Նոր մուտանտներ
«Նոր մուտանտներ» (անգլ.՝ The New Mutants), ամերիկյան 20th Century Fox կինոստուդիայի թողարկվելիք սուպերհերոսական ֆիլմ Marvel Comics-ի նույնանուն կոմիքսի հերոսների: «Իքս մարդիկ» ֆիլմաշարի տասներեքերորդ ֆիլմն է: Ռեժիսորը Ջոշ Բուն է, սցենարիստը՝ Ջոշ Բուն և Նեյթ Լին: Գլխավոր դերերը կատարում են Անյա Թեյլոր Ջոյը, Մեյսի Ուիլյամսը, Չարլի Հիթոնը, Հենրի Զագան, Բլյու Հանթը և Ալիսե Բրահան: Ի սկզբանե նախատեսվել է ֆիլմը ԱՄՆ-ում թողարկել 2018 թվականի ապրիլի 12-ին, բայց հետագայում Fox-ը որոշել է «Նոր Մուտանտներ» ֆիլմի պրեմիերան տեղափոխել նախ փետրվարի 22-ին[6], իսկ հետո՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին[7]:
Նոր մուտանտներ անգլ.՝ The New Mutants | |
---|---|
![]() «Նոր մուտանտներ» ֆիլմի շապիկը | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1][2] և սարսափ ֆիլմ[1] |
Հիմք | Նոր մուտանտներ |
Թվական | սեպտեմբերի 10, 2020 և օգոստոսի 27, 2020[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոշ Բուն |
Պրոդյուսեր | Սայմոն Քինբերգ և Լոռեն Ղուլեր Դոններ |
Սցենարի հեղինակ | Ջոշ Բուն[1], Սքոթ Նոյստեդտեր[4], Մայքլ Հ․ Ուեբեր[4] և Knate Lee?[1] |
Դերակատարներ | Անյա Թեյլոր Ջոյ, Մեյսի Ուիլյամս, Չարլի Ռոս Հիթոն, Henry Zaga?, Բլու Հանթ, Ալիսե Բրագա, Անտոնիո Բանդերաս[4], Happy Anderson?[4], Adam Beach?[4] և Մերիլին Մենսոն[4] |
Օպերատոր | Պիտեր Դեմինգ |
Երաժշտություն | Նեթ Ուոլքոթ և Մայք Մոջիս |
Նկարահանման վայր | Բոստոն |
Կինոընկերություն | 20th Century Fox, Marvel Entertainment, TSG Entertainment և Genre Films |
Տևողություն | 94 րոպե |
Տեղայնացնող | Walt Disney Studios Motion Pictures[5] |
IMDb | ID ID 4682266 |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Հինգ նոր մուտանտները, որոնք իրենց կամքին հակառակ գտնվում են գաղտնի վայրում, պետք է պայքարեն իրենց ունակությունների վտանգների, ինչպես նաև իրենց անցյալի մեղքերի հետ:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Անյա Թեյլոր Ջոյ | Ուլյանա Ռասպուտինա / Մեջիք |
Մեյսի Ուիլյամս | Ռեյն Սինքլեր / Գայլուհի |
Չարլի Հիթոն | Սեմ Գաթրի / Թնդանոթի ռմբագունդ |
Հենրի Զագա | Բոբի դա Կոստա / Սանսփոթ |
Բլյու Հանթ | Դանիելա Մունսթար / Միրաժ |
Ալիսե Բրահա | բժիշկ Սեսիլիա Ռեյես |
Անտոնիո Բանդերաս |
ՍտեղծումԽմբագրել
ՄշակումԽմբագրել
2014 թվականին 20th Century Fox ստուդիայի «Մեղավոր են աստղերը» ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո ռեժիսոր Ջոշ Բունը Նեյթ Լիի հետ ստեղծել է կոմիքս՝ օգտագործելով Քրիս Քլերմոնտի «Նոր Մուտանտներ» կոմիքսները, որպեսզի ցույց տա, թե ինչ տեսք կունենա այդ ֆիլմերի տրիլոգիան կոմիքսների ադապտացիայից հետո: Բունը և Լին, որ լավագույն ընկերներ են դեռ մանկուց, եղել են այդ կերպարների երկրպագուները: Բունը նրանց մասին պատմությունը բնութագրել է որպես «իսկապես մռայլ, հետաքրքիր և տարբերվող Իքս մարդկանց մասին տիպիկ պատմություններից, որ կարդացել ենք մենք»: Նրանք ցույց են տվել կոմիքսը Սայմոն Քինբերգին՝ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի պրոդյուսերներից մեկին[8]: 2015 թվականի մայիսին Fox-ը համաձայնության է եկել, որ Բունը կլինի «Նոր մուտանտները» ֆիլմի ռեժիսորը, որի սցենարի համար պատասխանատու են ինքը և Լին, իսկ Քինբերգը և Լորեն Դոները կլինեն պրոդյուերների դերում: Ֆիլմը կլինի ինքնուրույն սփին օֆֆ, որը կընդլայնի Իքս մարդկանց մասին ֆիլմերի տիեզերքը[9]:
