Մեռած պոետների հասարակություն
«Մեռած պոետների հասարակություն» (անգլ.՝ Dead Poets Society), գեղարվեստոկան ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին։
Արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև նոմինացվել է «Լավագույն ֆիլմ» և «Տղամարդու լավագույն դեր» (Ռոբին Ուիլյամս) կատեգորիաներում։
Երկու անգամ ստացել է «BAFTA» մրցանակ։
Ֆիլմը պատմում է անգլերեն լեզվի և գրականության ուսուցչի մասին, ով արթնացնում է սեր և հետաքրքություն դեպի պոեզիան և գրականությունը իր աշակերտների մոտ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների վերջին, Վերմոնտ նահանգի Վելթոն քաղաքի մտացածին ակադեմիայում։ Ուսուցիչ Քիթինգի կերպարը, որը ֆիլմում մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը, վերցված է իրական ուսուցչից (Սեմ Փիքերինգ), ով դասավանդել է Montgomery Bell Academy-ում, որտեղ ժամանակին սովորել է ֆիլմի սցենարիստ Թոմ Շուլմանը[15]։
Սյուժե
խմբագրելՅոթ երիտասարդ՝ Նիլլ Փերրին (Ռոբերտ Շոն Լեոնարդ), Թոդ Էնդերսոնը (Իթան Հոուք), Նոքս Օվերսթրիթը (Ջոշ Չարլզ), Չառլի Դալթոնը (Գեյլ Հանսեն), Ռիչարդ Քամերոնը (Դիլան Քասման), Սթիվեն Միքսը (Ալլելոն Ռուդջերիոն), Ջերարդ Փիթսը (Ջեյմս Ուոթերսոն) ԱՄՆ-ի հեղինակավոր Wellton ակադեմիայի սաներ են։ Այդ ակադեմիայի չորս հիմնական սկզբունքներն են. «Ավանդույթ», «Պատիվ», «Կարգապահություն» և «Գերազանցություն» («Tradition», «Honor», «Discipline» և «Excellence»): Սակայն աշակերտներն այլ սկզբունքներով են նկարագրում իրենց դպրոցը, որը անվանում են «Hellton» (բառացի՝ «դժոխային»). «Պարոդիա», «Սարսափ», «Անկումայնություն» և «Արտաթորանք» («Travesty», «Horror», «Decadence» and «Excrement»):
Հենց առաջին օրը աշակերտները հանդիպում են նոր ուսուցչի՝ Ջոն Քիթինգին (Ռոբին Ուիլյամս), ում դասավանդման մեթոդները արմատապես տարբերվում են ավանդական, դպրոցում տասնյակ տարիներ կիրառված մեթոդներից։ Նոր ուսուցիչը դասավանդումը սկսում է անխուսափելի մահվան մասին լեկցիայով, որը բացատրում է, որ կյանքը անցողիկ է, պետք է հետևել «Carpe diem» բանաձևին (լատ. «Որսա օրը», այսինքն, որսա պահը. հռոմեացի բանաստեղծ Հորացիոսի բանաստեղծական կոչն է), իսկ իրեն խնդրում է անվանել «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Երիտասարդները գաղտնի վերաբացում են «Մեռած պոետների հասարակություն» գրականական ակումբը, որի անդամ է եղել Քիթինգը նախկինում։
Ազատամտությունը անախորժություններ է պատճառում Նիլ Փերրիին։ Նա ցանկանում է զբաղվել նրանով, ինչ սիրում է՝ արվեստով, սակայն հայրը բժշկի կարիերա է նախատեսել իր որդու համար։ Նիլը ստանում է Փակի դերը «Միջամառնային գիշերվա երազ» պիեսում։ Հայրը (Քերթվուդ Սմիթ) իմանում է դրա մասին պրեմիերայի նախօրեին և կարգադրում է որդուն լքել թատրոնը։ Նիլն ասում է հորը, որ կհեռանա։ Նա զրուցում է Քիթինգի հետ, ով խորհուրդ է տալիս փորձել համոզել հորը, որ դերասանությունն իր համար իսկապես կարևոր է։ Հաջորդ օրը նա ասում է Քիթինգին, որ հայրը թույլ է տվել խաղալ պիեսում։ Բեմադրությունը հաջող է անցնում, սակայն հայրը տանում է նրան թատրոնից և ասում է, որ մտադիր է նրան ուղարկել Բրադեն քաղաքի ռազմական դպրոց, որտեղ նա կանցնի պատրաստություն Հարվարդ ընդունելության համար։ Նիլը ի վիճակի չէ տիրապետել իր զգացմունքներին և չի կարողանում հակադրվել հորը։ Նա ինքնասպանություն է գործում։
Սկսվում է տեղի ունեցած ողբերգության հետաքննություն։ Ակադեմիայի տնօրենը տեղեկացվում է «Մեռած պոետների հասարակության» մասին դրա անդամներից մեկի՝ Ռիչարդ Քամերոնի պատճառով։ Երբ Չառլի Դալթոնը իմանում է նախկին ընկերոջ դավաճանության մասին, կատաղությամբ հարձակվում է Ռիչարդի վրա և հեռացվում է Wellton-ից։ Նիլի հայրը չի ընդունում իր մեղավորությունը նրա ողբերգական մահվան հարցում։ Դրա փոխարեն նա մեղադրում է ուսուցչին՝ Ջոն Քիթինգին։ Աշակերտներին ստիպում են ստորագրել վկայություններ, որ Քիթինգն է ազդել իրենց վրա ստեղծելու համար «Մեռած պոետների հասարակությունը» և ինքն է ստիպել Նիլին չլսել հորը։ Քիթինգին ազատում են աշխատանքից և ստիպում են լքել ակադեմիան։
Երբ հերթական դասի ժամանակ Քիթինգը մտնում է դասարան, որպեսզի վերցնի իր անձնական իրերը, Թոդը կանգնում է սեղանին և ասում է. «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Նույնը կրկնում են շատերը դասարանում։
