Կրիպտիդներ (հուն․՝ κρύπτω - ծածուկ), կենդանի կամ բույս, որի գոյությունը ակադեմիական գիտությունը չի հաստատել[1][2][3]։ Կրիպտիդ կարող է լինել անհետացած համարվող կամ լեգենդներում հիշատակվող էակը։ Կրիպտիդներ ուսումնասիրում են կրիպտոկենդանաբանությունը և կրիպտոբուսաբանությունը։ Կրիպտիդ ասելիս սովորաբար կենդանի են հասկանում։

Կրիպտոկենդանաբանության և ուֆոլոգիայի մասին գրքերի հեղինակ Ջորջ Մ․ Էբերհարթը նկարագրել է կրիպտիդների դասակարգման միջոց, որը ներառում է տասը հատկանիշ և վեց բացառություն[4]։

Կրիպտիդ կարող են համարվել՝
  • Հայտնի կենդանիներ՝ ոչ բնութագրական կամ մինչ այժմ չբնութագրված կենսամիջավայրով,
  • Մինչ այժմ չնկարագրված տեսակներ կամ ենթատեսակներ, ոչ սովորական առանձնահատկություններով հայտնի կենդանիներ Ամազոնի հսկայական անակոնդաները կամ Արևելյան Աֆրիկայի պուտավոր առյուծներ),
  • Պաշտոնապես անհետացած համարվող տեսակների փրկված ներկայացուցիչներ և այլն։

Կրիպտիդներ չեն համարվում՝

  • Մարդու համար ոչ նշանակալի էակները,
  • Միայն քիչ թվով մարդկանց հայտնի էակներ,
  • Մարդու գործունեության հետևանքով որևէ վայրում վերաբնակեցված կենդանիները,
  • Ոչ սովորական մարսիկ, օրինակ՝ վամպիրները կամ զոմբիները,
  • Հրեշտակները կամ դևերը։ Պարանորմալ կամ գերբնական կրիպտիդներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե նրանք ունեն կենդանու ձև (օրինակ՝ փոխակերպուկը կարող է լինել իսկական շուն, գայլ կամ շնազգիների անհայտ ներկայացուցիչ),
  • Այլմոլորակայինները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carroll, Robert T. (2009 թ․ փետրվարի 23). «Cryptozoology». The Skeptic's Dictionary. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
  2. Naish, D. «Monster hunting? Well, no. No». Tetrapod Zoology.
  3. Abominable Science: Origins of the Yeti, Nessie, and other Famous Cryptids. Columbia University Press. 2013. էջ 17. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. Eberhart, George M. «Mysterious Creatures: Creating A Cryptozoological Encyclopedia.» 2005. Journal of Scientific Exploration. Vol. 19, No. 1, ст. 103—113.

Աղբյուրներ խմբագրել

  • Eberhart, George M. (2002). Mysterious Creatures: A Guide to Cryptozoology . Volume 2. Santa Barbara, CA: ABC-CLIO. ISBN 1-57607-283-5
  • Eberhart, George M. «Mysterious Creatures: Creating A Cryptozoological Encyclopedia.» 2005. Journal of Scientific Exploration. Vol. 19, No. 1