Մերիլին Մոնրո[1] (անգլ.՝ Marilyn Monroe, ծնված՝ Նորմա Ջին Մորթենսոն, անգլ.՝ Norma Jeane Mortenson, կնք․՝ Նորմա Ջին Բեյքեր, անգլ.՝ Norma Jeane Baker)[2], ամերիկացի դերասանուհի, երգչուհի և սեքս-սիմվոլ։

Մահ խմբագրել

 
Մերիլին Մոնրոյի դամբանը Վեսթվուդյան գերեզմանոցումը

1962 թվականի ամռանը դերասանուհին պետք է սկսեր նկարահանվել «Ինչ-որ բան պետք է պատահի» կատակերգությունում, սակայն հունիսի 8-ին չեղարկվել էր նրա մասնակցությունը նկարահանումներին[3]։

1962 թվականի օգոստոսի 4-ին, ինչպես երևում է Մերիլինի տան աշխատակցուհու՝ Յունիս Մյուրեյի ցուցմունքներից, Մոնրոն, հայտնելով իր հոգնածությունը, վաղ գնում է ննջասենյակ՝ իր հետ վերցնելով հեռախոսը։ Արդյունքում շատերը պատմում էին, որ Մերիլինի հետ խոսել էին իր կյանքի վերջին ժամերին, սակայն նման ենթադրությունները ոչ մի կերպ չհաստատվեցին (ներառյալ հանրահայտ «Հաջողություն մաղթիր Փեթին, նախագահին և քեզ, քանի որ դու լավ տղա ես» արտահայտությունը, որը ասել է Փիթեր Լոուֆորդին, ըստ իր ցուցմունքների, հազիվ պտտվող լեզվով)[4]։

Մի քանի ժամ անց՝ կեսգիշերից հետո, Յունիս Մյուրեյը, անհանգստացած լինելով նրանով, որ Մերիլինի դռան մոտից ինչ-որ լույս է ճառագում, մտնելով այգի և նայելով ննջասենյակի պատուհանից, հայտնաբերել էր Մոնրոյի անկենդան մարմինը, որն ընկած էր մահճակալին։

Անհանգստանալով Յունիս Մյուրեյը զանգել էր աստղի հոգեբան դոկտոր Ռալֆ Գրինսոնին և նրա անձնական բժիշկ Հայման Էնգելբերգին։ Գրինսոնը ժամանել և հայտնաբերել էր Մերիլինի դին։ Մի քանի րոպե անց հայտնվել էր Էնգելբերգը, որն արձանագրել էր մահը։ Վերջինիս պատճառը, ինչպես ցույց էր տվել փորձագիտական քննությունը, դարձել էր «բարբիտուրատներով սուր թունավորումը, գերդոզավորումը»։ Ոստիկանական հաշվետվության մեջ գրվել էր․ «Հավանաբար, ինքնասպանություն»։

Մերիլին Մոնրոյին մահացած էին գտել հեռախոսը ձեռքին 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանի իր սեփական տանը՝ 12305 Fifth Helena Drive, Բրենթվուդ, Կալիֆորնիա հասցեով։ Մահճակալի մոտ դրված էր քնաբեր դեղահաբերի դատարկ տուփ։ Դեղահաբերի 14 այլ դատարկ տուփ դրված էր գիշերային սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Մարմինը տեղափոխել էին դիահերձարան։ Դիահերձումը կատարել էր բժիշկ Թոմաս Նոհութին[5], ինչից հետո հայտարարվել էր, որ Մերիլին Մոնրոն մահացել էր քնաբերով գերդոզավորման պատճառով։

Դերասանուհու մահից անմիջապես հետո գերդոզավորման մասին վարկածը լայնորեն քննարկվում էր ամերիկյան մամուլում՝ առաջացնելով այսպես կոչված «Վերտերի էֆեկտը», ինչի արդյունքում հարյուրավոր ամերիկացիներ հետևեցին նրա օրինակին[6]։

2015 թվականին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԿՀՎ նախկին աշխատակից 78-ամյա Նորման Հոջեսը, գտնվելով Վիրջինա նահանգի հոսպիտալում մահամերձ վիճակում, խոստովանել էր Մերիլին Մոնրոյի սպանությունը։ Հոջեսը հայտարարել էր, որ 1959 թվականից մինչև 1975 թվականը հինգ պրոֆեսիոնալներից բաղկացած խմբի կազմում ավելի քան երեսուն պատվերով սպանություն է կատարել․ սպանվողների թվում են եղել քաղաքական գործիչներ, աստղեր, լրագրողներ, հասարակական գործիչներ։ Նա նաև ասել էր իրենց հանցավոր խմբի առաջնորդի անունը, որը մահացել էր 2011 թվականին։

«Մեզ մոտ վկայություն հայտնվեց այն մասին, որ Մերիլին Մոնրոն քնել էր ոչ միայն Քենեդիի, այլև Ֆիդել Կաստրոյի հետ։ Իմ ղեկավար Ջիմի Հեյուորթն ասաց, որ նա պետք է մահանա, և ես պետք է կազմակերպեմ, որպեսզի դա թվար որպես ինքնասպանություն կամ գերդոզավորում։ Նախկինում ես ստիպված չէի եղել կանանց սպանել, սակայն ենթարկվեցի հրամանին։ Ես արեցի դա Ամերիկայի համար։ Չէ որ Մոնրոն կարող էր կոմունիստներին ռազմավարական կարևոր տեղեկատվություն տալ, իսկ մենք չէինք կարող դա թույլ տալ»,- ասել էր լրագրողներին Նորման Հոջեսը։ Պրոֆեսիոնալ դիպուկահարի խոսքերով՝ նա հստակորեն հիշում էր, թե ինչպես էր մտել սելեբրիթիի սենյակ և ներարկել էր նրան քլորալհիդրատ նեմբուտալի հետ՝ երկու հզոր թմրանյութ։ Նա մահացել էր գերդոզավորումից։

