Մերի Իթոն
Մերի Իթոն (անգլ.՝ Mary Eaton; հունվարի 29, 1901[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 10, 1948[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), 1910-1920-ական թվականների ամերիկացի թատերական դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Մանուկ հասակից ելույթ ունենալով պրոֆեսիոնալ մակարդակում՝ նա հաջողություն է վայելել տարբեր թատերական բեմականացումերում, այդ թվում՝ «Զիգֆելդի խելագարությունը»։ Ինչպես նաև նկարահանվել է «Փառաբանելով ամերիկացի աղջկան» և «Կոկոսի ընկերուզ» վաղ ձայնային ֆիլմերում։ 1930-ական թվականների կեսերին նրա կարիերան սկսել է անկում ապրել, իսկ ալկոհոլի հետ ունեցած խնդիրները 1948 թվականին հանգեցրել են լյարդի անբավարարությունից մահվան[4]։
Մերի Իթոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1901[1][2] |
Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1948[1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, երգչուհի և պարուհի |
Ամուսին(ներ) | Millard Webb? և Eddie Laughton? |
Վաղ տարիներ և կարիերա
խմբագրելԾննդյամբ Նորֆոլկից էր՝ Վիրջինիա նահանգից։ Յոթը տարեկանում քույրերի՝ Դորիսի և Փերլի հետ Վաշինգտոնում սկսել է այցելել պարի դասընթացների։ 1911 թվականին երեք քույերը էլ հրավիրվել են Վաշինգտոնի Shubert Belasco Theatre-ում Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» բեմականացմանը մասնակցելու։ Չնայած նրան, որ Իթոնը այդ պիեսում խաղում էր աննշան դեր, դա դարձել է թատրոնում նրա կարիերայի սկիզբը։ 1912 թվականին «Կապույտ թռչուն»-ի ավարտից հետո, քույրերը իրենց փոքր եղբոր՝ Ջոյի հետ սկսել են ելույթ ունենալ Poli stock company-ի համար տարբեր բեմականացումներում։ Նրանք արագ նվաճել են պրոֆեսիոնալ և հուսալի դերասանների համբավ և հազվադեպ են աշխատանքից դուրս եղել։
1915 թվականին քույրերը հայտնվել են Poli-ի համար «Կապույտ թռչունը» նոր բեմականացումում։ Դորիսին և Մերիին տրվել են գլխավոր դերերը՝ Միթիլ և Թիթիլ։ Ավելի ուշ դերասանուհիները ելույթ են ունեցել Շուբերթ եղբայների տարբեր բեմականացումներում։ Շոուի ավարտից հետո Մերին Շուբերթների երաշխավորությամբ սկսել է Ֆյոդոր Քոզոլովի հետ լրջորեն ուսումնասիրել բալետը։
Հաջողություն թատրոնում և կինոյում
խմբագրելՄերին իր բոլոր եղբայրներից և քույրերից ամենաճանաչված դերասանուհին էր։ Լինելով տաղանդավոր պարուհի՝ 1917 թվականին Վաշինգտոնում Intime ներկայացումում արժանացել է հիացական արձագանքների։ Հենց այդ ժամանակ նա առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ Ֆրեդ Ասթերի և Ադել Ասթերի հետ խաղալով «Դեպի վերև » բեմականացումում։ 1920-ական թվականներին Իթոնը շարունակել է ելույթ ունենալ տարբեր թատերական բեմականացումներում։
Երեք անգամ խաղացել է «Զիգֆելդի խելագարությունը» բեմականացումում՝ 1920, 1920 և 1922 թվականներին[5]։
Իթոնը նաև ունեցել է կարճաժամկետ կարիերա կինոյում և մասնակցել է ռադիոբեմադրություններում։ Մասնավորապես հայտնվել է «Կոկոսի ընկույզներ» (1929)՝ Մարքս եղբայներ-ի հետ և «Փառաբանել ամերիկացի աղջկան» (1929) ֆիլմերում, որում կիրառվել է տեխնիկոլորի տեխնիկան։ Որպես ռեժիսոր է հանդես եկել Ֆլորենս Զիգֆելդը։ Այդ ֆիլմում Իթոնը ցուցադրել է իր վոկալային և պարային ունակությունները, բայց ֆիլմի առևտրային ձախողումը դարձել է Իթոնի կինոկարիերայի ավարտը։
Անկում
խմբագրելԱյն ժամանակ, երբ Մերիի եղբայրների և քույրերի կարիերան վերելք էր ապրում, 1930-ական թվականների սկզբին նրա կարիերան անկում է ապրում։ Նրա վերջին ելույթը թատրոնում եղել է 1932 թվականին։ Երեք անհաջող ամուսնություններից հետո Իթոնը պայքարում էր հարբեցողության դեմ։ Չնայած նրան, որ եղբայրները և քույրերը փորձում էին նրան օգնել, և նա մի քանի անգամ վերականգնման կուրսեր է անցել, սակայն չի կարողացել հաղթահարել կախվածությանը։
Մահացել է լյարդի անբավարարությունից Հոլլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Թաղված է Լոս Անջելեսի Ֆորեսթ Լաուն գերեզմանատանը՝ իր ընտանիքի մյուս անդամների հետ։
Ֆիլմագրություն
խմբագրել- Նրա երեխաների երեխաները (1923)
- Կոկոսի ընկույզներ (1929)
- Փառաբանել ամերիկացի աղջկան (1929)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Silence is Platinum: Miss Mary Eaton
- ↑ Mary Eaton | Biography, Movie Highlights and Photos | AllMovie
- ↑ American Florist, Том 70, 1928
Գրականություն
խմբագրել- Travis, Doris Eaton. The Days We Danced, Marquand Books, 2003, ISBN 0-8061-9950-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Мэри Итон Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Իթոն» հոդվածին։ |