myth. [Rev. ed.]. Santa Fe, N.M.: Museum of Navajo Ceremonial Art, 1962. Print. Santa Fe (N.M.). Museum of Navajo Ceremonial Art. Bulletin, no. 3 (1962); Santa Fe (N.M.), no. 3 (1962).(անգլ.)

Երկրորդական աշխատանքներ խմբագրել

  • Poling-Kempes, Lesley. Ladies of the Canyons : A League of Extraordinary Women and Their Adventures in the American Southwest. Tucson: The University of Arizona Press, 2015. 9780816524945(անգլ.)

Հետագա ընթերցանություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wheelwright Museum of the American Indian—American Southwest—A National Register of Historic Places Travel Itinerary». www.nps.gov. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Niederman, Sharon (1988). A Quilt of Words: Women's Diaries, Letters & Original Accounts of Life in the Southwest, 1860–1960. Big Earth Publishing. էջեր 137–152. ISBN 9781555660475.
  3. https://www.familysearch.org/ark:/61903/1:1:DCBF-P1MM
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Inc., Mindshare Studios. «» A Certain Fire: Mary Cabot Wheelwright Collects the Southwest». wheelwright.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 «Wheelwright, Mary C.». socialarchive.iath.virginia.edu. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 Writer, Kathaleen Roberts | Journal Staff. «Southwest Treasures». www.abqjournal.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  7. «Brooklyn Museum: American Art: Mary Cabot Wheelwright». www.brooklynmuseum.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Whitehill, Walter (1929). «Dictionary of American Biography». Science. 70 (1805): 121–122. Bibcode:1929Sci....70..121P. doi:10.1126/science.70.1805.121. PMID 17813847.
  9. Martin, Douglas (2001 թ․ հուլիսի 15). «Maria Chabot, 87, Dies; Began Indian Market and Was an O'Keeffe Associate». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  10. "Navajo Creation Myth." Sacred Texts. (retrieved 17 Dec 2019)

Արտաքին հղումներ խմբագրել