2016 թվականի մարտին Սայմոն Քինբերգը պատմել է, որ Բունը և Լին աշխատում են սցենարի վրա, և «Դեդփուլ» ֆիլմի նման ֆիլմը կտարբերվի Իքս մարդկանց մասին պատմող հիմնական ֆիլմերից․ «գուցե նա այնքան չտարբերվի, որքան «Դեդփուլը», բայց նա ունի իր յուրօրինակ, օրիգինալ ձայնը»: Քինբերգը նաև պատմել է, որ ֆիլմը կունենա պատանեկան մթնոլորտ, և հնարավոր է, որ լինեն կերպարներ Իքս մարդկանց մասին պատմող նախորդ ֆիլմերից[10]: Նաև այդ ժամանակ հայտարարվել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր Ջոյ դիտարկվում են համապատասխանաբար Գայլուհու և Մեջիքի դերերը կատարելու համար: Մյուս նոր մուտանտները կլինեն Թնդանոթային ռմբագունդը, Սանսփոթը և Միրաժը: Ասվել է նաև, որ Ջեյմս Մաքէվոյը, որ մարմնավորել է Պրոֆեսոր Իքսին նախորդ մի քանի ֆիլմերում, կնկարահանվի Ալեքսանդրա Շիփի հետ, որը կվերադառնա Փոթոթրիկի դերին[11]:
2016 թվականի մայիսին Քինբերգը հաստատել է, որ սցենարը ներառում է իր մեջ Պրոֆեսոր Իքսին և հույս ունի, որ նկարահանումները կսկսեն 2017 թվականի սկզբին[12]: 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Սքոթ Նեյստադթերը և Մայքլ Ուեբերը, որ աշխատել են Բունի «Աստղերն են մեղավոր» ֆիլմի սցենարի վրա, կաշխատեն նաև «Նոր Մուտանտների» սցենարի վրա: Թիմում կլինի նաև Ուորլոքի կերպարը[13]: 2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Նեթ Վուլֆը դիտարկվել է Թնդանոթային ռմբագնդի դերում: Դև արջին, որը կլինի ֆիլմի գլխավոր անտագոնիստը, իսկ նախագիծը կլինի սարսափ ֆիլմերի ժանրում և այն բնութագրվում է որպես «Սթիվեն Քինգը հանդիպում է Ջոն Հյուզին»[14]: Բունը պատմել է, որ «նա դաստիարակվել է շատ հավատացյալ ծնողների կողմից: Նրանք եղել են հարավային ավետարանչական բապտիստների կողմից, որոնք հավատում էին Եկեղեցու սքանչելությանը, և որ սատանան իրական է, ու դևերը գոյություն ունեն»[15]:
ՆախաարտադրությունԽմբագրել
Ֆիլմի նախաարտադրությունն սկսվել է Բոստոնում 2017 թվականի ապրիլին: Որպես նկարահանումների վայր դիտարկվել են Մեդֆիլդի հանրապետական հիվանդանոցը, որն ավելի վաղ օգտագործվել էր որպես «Անիծվածների կղզի» ֆիլմի նկարահանման վայր[16]: ԱՄՆ-ում պրեմիերան նշանակել են 2018 թվականի ապրիլի 13-ին[17][18]: 2016 թվականի մայիսին ստուդիան պաշտոնապես հայտարարել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր-Ջոյը կնկարահանվեն ֆիլմում, և «լուրջ ջանքեր են գործադրվում էթնիկ տեսանկյունից հարմար դերասանների գտնելու համար»․ Սանսփոթի դերի համար փնտրվում է հարավամերիկացի, իսկ Մունսթարի դերի համար՝ բնիկ ամերիկացու: Որպես պրոդյուսեր նախագծին միացել է նաև Կարեն Ռոզենֆելթը[19]: Այլևս չի նախատեսվում, որ Մաքէվոյը կհայտնվի ֆիլմում, իսկ Նեթ Վուլֆը այլևս չի դիտարկվում Թնդանոթային Ռմբագնդի դերում[20]:
2017 թվականի մայիսի վերջին ենթադրվել է, որ Հենրի Զագան կմարմնավորի Սանսփոթին[15], իսկ Ռոզարի Դուսոնը, որ կատարել էր Քլեր Թեմփկի դերը Netflix-ի կողմից ստեղծված Marvel-ի հեռուստասերիալներում, բանակցություններ է վարել բժիշկ Սեսիլիա Ռեյեսի դերի համար, ով Նոր մուտանտների ուսուցիչն էր: Նաև տեղեկություն է տարածվել, որ Պրոֆեսոր Իքսը և Փոթորիկը չեն հայտնվի ֆիլմում[21]: Բունը հաստատել է, որ ֆիմը կլինի «լիարժեք սարսափ ֆիլմ Իքս մարդկանց տիեզերքում: Չեն լինի համազգեստներ և սուպերչարագործներ: Մենք փորձում ենք անել ինչ-որ բոլորովին ուրիշ, ուրիշ բան»: Բունին հատկապես դուր է եկել, երբ Բիլլ Սիենկիուիքսը նկարել է կոմիքս Նոր մուտանտների մասին, որը մենք երբևէ տեսել ենք»[15]։ Բունը պատմել է, որ նրան դուր չեն գալիս սարսափներ, բացի «դասականներից», ինչպիսիք են «Աատանային վտարողը», «Ռոզմարինի երեխան» և «Փայլը»[8]: Ամսվա վերջին Չարլի Հիթոնը բանակցություններ է վարել Թնդանոթային ռմբագնդի դերի համար[22]:
