Մեսիլա Դոդա

ալբանացի քաղաքական գործիչ

Մեսիլա Դոդա (ալբ․՝ Mesila Doda, փետրվարի 6, 1971(1971-02-06), Կուկաս), ալբանացի քաղաքական գործիչ, 2001 թվականից Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության հիմնադիրներից։

Մեսիլա Դոդա
 
Կուսակցություն՝ Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և փիլիսոփա
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 6, 1971(1971-02-06) (53 տարեկան)
Ծննդավայր Կուկաս
Քաղաքացիություն  Ալբանիա

Կենսագրություն խմբագրել

Մեսիլա Դոդան ծնվել է 1971 թվականին Կուկասում։ Տիրանայի համալսարանում ուսանել է տնտեսագիտություն, Հռոմում՝ փիլիսոփայություն։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1991 թվականին՝ ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում, երբ Ալբանիայում տապալվեց կոմունիստական ռեժիմը։ Դոդան զբաղեցրել է տարբեր քաղաքական պաշտոններ, ինչպես նաև աշխատել է որպես լրագրող և հեռուստահաղորդավար։

1991 թվականին միացել է Դեմոկրատական կուսակցությանը, 2016 թվականին բաց նամակով հեռացել կուսակցությունից՝ նշելով, որ զղջում է կուսակցությունից դուրս գալու համար, մի կուսակցություն, որը նա հիմնադրել է այլ ուսանողների և ուսուցիչների հետ միասին 25 տարի առաջ[1]։

Ալբանիայի ժողովրդավարական կուսակցությունից հեռանալուց հետո Դոդան միացել է Արդարադատություն, ինտեգրացիա և միասնություն կուսակցությանը, որի ուշադրության կենտրոնում համազգային հարցերն են, ինչպիսին է Չամ հիմնահարցը[2]։

Դոդան Ալբանիայի խորհրդարանի առավել պահպանողական պատգամավորից է։ Նա դեմ է արտահայտվել ԼԳԲՏ մարդկանց նույնպիսի իրավունքներ տրամադրելու օրենսդրության, ինչպես նաև Ալբանիայում մարիխուանայի և մարմնավաճառության օրինականացման դեմ։ Նրան մեղադրում են ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ակնհայտ խտրականության մեջ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] Արխիվացված 2017-05-10 Wayback Machine Doda leaves DP, Mesila Doda gives her reasons in an open letter
  2. [2] Doda joins PJIU
  3. [3] Արխիվացված 2016-11-18 Wayback Machine MEMBER OF THE ALBANIAN PARLIAMENT ACCUSED OF OVERT DISCRIMINATION AGAINST LGBT COMMUNITY