Դերերում
խմբագրել- Ռոբին Ուիլյամս — Ջոն Քիթինգ
- Ռոբերտ Շոն Լեոնարդ — Նիլ Փերրի
- Իթան Հոուք — Թոդ Էնդերսոն
- Ջոշ Չարլզ — Նոքս Օվերսթրիթ
- Գեյլ Հանսեն — Չառլի Դալթոն
- Դիլան Քասման — Ռիճարդ Քամերոն
- Ալլելոն Ռուջերո — Սթիվեն Միքս
- Ջեյմս Ուոթերսոն — Ջերարդ Փիթս
- Նորման Լլոյդ — պարոն Նոլան
- Քերթվուդ Սմիթ — պարոն Փերրի
Մրցանակներ
խմբագրել- Օսկար (ԱՄՆ) 1990[16]
- Հաղթանակ. Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար (Թոմ Շուլման)
- Առաջադրում. Օսկար լավագույն դերասանի համար (Ռոբին Ուիլյամս)
- Առաջադրում. Օսկար լավագույն ռեժիսորի համար (Փիթեր Ուիր)
- Առաջադրում. Օսկար լավագույն ֆիլմի համար
- BAFTA (Մեծ Բրիտանիա) 1989[17]
- Հաղթանակ. Լավագույն ֆիլմ
- Հաղթանակ. Լավագույն օրիգինալ ֆիլմի երաժշտություն (Մորիս Ջեյր)
- Առաջադրում. Լավագույն դերասան (Ռոբին Ուիլյամս)
- Առաջադրում. Լավագույն նվաճում ռեժիսուրայում (Փիթեր Ուիր)
- Առաջադրում. Լավագույն մոնտաժ (Ուիլյամ Անդերսոն)
- Առաջադրում. Լավագույն օրիգինալ սցենար (Թոմ Շուլման)
- César մրցանակաբաշխություն (Ֆրանսիա)[18]
- Հաղթանակ. Լավագույն օտարերկրյա ֆիլմ
- David di Donatello մրցանակաբաշխություն (Իտալիա)[19]
- Հաղթանակ. Լավագույն օտարերկրյա ֆիլմ
- Directors Guild of America (ԱՄՆ)[20]
- Առաջադրում. Ռեժիսորի ակնառու նվաճում կինեմատոգրաֆիայում (Փիթեր Ուիր)
- Ոսկե գլոբուս (ԱՄՆ)[21]
- Առաջադրում. Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում (Ռոբին Ուիլյամս)
- Առաջադրում. Լավագույն ռեժիսոր (Փիթեր Ուիր)
- Առաջադրում. Լավագույն դրամատիկ կինոնկար
- Առաջադրում. Լավագույն կինոնկարի սցենար (Թոմ Շուլման)
- Ամերիկայի գրողների միություն (ԱՄՆ)[22]
- Առաջադրում. Լավագույն օրիգինալ սցենար (Թոմ Շուլման)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 http://www.filmaffinity.com/es/film315826.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0097165/
- ↑ http://www.metacritic.com/movie/dead-poets-society
- ↑ http://www.alibris.com/search/movies/upc/717951000682
- ↑ AllMovie — 1994.
- ↑ https://www.boxofficemojo.com/release/rl2605483521/weekend/ — Box Office Mojo.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://uflix.me/movie/18466-dead-poets-society
- ↑ 10,0 10,1 http://www.the-numbers.com/movie/Dead-Poets-Society
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5280.html
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://bbfc.co.uk/releases/dead-poets-society-1
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 http://www.imdb.com/title/tt0097165/fullcredits
- ↑ 14,0 14,1 «Dead Poets Society». The Numbers.
- ↑ «Dead Poets Society: Death of a Romantic. Alumni Department of Montgomery Bell Academy». 2 марта 2014.
- ↑ «Nominees & Winners for the 62nd Academy Awards». Oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Awards Database». Bafta.org. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Crazy Dave. «Dead Poets Society». Peterweircave.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Ente David di Donatello – Accademia del Cinema Italiano Արխիվացված Հոկտեմբեր 21, 2013 Wayback Machine
- ↑ «Welcome to the Directors Guild of America». Dga.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ HFPA – Awards Search Արխիվացված Հոկտեմբեր 11, 2012 Wayback Machine
- ↑ Mathews, Jack; Easton, Nina J. (1990 թ․ փետրվարի 9). «Some Surprises in WGA Nominees, Shutouts : Film: 'Baker Boys,' 'My Left Foot' are dark-horse nominees for Writers Guild awards; non-union 'Do the Right Thing,' 'Drugstore Cowb...». Los Angeles Times.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մեռած պոետների հասարակություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մեռած պոետների հասարակություն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Մեռած պոետների հասարակություն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մեռած պոետների հասարակություն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: