Մենենգաի
Մենենգաի խառնարան (մասաի լեզվից թարգմանած՝ նշանակում է դիակների վայր), Քենիայի Մեծ Ռիֆտ հովտում գտնվող հսկայական վահանաձև հրաբուխ, որ ունի աշխարհի ամենամեծ կալդերաներից մեկը: Դա ամենամեծ հրաբխային կալդերան է Քենիայում և մեծությամբ երկրորդը Աֆրիկայում[1]: Հրաբխային հարուստ հողերը պարարտացնում են հրաբխի հարևանությամբ ընկած գյուղատնտեսական տարածքները: Խառնարանը գտնվում է Ռիֆտ հովտի հատակին: Հրաբուխը ձևավորվել է մոտավորապես 200 000, իսկ նշանավոր 12 x 8 կմ չափսերով կալդերան՝ շուրջ 8000 տարի առաջ։ Կալդերայի հատակը ծածկված է լավայի հետկալդերային բազմաթիվ հոսքերով: Մենենգաի հրաբուխը համարվում է Կրակատաու հրաբխի կալդերայի տիպի ամենալավ պահպանված կալդերաներից մեկը աշխարհում[2]: Մենենգաին բավականին քիչ նստվածք ունի կալդերայում, որը սառած լավայի առաջացրած հսկա քարերի և անմատչելի լեռնաշղթաների հաստ զանգված է[3]: Հրաբխային ակտիվությունը շարունակվում է[4], և երկրաջերմային էներգիայի արտադրության նպատակով GDC- ի հովանու ներքո իրականացվող նախագծի ընթացքը առաջանցիկ փուլում է[5]:
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Քենիա |
Բարձրություն (ԲԾՄ) | 2278 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 222060 |
Մենենգաին ընկած է Քենիայի մեծությամբ չորրորդ քաղաքից՝ Նակուրուից 10 կիլոmetres (6 mi) դեպի հյուսիս:
Դիակների վայր անվանումը հրաբուխն ստացել է այն պատճառով, որ 1854 թվականին այս կողմերում արյունալի մարտ է տեղի ունեցել հակամարտող մասաի երկու ցեղերի միջև, և կռվի ժամանակ ու դրանից հետո հարյուրավոր մարտիկների նետել են մոտավորապես 500 մետր խորություն ունեցող, զառիթափ պատերով խառնարանը:
Տես նաև
խմբագրել- «Menengai». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2020-04-01-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Menengai Crater». Արխիվացված է օրիգինալից 22 February 2015-ին. Վերցված է 28 February 2015-ին.
- ↑ Seach, John. «Menengai Volcano - John Seach». www.volcanolive.com. Վերցված է 28 February 2015-ին.
- ↑ «Menengai Crater». Արխիվացված է օրիգինալից 22 February 2015-ին. Վերցված է 28 February 2015-ին.
- ↑ «Menengai Crater Kenya / Rift Valley / Nakuru /». wikimapia. wikimapia. Վերցված է 28 February 2015-ին.
- ↑ OBWOCHA, BEATRICE. «Menengai crater to become active again». Վերցված է 28 February 2015-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- John Seach. «Menengai Volcano». Volcano Live (անգլերեն). Վերցված է 2022-01-30-ին.
{{cite web}}
: line feed character in|website=
at position 9 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենենգաի» հոդվածին։ |