Վադո կայի (ճապոներեն|和道流|, վադո կայ, «ներդաշնակության դպրոց»), ճապոնական ամենախոշոր ոճն է Դուե֊կարատեի մեջ։ Խորհրդանշանի վրա պատկերված է սպիտակ աղավնի և սեղմված բռունցք։ Ստեղծվել է 1939 թ ֊ին Հիրոնորի Օցուկոյի (1892֊1982 թթ.) կողմից, ով մասնագիտությամբ բժիշկ էր։

Տեխնիկա խմբագրել

Եթե համեմատենք Վադո կային՝ տեխնիկան մյուս ոճերի հետ, այն մեծ տպավորություն չի թողնի։ Վադո կայը բնական, հարմար, տրամաբանորեն (ռացիոնալ) շարժումներ է` ուղղված ամենակարճ ճանապարհով դեպի նպատակը։ Դիրքերն ավելի բարձր են քան Շոտոկանում, ինչը լավագույնս ապահովում է տեղաշարժում։ Շատ են տարբեր գցումները, որոնք վերցված է Սինտո Յոշինրյու Ջու Ջուցու-ից։ Մարտի նպատակը ոչ այնքան հարվածների ուժն է, որքան արագությունը, ճշտությունը և ճիշտ ընտրված ժամանակը։ Վադո կայը բնորոշվում է շարժումների հետևյալ սկզբունքներով.

Նագասու – բաց թողնել հակառակորդի հարձակումը։ Բառացիորեն Նագասու նշանակում է լողալ, այն սովորաբար համեմատում են հոսող գետի հետ։ Այդ պատճառով սովորաբար մենք հեռանում ենք հարձակման գծից, որպեսզի հակառակորդի էներգիան առճակատ չկանգնեցվի։

Ինասու – հակառակորդի հարվածի ուղղությունը փոխելը և միաժամանակ հակահարված հասցնելը (համադրելով Նագասիի հետ)։

Նոռու – հարձակման դեմ դիմաց չգնալ, այլ ձուլվել նրա հետ և օգտագործելով սեփական քաշը, ուղեկցել և ուղղել հակառակորդի ուժը այնպես, որ նա կորցնի հավասարակշռությունը։ Այդ բոլոր սկզբունքները սերտ կապված են միմյանց հետ։

Իրիմի – մուտք։

Կոբո իչի – պաշտպանությունը և հարձակումը մեկ ամբողջական շարժում է։

Սանմի Իտտայ – երեք շարժումների միասին օգտագործում։

Տեն Ի – դիրքի փոփոխություն։

Տեն Տայ – մարմնի տեղի փոփոխում։

Տեն Գի – տեխնիկայի փոփոխություն։

Մա Այ – ճիշտ հեռավորության ընտրում։

Սեն – հարձակման ճիշտ ժամանակի ընտրություն (թայմինգ)։ Թայմինգի երեք տեսակը.

Սեն – հակահարձակումը հակառակորդի հարձակման հետ միաժամանակ։

Սեն նո Սեն – անցկացնել հարձակում մինչև հակարակորդի հարձակում սկսելը։

Գո նո Սեն – անհապաղ հակահարձակում մինչև հակարակորդի հարձակման իրականացումը։

Կատա֊Օցուկան իր ոճը կառուցել է 9 կատայի շուրջը՝ 5 Պինանի, Նայհանտի, Կուսամկու, Սեյսան և Չինտո։ Ավելի ուշ` ոճի գրանցման ժամանակ, ավելացվեցին Նիսեյշի, Բասսայ, Վանշու, Ջիոն, Ռոհայ և Ջիտտե, բայց Օցուկան պնդում էր, որ Վադոկայի տեխնիկայի ընկալման համար ամեն ինչ կա այդ 9 կատայում և ուսումնասիրման համար բավական է ամբողջ կյանքը։ Վադոկայի կատաները հիմնադրույթային չեն, ինչպես մյուս ոճերում։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ կատան այս ոճում ավելի շատ ծառայում է մարմնի բազային շարժումների և տեխնիկաների (կիհոն) մարզումների ժամանակ, և ավելի քիչ պաշտպանության հնարքների հիմք է։ Եթե ասել երկրորդ կողմի մասին, նշենք որ Կիհոն, Կումիտեն, Տանտո Դորին, Ի Դորին և Օհյո Կումիտեն նույնպես կատա են։ Չնայած, որ Վադոկայի կատաներում չկա բունկայ, կա միայն Կայսեցու հասկացողությունը, կատան, կիհոն և կումիտե ուսուցման միջև հանդիսանում է կարևորագույն փուլ։ Կիհոն Կումիտե֊Այսօր Վադոկայի աշխարհի բոլոր կազմակերպություններում ուսումնասիրվում են 10 կիհոն կումիտե, որոնք ուսուցման կարևորագույն բաժին են` ցուցադրելով վերընշված սկզբունքները։

Տանտո Դորի֊նույնատիպ բաժին է, ինչպիսին Կատա և Կիհոն Կումիտե բաժինները, այլ ոչ թե դանակի դեմ հարձակման ինքնապաշտպանման կիրառական հնարք։ Նրանում ներկայացված է այն հիմնական սկզբունքները, որոնք կան նաև կիհոն կումիտեում։ Բայց, քանի որ հակարակորդը արդեն զինված է դանակով, պաշտպանվողը ավելի բարդ գործողության պիտի դիմի, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մենտալ?

Ի Դորի - ևս մի զույքով աշխատելու բաժին, սեյձա դիրքից (ծնգներին նստած)։ Հնարավոր է իդորին սկիզբ է առնուն Սինտո Յոշինրյու Ջյու Ջյուցու-ից։ Շատերը կասեն, որ մեր ժամանակներում, ոչ ոք չի նստում ծնկների վրա, նամանավանդ, որ արևմտյան մարդու համար այդ վարժությունից օգուտ չկա։ Բայց իդորիի նպատակը նույնն է, ինչը որ կիհոն կումիտեն է, տանտո դորին է։ Այսինքն, մարմնի շարժման հիմնական սկզբունքների ուսումնասիրումն է և զարգացումը։ Անգամ ավելի խորացված, քանի որ կիրառողը ի սկզբանե սահմանափակ է շարժումների մեջ։ Պահանջվում է արագություն և տեխնիկայի մեծ հմտություն ցուցաբերել` հարձակումից խուսափելու համար։ Օհյո Կումիտե֊Այս բաժինը Սենսեյ Սուզուկին ստեղծել է Եվրոպայում, որտեղ նա պատրաստում էր ինստրուկտորներին, սկսած անցյալ դարի 60-աններից։ Չնայած այն բանին, որ օհյո կումիտեն Ճապոնիայում չի դասավանդվում, Եվրոպական Վադոկայի բոլոր դոդձյոներում այն ուսումնասիրում են։ Օհյո կումիտեն հանդիսանում է Կատա և Կումիտե կապող շղթա։

Սիայ կումիտե – կումիտեի մրցակցական ձևն է` սպորտային կանոններով, երբ մենամարտի նպատակն է շատ միավորներ վաստակելը։

Ջյու կումիտե – ազատ մենամարտ (անգլերենով՝ free fighting): Ի տարբերություն սիայ կումիտեից, ջյու կումիտեում թույլատրվում է օգտագործել կառատեի բոլոր տեխնիկաները։ Շատ ակումբներում նկատվում է հասկացուցյունների փոփոխություն և ջյու կումիտեն նմանվում է սիայ կումիտեի։ Այս դեպքում կումիտեում չի նկատվի առաջընթաց, ոճի տեխնիկայի կատարելագործման մեջ։

Պատմություն խմբագրել

1938 թվականին Հիրոնորի Օցուկոն ստեղծում է իր ոճը կարատեի ճապոնական ֆեդերացիայում այն անվանելով Վոդո ռույի կարատե ջուսու, հետագայում անունը կրճատվում է դառնալով վոդո ռույ։

1952 թվականին Տոկիոյում բացվում է վոդո կայի դպրոցներ։

1967 թվականի հունիսի 5֊ին վոդո ռու անունը փոխվում է վոդո կայ։

Գրականություն խմբագրել

  • «Каратэ школы „Вадо-рю“». Сюньити Нива, 1995
  • «Боевое каратэ и его нераскрытые тайны.» Техника передвижений; теория построения боя; теория дистанции. Суханов В. Г. 2000 г. мягкая обложка, 320 стр. Переиздание. Первое издание выпущено Москва, «Глория», 1995

Արտաքին հղումներ խմբագրել