Կրավ մագա

Իսրայելական մարտարվեստ
(Վերահղված է Կրավ-մագաից)

Կրավ մագա (եբրայերեն՝ קרב מגע‎ — «կոնտակտային մենամարտ»), Իսրայելում մշակված ռազմական ձեռնամարտի համակարգ է, որը կենտրոնացված է կյանքի սպառնալիքների արագ չեզոքացման վրա։ Համակարգը հայտնիություն է ձեռք բերել նրանից հետո, երբ կիրառության մեջ է մտել իսրայելական բազմաթիվ ուժային կառույցների կողմից։

Անվան ծագումնաբանությունը խմբագրել

Մարտարվեստի անվանումը եբրայերեն նշանակում է «կոնտակտային մենամարտ» (մագա (եբր. מגע)՝ կոնտակտ, կրավ (եբր. קרב)՝ մենամարտ), և պատկանում է այն մենամարտի տեսակին, որի ժամանակ ֆիզիկական ուժով ներգործում են հակառակորդի վրա ի տարբերություն զենքի կիրառմամբ հեռավորության վրա մենամարտի (չնայած, կրավ-մագայում ուսումնասիրվում են ժամանակակից տեսակի զենքերը՝ հրացաններ, ատրճանակներ և այլ առարկաներ, որոնք համատեղվում են ինքնապաշտպանության հնարքների հետ)։

Կրավ-մագայի հիմնական սկզբունքները խմբագրել

Կրավ-մագայում գոյություն չունեն հատուկ օրենքներ և չկա տարբերություն կանանց և տղամարդկանց համար պրապմունքների միջև։ Համակարգը սպորտային չի համարվում, բացակայում են հատուկ մարզահագուստն ու մրցումները, սակայն որոշ կազմակերպություններ ուսումնառության ընթացքում շնորհում են տարբեր մակարդակներ և խորհրդանշաններ։ Բոլոր հնարքները կենտրոնացված են առավելագույն արդյունավետության և իրական պայմանների վրա։ Այս մարտարվեստում մեծ ուշադրություն է դարձվում խոցելի կետերի խոցման վրա (ներառյալ աչքերի շրջան կամ գոտկատեղից ներքև հարվածելը), գլխով հարվածներ և այլ հնարքներ, ինչպես նաև այլ հասանելի օբյեկտների օգտագործումը։ Միևնույն ժամանակ ուսումնառության ժամանակ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է մեղմել հնարքները իրավիճակին համապատասխան և մեծ ուշադրություն է դարձվում անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների հետևելու անհրաժեշտությանը։

Կրավ-մագա մարտարվեստի հիմնական սկզբունքներն են համարվում.

  • Չստանալ վնասվածք (և հատկապես թույլ չտալ քեզ տապալել հատակին՝ այլապես կոչնչացնեն)
  • Արագորեն վնասազերծել հարձակվողին
  • Արագորեն պաշտպանողական տեխնիկայից անցնել հարձակողականի
  • Կիրառել մարմնի ռեֆլեքսները
  • Կիրառել մարմնի խոցելի տեղերը
  • Որպես օգնություն օգտագործել ցանկացած հասանելի իր

Վերոհիշյալ սկզբունքները մշակվել են՝ հաշվի առնելով կյանքին սպառնացող իրավիճակները, այդ պատճառով անընդհատ ընդգծվում է ռեակցիայի սպառնալիքի հետ համեմատումը։

Ընդհանուր առմամբ, կրավ-մագան պահանջում է սկզբում վերացնել անմիջական վտանգը, կանխել հետագա ագրեսիվ գործողությունները, և այնուհետև չեզոքացնել հարձակվողին։ Որոշ հանգամանքներում վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար թույլատրվում է կանխարգելիչ հարձակումը։

Ի համեմատ մի շարք արևելյան մարզաձևերի, կրավ-մագան հիմնված չէ որևէ փիլիսոփայական համակարգի վրա։ Նրա նպատակն է համարվում ֆիզիկական գոյատևման ապահովումը, այլ ոչ թե հոգևոր ինքնակատարելագործումը։ Այդ պատճառով կրավ-մագայի հիմքն են հանդիսանում մարդու ռեֆլեքսների՝ ինչպես հարձակվողի, այնպես էլ պաշտպանվողի գիտական հետազոտությունները։

Կազմակերպություններ խմբագրել

  • The Israeli Krav Maga Association (IKMA) — կրավ-մագայի ամենահին կազմակերպությունը, որը հիմնվել է 1978 թվականին Իմի Լիխտենֆելդի կողմից։ IKMA գտնվում է Իսրայելում և գլխավորվում է Խաիմ Գիդոնի կողմից։
  • The International Krav Maga Federation (IKMF) — գտնվում է Իսրայելում, հիմնված է Լիխտենֆելդի մի քանի առաջատար աշակերտների կողմից, որոնց թվում են Գաբի Նոախը, Ավի Մոյալը և Էլ Բեն-Ամին։ Ներկա դրությամբ այն գլխավորում է Ավի Մոյալը։
  • Krav Maga Global (KMG) — Կրավ-մագայի միջազգային կազմակերպություն, որը հիմնված է IKMF նախկին գլխավոր հրահանգիչ Էյալ Յանիլովի կողմից։ Կազմակերպության հիմնական քաղաքականությունն է՝ առավել կատարյալ կառուցվածքով կազմակերպության ստեղծում և կրավ-մագայի զարգացում ամբողջ աշխարհում։
  • The Krav Maga Federation/Krav Maga International-Kapap — գտնվում է Իսրայելում, գլխավորվում է Լիխտենֆելդի աշակերտներից մեկի՝ Խաիմ Զուտի կողմից։
  • Krav Maga Worldwide — գտնվում է ԱՄՆ-ում և հիմնված է Դարրեն Լևինի կողմից, ով ուսուցանել է կրավ-մագա մարտարվեստին Իմի Լիխտենֆելդի և Էյալ Յանիլովի մոտ։
  • Israeli Krav International (IKI) — գտնվում է Մաալե-Ադումիմում և հիմնված է Մոշե Կացի կողմից, ուսուցումը վերահսկվում է Իտայ Գիլի կողմից։
  • Krav Maga Foundation (KMF) — անկախ կազմակերպություն, որը ստեղծվել է 360 ակումբների և Ալան Պրեդոլինի կողմից՝ քաղաքականությունից անկախ կրավ-մագայի քարոզչության նպատակով։
  • Combat Survival Reality Based Institute — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Կանադայում։ Հիմնված է Մոնի Այզիկի կողմից, ով համագործակցել է Իմի Լիխտենֆելդի հետ։
  • Aiki Krav-Maga Federation (AKMF) — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Իսրայելում։ Հիմնված է Իմի Լիխտենֆելդի աշակերտ Ամի Նիվի կողմից։
  • Krav Maga Core International — հիմնված է Խաիմ Սասսոնի և Ամնոն Դարսի կողմից 2013 թվականին։ Դուրս է եկել IKMF կազմից։

Գնահատման համակարգ խմբագրել

Կրավ-մագա մարտարվեստի գոտիների գույները
Սպիտակ    
Դեղին    
 
Նարնջագույն    
 
Կանաչ    
 
Կապույտ    
 
Շագանակագույն    
 
Սև    
 
 
 
 

Արտաքին հղումներ խմբագրել