Մեյբլ Պայնս (անգլ.՝ Mabel Pines), Գրավիտի Ֆոլս մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Հերոսը ստեղծվել է Ալեքս Հիրշի կողմից և կրկնօրինակումը կատարել է Քրիստեն Շաալը։ Մեյբլի կերպարի նախատիպը ծառայեց Ալեքս Խիրշի երկվորյակը քույրը՝ Արիել Հիրշը[1][2]։ Կերպարը լավ ընդունվեց քննադատների կողմից[3]։ Հերոսը լավ քննադատություն է ստացել։ Մեյբլը առաջին անգամ հայտնվում է անանուն թռիչքային սերիայում, որը չէր մտել Հիրշի կողմից իր մտահաղացումը ցուցադրելու համար պատրաստված կտավի մեջ, դրանից հետո Մեյբլը հայտնվում է Գրավիտի Ֆոլսի «Գրավիտի Ֆոլսի գաղտնիքները» մուլտսերիալի առաջին դրվագում։ Այդ ժամանակից ի վեր Մեյբլը և իր եղբայր Դիպպեր Պայնսը յուրաքանչյուր սերիայում դերակատարում ունեին։ Մեյբլին նաև նվիրված է մի քանի հիմնական սերիալի մինի-դրվագներ, մասնավորապես «Մեյբլի խորհուրդները» և «Մեյբելի հիշարժան իրադարձությունների ալբոմը»։ Բացի մուլտսերիալից, Մեյբլը նաև հայտնվում է «Գրավիտի Ֆոլս» ընկերության պաշտոնական արտադրության վիդեոխաղերի մեջ[4]։


Mabel Pines
Կերպարմարդ բանական
Սեռիգական
Տարիք12 տարեկան
ԲարեկամներԴիփեր Պայնս, Ստենլի Պայնս
ՍտեղծողԱլեքս Հիրշ

Դերը սերիալում խմբագրել

Մեյբլը աշխույժ 12 տարեկան աղջիկ էր («Գրավիտի Ֆոլսի» վերջին սերիայում նա և նրա եղբայրը դարձան 13 տարեկան) Կալիֆոռնիայի նահանգի Պիեմոնտ քաղաքից, ով ամառային արձակուրդներին իր եղբոր՝ Դիփերի հետ մեկնել է իրենց հորական պապի՝ («հորեղբոր», բնօրինակում grunkle) Սթեն Պայնսի մոտ, որը ուներ նա ուներ «Հրաշքների տնակ» անվանումով փոքրիկ խանութ Գրավիտի Ֆոլս հորինված քաղաքում, որը նահանգ էր Օրեգոնում[5][6]։ ՄԵյբլը օգնում է իր եղբորը՝ Դիփերին նրա Գրավիտի ֆոլսի գաղտնիքների բացահայտման ժամանակ։ Սյուժեի ընթացքում երեխաները հանդիպում են առասպելական արարածների, դրանցից են թզուկները, կրիպտիդները, դևերը, այլմոլորակայինները, մինոտավրոսները և չարագործ Բիլ Շիֆերի պատիժները։

Դիփերի և Մեյբլի ծնողները չեն երևացել մուլտսերիալում[7]։ Մեյբլի ներկայությունը ցանկացած իրավիճակ ավելի զվարճալի է դարձնում։ Նա հագնում է գունագեղ սվիտերներ և կիսաշրջազգեստներ, անընդհատ ժպտում է։ Հաճախ սիրահարվում է բարետես տղաներին, ամեն օր գտնում է իր համար նոր զբաղմունք, ամեն օր փնտրում է նոր արկածներ և դրդում է ընկերներին մասնակցելու դրանց[2]։ Մեյբլի լավագույն ընկերուհիները Քենդին և Գրենդան են։ Իր արվեստի և արհեստի հմտությունները ցույց է տալիս «Գլխի հետևից որս» սերիայում, երբ պատրաստում է հորեղբայր Սթենի մոմե արձանը։ Սթեն հորեղբայրն իր հերթին սիրում և պաշտպանում է իր թոռնուհի զարմիկին[8]։ Մեյբլը հաճախ ցուցադրում է իր ակտիվ բնավորությունը և պատրաստ է հակահարված տալ յուրաքանչյուրին՝ ով կվշտացնի իր եղբորը։ Նա ունի տնային կենդանի, որը Պուխլյա մականունով խոզուկ է, որը նա շահեց «Ժամանակ, հե՛տ» սերիայում[9]։ Չնայած թվացյալ կոմիքսային կերպարին, Մեյբլը հատկացված տեղ ունի մուլտիսերիալում։ նա օգնում է իր եղբորը գուշակել Գրավիտի Ֆոլսի հանելուկները և խաղում է կարևոր դեր Բիլ Շիֆերի հետ բոլոր մարտերում։ Դիփերն ասում է, որ առանց Մեյբլի օգնության նա ոչ մի հնարավորություն չունի հաղթել Բիլին[10]։ Սյուժեի զարգացմանը զուգընթաց Մեյբլը հասկանում է, որ նրան վիճակված չէ հավերժ երեխա լինել, դրա համար կորցնում է իր անմիջականության մի մասը և դառնում է այլ մարդ[8]՝ չկորցնելով բարությունն ու զվարթ բնավորությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էրկ Ադամս. «Շաբաթվա հաղորդավար։ Ալեքս Հիրշը իրական անիրականության մեջ Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն). A.V. Club. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 Ալեքսանդր Գագանսկի (2015 թ․ հուլիսի 17). «Գրավիտի ֆոլզ. դա ինչ սերիալ է». Ֆանտաստիկայի աշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Hinckley, David (2012 թ․ հունիսի 29). «New animated Disney series 'Gravity Falls' rises to an endearing level of tween cool» (անգլերեն). New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Top and Upcoming iOS Apps to Play: 'Plants vs. Zombies 2,' 'Gravity Falls,' New Game from Candy Crush Saga Dev and More» (անգլերեն). International Business Times[en]. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=(չաշխատող հղում с 21-08-2016 (Կաղապար:Անցել է օր)) (օգնություն); line feed character in |url-status= at position 132 (օգնություն)
  5. Մայքլ Շնեհյդեր (2012 թ․ օգոստոսի 22). «Watch My Show: Ալեքս Հիրշը պատասխանում է ձեր հարցերին» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Brooks Barnes (2012 թ․ օգոստոսի 17). «An Undercurrent of Darkness, Even at Disney, By BROOKS BARNES» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  7. крис Симс (2012 թ․ օգոստոսի 24). «ALEX HIRSCH ON 'GRAVITY FALLS,' MABEL'S SWEATER COLLECTION AND TV'S FEAR OF SINCERITY, By Chris Sims» (անգլերեն). ComicsAlliance[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. 8,0 8,1 «Ես փակել եմ «Գրավիտի Ֆոլզը», քանի, թր ես սիրում եմ նրան». Ֆանտաստիկայի աշխարհ. 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից (интервью) 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Text "Ալեքս Հիրշ" ignored (օգնություն)
  9. Adams, Erik. «Ալեքս Հիրշը ներկայացրեց շոուի նոր սեզոնը Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն). A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  10. Alasdair Wilkins (2015 թ․ հոկտեմբերի 26). «գալիս է տարօրինակագեդդդոնը Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն). A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել