Մերիոն Դևիս

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ (1897–1961)

Մերիոն Դևիս կամ Մերիոն Սեսիլիա Դոուրաս[Ն 1] (անգլ.՝ Marion Davies, Marion Cecilia Davies հունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի համր ֆիլմերի կատակերգու դերասանուհի։

Մերիոն Դևիս
Ծնվել էհունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery և Hollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

 
Ֆորեսթ Սթենլին, Մերիոն Դևիսը, Ռոբերտ Վիգնոլան և Լին Հարդինգը «Երբ ասպետությունը ծաղկում էր» սերիալում (1922)

Մերիոն Սեսիլիա Դոուրասը ծնվել է Նյու Յորքում 1897 թվականի հունվարի 3-ին։ Նա իր գործունեությունը սկսել է որպես երգչախմբի երգչուհի, իսկ այնուհետև հրավեր է ստացել մասնակցելու «Զիգֆելդի խենթությունները» շոուին։ Կինեմատոգրաֆ մուտքը եղել է 1917 թվականին, երբ 20 տարեկան է եղել։ Մեկ տարի անց նա ծանոթացել է Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի` թերթի մագնատի հետ, ով իր ազդեցության միջոցով նպաստել է Մերիոնի հետագա գործունեության առաջընթացին[5]։

Հետագա տասը տարիների ընթացում Մերիոնը նկարահանվել է համր կինոյի դարաշրջանի 29 ֆիլմում՝ միջին հաշվով տարեկան երեք ֆիլմում, որոնց թվում եղել են շատ հայտնի ֆիլմեր[6]։ Սակայն 1927- 1929 թվականներին հնչուն կինոյի երևան գալու հետ՝ նրա կինո-գործունեությունը հետզհետե սկսել է նվազել (դերասանուհին նկատելիորեն կակազում էր և վախենում էր, որ ձայնային կինոն վերջ կդնի իր կինո-գործունեությանը, չնայած այդ թերությունը նկարահանումների ժամանակ չէր արտահայտվել)[6]։ Նա վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին 1937 թվականին[7][8]։

Անձնական կյանք խմբագրել

Մերիոն Դևիսի սիրային կապը Հերսթի հետ շարունակվել է մինչև վերջինիս մահը` 1951 թվականը։ Այդ ժամանակ Մերիոնը 54 տարեկան էր և Հերսթի մահից մի քանի ամիս անց նա ամուսնացել է Հորաս Ջոն Բրաունի հետ։ Դևիսն ապրել է Բրաունի հետ մինչև մահ[9]։

Մերիոն Դևիսը մահացել է քաղցկեղից, 1961 թվականի սեպտեմբերի 22-ին[10]։

Պարգևներ խմբագրել

  Մերիոն Դևիսն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին․ հասցեն՝ Հոլիվուդ բուլվար 6326[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Թողարկման տարեթիվ Հայերեն անվանում Անգլերեն անվանում Ռուսերեն անվանում Դերակատարում
1923 Թափառականը The Pilgrim Пилигрим եկեղեցու ծխականուհի
1923 Փոքր հին Նյու Յորք Little Old New York Маленький старый Нью-Йорк Պատրիսիա О'Դեյ
1925 Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը Ben-Hur: A Tale of the Christ Бен-Гур: история Христа կառքի մրցավազքի հանդիսատես
1927 Կարմիր ջրաղացը The Red Mill Красная мельница Թինա
1928 Փաթսին The Patsy Патси Պատրիսիա Հարինգթոն
1928 Արվեստի մարդիկ Show People Люди искусства Պեգի Պեպեր
1929 1929 թվականի Հոլիվուդյան ռևյու The Hollywood Revue of 1929 Голливудское ревю 1929 года իր դերում
1931 Ամուրի հայրը The Bachelor Father Отец-холостяк Թոնի Ֆլեգ
1933 Հոլիվուդի ճանապարհին Going Hollywood По дороге в Голливуд Սիլվիա Բրյուս

Նշումներ խմբագրել

  1. Ծնունդով` Մերիոն Սեսիլիա Էլիզաբեթ Բրուքլին Դոուրաս (անգլ.՝ Marion Cecilia Elizabeth Brooklyn Douras): Նրա ինքնակենսագրության մեջ գրված է «Դոուրաս», ինչպես երևում է 1900 թվականի ԱՄՆ մարդահամարի ժամանակ, երբ նրանք բնակվում էին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Stephen Payne. «Marion Davies». www.theinfolist.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Longworth, Karina (2015 թ․ սեպտեմբերի 24). «The Mistress, the Magnate, and the Genius». Slate.
  6. 6,0 6,1 «Marion Davies». Deco Films. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  7. «Факты – Мэрион Дэвис». Кинориум. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Marion Davies - Biography». web.archive.org. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «SEA CAPTAIN WED TO MARION DAVIES; Ex-Actress Protegee of Hearst Married in Surprise Service by Las Vegas Justice Hearst Kinship Disputed Hearst Agreement Discussed» (ամերիկյան անգլերեն). 1951 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «ДЭВИС Мэрион». persons-info.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
  11. «Randolph & Marion - Форум по искусству и инвестициям в искусство». forum.artinvestment.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիոն Դևիս» հոդվածին։