2017 թվականի սկզբին հաստատվել է, որ Զագան, Հիթոնը և Դոուսոն ներառվել են դերասանական կազմի մեջ Բլյու Հանթի հետ, որն ստացել էր Դանիելա Մունսթարի դերը լայնածավալ և դժվար միջազգային որոնումից հետո, որտեղ գերակշռել է «էթնիկ ստույգությունը»: Կերպարը համարվում է կենտրոնական կերպար «Դև արջի» սյուժետային գծում, որի վրա հիմնված է ֆիլմը[23][24]: 2017 թվականի հունիսին Դուսոնը դուրս է եկել ֆիլմից, և Ռեյեսի դերի համար հրավիրվել է Ալիսե Բրահան[25]:
ՆկարահանումներԽմբագրել
Նկարահանումները անցկացվել են 2017 թվականի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 15-ը Բոստոնում «Աճի խնդիրներ» (անգլ.՝ Growing Pains) աշխատանքային անվանումով[26][27][28]:
Հետարտադրության փուլԽմբագրել
«Նոր մուտանտների» նկարահանումների ավարտից հետո Fox-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը ֆիլմի ժանրը բնութագրել է որպես «Ֆիլմ ուրվականներով տան մասին, ուր կան շատ դեռահասներ: Մենք չենք տեսել որևէ սուպերհերոսական ֆիլմ, որի ժանրն ավելի նման լինի «Փայլ» ֆիլմին, այլ ոչ թե «մենք՝ պատանիներ ենք, եկեք փրկենք աշխարհը» ֆիլմի»[29]-ին: 2017 թվականի հոկտեմբերին Բունը պատմել է, որ «Մղձավանջ կնձնիների փողոցում 3. Երազի ռազմիկները» ֆիլմը նույնպես ազդեցություն է ունեցել ֆիլմի վրա, ֆիլմի գործողությունները կատարվում են մեր օրերում, Ուորլոքը ֆիլմում չի լինի, իսկ Դև-արջը չի լինի որպես ֆիլմի գլխավոր անտագոնիստ[30]: 2018 թվականի հունվարի 11-ին հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի փետրվարի 22[6]: Պատճառն այն է, որ ստուդիան որոշել է ֆիլմը դարձնել ավելի սարսափելի[31], բայց չնայած դրան, ֆիլմն ստանալու է PG-13 վարկանիշ: Սակայն արդեն նույն տարվա մարտի 26-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի օգոստոսի 2[7][32]: 2019 թվականի մարտին The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ ֆիլմը հավանաբար կթողարկվի Disney+-ով, քանի որ 21st Century Fox-ի գնվել է Disney-ի կողմից[33][34]:
ՄարքեթինգԽմբագրել
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվեց 2017 թվականի հոկտեմբերին Friday the 13th հեռուստաալիքով[35]՝ ոգեշնչված «Այն» ֆիլմի կենտրենացված սարսափի տարածված հաջողությամբ[36]: Վիլկոմերսոնը նաև նշել է, որ թրեյլերներում Փինք Ֆլոյդի Another Brick in the Wall երգը[37]: Ալեքս Մաքլևին The A.V. Club ակումբի համար գրել է, որ նաև Բունը կպահի իր խոստումը սարսափ ֆիլմ ստեղծելու մասին, որ կստեղծի մի ֆիլմ, որը կտարբերվի սուպերհերոսների մասին ֆիլմերի ժանրից"[38]: Բունը, Լին, Բրահան, Զագան և Զինկևիչը պրոմո ներկայացրեցին ֆիլմը 2017 թվականի Comic Con Experience-ում[39]:
ԵրաժշտությունԽմբագրել
Նեթ Ուոլքոթը և Մայք Մոգիսը, որ նախկինում նույնպես աշխատել էին Բունի հետ, 2017 թվականի դեկտեմբերին համաձայնել են ստեղծել երաժշտություն ֆիլմի համար[40]: 2018 թվականի մայիսին Մերիլին Մենսոնն ներկայացրել է «Cry Little Sister» երգի քավերը, որի պաշտոնական տարբերակը գրվել էր The Lost Boys (1987) ֆիլմի համար Ժերար ՄաքՄահոնի կողմից, և որի պրեմիերան կայացել էր Heaven Upside Down համերգային շրջագայության ժամանակ, նաև ձայնագրվել է հատուկ սաունդթրեք «Նոր մուտանտներ» ֆիլմի համար[41][42]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.cine974.com/film/x-men--les-nouveaux-mutants/10142/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Romano Rick (March 19, 2019)։ «The end of an era: Disney's acquisition of 21st Century Fox is finally complete»։ Entertainment Weekly։ Վերցված է March 20, 2019
- ↑ 6,0 6,1 McNary, Dave (2018-01-11)։ «Fox Moves ‘Deadpool 2’ Forward Two Weeks, Pushes Back ‘New Mutants’ and ‘Gambit’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2018-01-12
- ↑ 7,0 7,1 Ramos Dino-Ray (մարտի 26, 2018)։ «20th Century Fox Shuffles Release Dates For ‘Bohemian Rhapsody’, ‘Dark Phoenix’ & More»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է մարտի 26, 2018
- ↑ 8,0 8,1 McKittrick, Christopher (2016-12-15)։ «From All We Had to X-Men: Josh Boone, a Busy Man»։ Creative Screenwriting (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ Fleming Jr, Mike (2015-05-13)։ «Fox Mints ‘The New Mutants’ X-Men Spinoff; ‘The Fault In Our Stars’ Helmer Josh Boone To Direct»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ Goldman, Eric (2016-03-30)։ «New Mutants Movie Will Bring a Young Adult Vibe to the X-Men Universe»։ IGN (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ McWeeny, Drew (2016-03-31)։ «EXCLUSIVE: Are these Josh Boone’s first three ‘New Mutants’?»։ Uproxx (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ Chitwood, Adam (2016-05-10)։ «‘New Mutants’: Simon Kinberg Says Professor X Will Appear; Filming Could Begin Early 2017»։ Collider (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12
- ↑ Kit, Borys (2016-08-25)։ «'Fault in Our Stars' Writers Tackling 'X-Men' Spinoff 'New Mutants' (Excl. Вusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12
- ↑ Perry, Spencer (2016-11-23)։ «EXCLUSIVE: An Animatic from the New Mutants Movie Lands Online!»։ ComingSoon.net (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12
- ↑ 15,0 15,1 15,2 Vilkomerson, Sara (2017-05-25)։ «The New Mutants details revealed: X-Men franchise goes horror»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ Shanahan, Mark (2017-04-11)։ «‘X-Men: The New Mutants’ set to begin filming in Boston» (անգլերեն)։ The Boston Globe։ Վերցված է 2017-07-13
- ↑ McClintock, Pamela (2017-04-22)։ «'Deadpool 2' Lands June 2018 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ McClintock Pamela (April 22, 2017)։ «'Deadpool 2' Lands June 2018 Release Date»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 24, 2017-ին։ Վերցված է April 27, 2017
- ↑ Kit, Borys (2017-05-11)։ «Anya Taylor-Joy, Maisie Williams Set to Star in 'X-Men' Spinoff 'New Mutants' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13
- ↑ Whitbrook, James (2017-05-16)։ «One X-Men Star Won't Be Part Of The New Mutants Movie After All»։ gizmodo.com.au (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13
- ↑ Kit, Borys (2017-05-25)։ «Rosario Dawson in Talks to Star in X-Men Spinoff 'New Mutants'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ Kit, Borys (2017-05-31)։ «'Stranger Things' Star Charlie Heaton in Talks to Join 'X-Men' Spinoff 'New Mutants' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ N'Duka, Amanda (2017-06-01)։ «‘New Mutants’: Henry Zaga Set To Play Sunspot In ‘X-Men’ Spinoff»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ Kit, Borys (2017-06-02)։ «Fox's 'New Mutants' Casts Newcomer Blu Hunt in Danielle Moonstar Role (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ Kit, Borys (2017-06-29)։ «Alice Braga Joins 'New Mutants' as Rosario Dawson Exits (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ «PRODUCTION WEEKLY – ISSUE 1041 – THURSDAY, APRIL 27, 2017 / 112 LISTINGS – 25 PAGES»։ Production Weekly (անգլերեն)։ 2017-04-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2017-07-14