«Մերիլին Մոնրոյի սպանություն․ գործը փակված է» վավերագրական գրքում լրագրողները գրում են, որ Մոնրոյին վերացրել են, երբ նա փորձել է հանրությանը պատմել Քենեդի կլանի կեղտոտ գաղտնիքների մասին։ Դրանցից շատերում աստղը ներգրավված էր անձամբ[7]։

Նրան թաղել են խորշային դամբարանում 1962 թվականի օգոստոսի 8-ին Վեսթվուդյան գերեզմանոցում։

Մահվան պատճառների մասին վեճեր խմբագրել

Մոնրոյի մահվան իրական պատճառների մասին հարցը մինչ օրս բաց է։ Տարբեր վարկածներ են առաջադրվում․ ինքնասպանություն (պաշտոնական վարկած), դժբախտ պատահար կամ Ջոն Քենեդու և Ռոբերտ Քենեդու պատվերով սպանություն[8]։ Մոնրոյի մահվան գաղտնիքը բացահայտված չէ մինչ օրս[9]։

Հիշատակ խմբագրել

 
Մերիլին Մոնրոյի աստղը Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
  • Մերիլին Մոնրոյին են նվիրված Լեդի Գագայի «Government Hooker» և «Dance in the Dark», Blue System «The Wind Cries (Who Killed Norma Jean)», Մարկ Էշլիի «Marilyn’s Dream», Ֆլորան Մոտի «Marylin», Գլեն Դանցիգի «Who Killed Marylin» և Էլթոն Ջոնի «Candle in the Wind», Ջեյն Բիրքինի «Norma Jean Baker», Նիքի Մինաժի «Marilyn Monroe», Լանա Դել Ռեյի «Marilyn Monroe», Ֆարել Ուիլյամսի «Marilyn Monroe» երգերը։
  • 2010 թվականին թողարկվեց «Coco Mademoiselle» հոլովակը, որի հիմքում ընկած է Մերիլինի և լուսանկարիչ Դուգլաս Քիրքլանդի ռոմանտիկ հարաբերությունների պատմությունը։
  • 2011 թվականի հունիսի 19-ին Մերիլին Մոնրոյի հանրահայտ «թռչող զգեստը» (հանրահայտ կադր «Յոթերորդ տարվա քոր» ֆիլմից) վաճառվել է «Profile in History» աճուրդի տան կողմից Լոս Անջելեսում 4,6 միլիոն դոլարով[10]։
  • 2011 թվականի հուլիսի 15-ին Չիկագոյում բացել է «Ընդմիշտ Մերիլին» 8-մետրանոց արձանը, որը պատկերում է Մոնրոյին այն պահին, երբ նա 1955 թվականին ստեղծված «Յոթերորդ տարվա քոր» կատակերգության մեջ կանգնած է երկաթգծի ճաղավանդակի վրա 52-րդ փողոցի և Լեքսինգտոն պողոտայի հատման վայրում Նյու Յորքում, իսկ օդային հոսանքները բարձրացնում էին իր զգեստը։ Ճարտարապետը Սյուարդ Ջոնսոնն է[11]։
  • 2011 թվականին կայացավ «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Մոնրոյի դերը կատարում է Միշել Ուիլյամսը։ Ֆիլմը պատմում է դերասանուհու և Օլիվիե Լոուրենսի անցկացրած ժամանակի մասին «Արքայազն և պարուհի» ֆիլմի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Marilyn Monroe: Fast Facts». cmgww.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Мария Медянкина Таблетки от счастья // Вокруг света : журнал. — 2016. — № 6 (2909). — С. 102-108. — ISSN 0321-0669.
    «Marilyn Monroe Biography» (անգլերեն). Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Marilyn Monroe Dead, Pills Near / NY Times obituary
  4. Мэрилин Монро \Анна Плантажене; пер. с фр. и вступ.ст. Е. В. Колодочкиной. — М.: Молодая гвардия; Палимпсест, 2011. — 265(7) с.: ил. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер. биогр.; вып. 14). — 96—97
  5. Թոմաս Նոհութի․ դատաբժշկական փորձագետ, որը գիտեր Հոլիվուդի մասին ճշմարտությունը Nippon.com
  6. Ինքնասպանությունների պատճառներ
  7. «Сенсация, всколыхнувшая весь мир: бывший сотрудник ЦРУ признался в убийстве Мэрилин Монро. (10 фото) - 21 Апреля 2015 - Журнал МиллиардерЪ | Блоги». milliarderr.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. Մերիլին Մոնրոյի մահվան և կյանքի հանելուկ
  9. Մերիլին Մոնրոյի մահվան գաղտնիքը բացահայտված է
  10. Մերիլին Մոնրոյի «թռչող» զգեստը վաճառվել է $4,6 միլիոնով
  11. Չիկագոյում հայտնվել է Մերիլինի Մոնրոյի մեծ արձանը․ յուրաքանչյուրը կարող է հայացք նետել նրա զգեստի տակ