Նակուրու

քաղաք Քենիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նակուրու (այլ կիրառումներ)

Նակուրու (անգլ.՝ Nakuru), քաղաք, որը գտնվում է Քենիայի հարավարևմտյան հատվածում։

Բնակավայր
Նակուրու
ԵրկիրՔենիա Քենիա
Հիմնադրված է1904 թ.
ԲԾՄ1850±1 մետր
Բնակչություն307 990 մարդ (2009)
Նակուրու (Քենիա)##
Նակուրու (Քենիա)

Նկարագրություն խմբագրել

Նախկինում Ռիֆտ-Վալիի գավառի վարչական կենտրոնն էր։ Մեծությամբ Քենիայի չորրորդ քաղաքն է։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի՝ Նակուրուի բնակչության թիվը կազմում է 307 990 մարդ[1]։

Աշխարհագրական տեղագրություն խմբագրել

Ծովի մակարդակից գտնվում է 1952 մետր բարձրության վրա[2]։ Տեղակայված է Նակուրու լճի ափին՝ Արևելաաֆրիկական բեկվածքի (Ռիֆտ-Վալի) արևելյան մասում։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1904 թվականին։ Գաղութային ժամանակաշրջանում Նակուրուն հիմնականում բնակեցվել է սպիտակամորթներով՝ հաստատվելով այսպես կոչված Ճերմակ բարձրավանդակում (White Highlands)։ Նակուրուն կարևոր երկաթուղային հանգույց է։ Այնտեղով է անցնում Նայրոբին Ուգանդային միացնող երկաթգիծը։ Այժմ Նակուրուն գյուղատնտեսական ընդարձակ շրջանի կենտրոնն է։

Քաղաքի մերձակայքում տեղակայված են Նակուրու Լիճ անունը կրող ազգային զբոսայգին, Մենենգայի հրաբխային խառնարանը և նախնադարյան Հայրաքս Հիլ կեցավայրը։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kenya | U.S. Agency for International Development» (PDF). Kenya.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Nakuru, Kenya Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Online Directory: New Jersey, USA, Sister Cities International, backed up by the Internet Archive as of July 5, 2008. Accessed October 9, 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակուրու» հոդվածին։