- ↑ Бун, Джош (2017-07-09)։ «Gag gift from @peter_deming We start shooting tomorrow! Wish us luck! #newmutants #xmen»։ Ինստագրամ (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10
- ↑ Бун, Джош (2017-09-14)։ «#closingtime #newmutants»։ Ինստագրամ (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16
- ↑ Lang, Brent (2017-09-20)։ «Fox’s Stacey Snider Gets Candid About Netflix, Diversity and the Future of Wolverine» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-12-26
- ↑ Krupa, Daniel (2017-10-13)։ «New Mutants Director on Why He's Making an X-Men Horror Film»։ IGN (անգլերեն)։ Վերցված է 2017-12-26
- ↑ Sneider, Jeff (2018-01-11)։ «“Deadpool 2” Pushed Up Two Weeks as “New Mutants” Moves to 2019 and Channing Tatum's “Gambit” Gets a Summer Date»։ The Tracking Board (անգլերեն)։ Վերցված է 2018-01-12
- ↑ Ramos Dino-Ray (March 26, 2018)։ «20th Century Fox Shuffles Release Dates For ‘Bohemian Rhapsody’, ‘Dark Phoenix’ & More»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից March 29, 2018-ին։ Վերցված է March 26, 2018
- ↑ Couch Aaron, Kit Borys, McMillan Graeme։ «Heat Vision»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 3, 2019-ին։ Վերցված է March 3, 2019
- ↑ Hood Cooper (March 2, 2019)։ «The New Mutants Reshoots Still Haven't Happened & Aren't Planned»։ Screen Rant։ Արխիվացված օրիգինալից March 3, 2019-ին։ Վերցված է March 3, 2019
- ↑ N'Duka Amanda (October 13, 2017)։ «'The New Mutants' Trailer: Fox's X-Men' Spinoff Takes A Dark Turn»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017
- ↑ Sneider Jeff (March 30, 2018)։ «Inside the Drama Surrounding Fox's "New Mutants," Including a Top Secret New Cast Member (Exclusive)»։ The Tracking Board։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2018-ին։ Վերցված է April 4, 2018
- ↑ Vilkomerson Sara (October 13, 2017)։ «The New Mutants assemble in tense first trailer»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017
- ↑ McLevy Alex (October 13, 2017)։ «Here's Marvel's New Mutants trailer, and damn, it really is a horror movie»։ The A.V. Club։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017
- ↑ Weintraub Steve (December 11, 2017)։ «15 Things We Learned About 'The New Mutants' from the CCXP Panel in Brazil»։ Collider։ Արխիվացված օրիգինալից December 12, 2017-ին։ Վերցված է December 12, 2017
- ↑ «Nate Walcott & Mike Mogis to Score Josh Boone's 'The New Mutants'»։ Film Music Reporter։ December 27, 2017։ Արխիվացված օրիգինալից January 12, 2018-ին։ Վերցված է January 13, 2018
- ↑ Manson Marilyn (May 27, 2018)։ «A supernatural experience took place whilst making our film for "CRY LITTLE SISTER." As always, @billyukich with his intimidations and enticements. (This song was recorded for @joshboonemovies upcoming movie X-MEN NEW MUTANTS)»։ Ինստագրամ։ Արխիվացված օրիգինալից June 7, 2018-ին։ Վերցված է June 8, 2018
- ↑ Gallagher Bryan (January 23, 2018)։ «Listen to Marilyn Manson Cover Lost Boys Song Cry Little Sister»։ MovieWeb։ Արխիվացված օրիգինալից June 7, 2018-ին։ Վերցված է June 8, 2018