Գրավիտի Ֆոլս
Գրավիտի Ֆոլս, Ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ ստեղծված Ալեքս Հիրշի կողմից[3], Դիսնեյ Չենելի համար. այժմ՝ Դիսնեյ Էքս Դի։ Հեռուստասերիալը պատմում է երկվորյակներ Դիպեր և Մեյբլ Պայնսերի ամառային արձակուրդների արկածների մասին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Գրավիտի Ֆոլս փոքր քաղաքում, որն իրականում գոյություն չունի։ Հետաքրքիր փաստ՝ եթե դուք Գուգլ Մեփսում գրեք Գրավիտի Ֆոլս, ապա այն ձեզ ցույց կտա Boring, Oregon, որը թարգմանաբար նշանակում է ձանձրալի Օրեգոն։ Մուլտֆիլմի հեղինակները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի Գրավիտի Ֆոլս քաղաքը հնարավորինս շատ տարբերվի իրականից։
Գրավիտի Ֆոլս Gravity Falls | |
---|---|
Գրավիտի ֆոլսի 2֊րդ եթերաշրջանի պաշտոնական պաստառ | |
Ժանր | ընտանեկան, ֆանտաստիկ, թրիլեր, դրամա, կոմեդիա, արկածային |
Ստեղծող | Ալեքս Հիրշ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Աոշիմա, Արոն Սպրինգեր, Ջո Պիտ, Ռոբ Ռենզետի |
Գործադիր պրոդյուսեր | Ալեքս Հիրշ |
Սցենարիստ | Ալեքս Հիրշ |
Երաժշտություն | Brad Joseph Breeck? |
Պատմվածքի վայր | Օրեգոն |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 40 |
Էկրաններին է | հունիսի 15, 2012[1][2]-ից փետրվարի 15, 2016-ը |
Հեռուստաալիք | Disney Channel և Disney XD |
Ընկերություն | Disney Television Animation |
Առաջադրում | Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար և Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԴիպերի և Մեյբլի հայրը որոշում է իր երեխաներին ամռանն ուղարկել իր հորեղբոր՝ Ստենֆորդի մոտ, ով ուներ մի տնակ, որտեղ վաճառում էր բազմաթիվ ոչ իրական պարանորմալ և գերբնական արարածների, և այն անվանում «Հրաշքների խրճիթ»։ Իրական հրաշքն այն էր, որ զբոսաշրջիկները հավատում էին իրեն և գումար վճարում։
Մեյբլը միանգամից հարմարվում է նոր միջավայրին, իսկ Դիպերը նկատում է, որ քաղաքում մի բան այն չէ։ Մի օր նա անտառում գտնում է մի տարօրինակ գիրք, որի վրա նկարված էր մարդու ափ, ընդ որում՝ վեց մատով, իսկ վրան գրված էր երեք թվանշանը։ Գրքի հեղինակն իր գրքում գրել էր քաղաքի բոլոր իրական պարանորմալ արարածների մասին, ինչպիսիք են՝ Գրեմոբլին, թզուկներ, զոմբիներ և այլն։ Հետագայում հերոսների գլխավոր նպատակը դառնում է գրքի հեղինակին գտնելը։
Գաղտնագրումներ
խմբագրելՄուլտֆիլմի ցանկացած դրվագում գոյություն ունի գաղտնագիր` կրիպտոգրամմա։ Գաղտնագրերը մշակում է Ալեքս Հիրշը. սովորաբար դրվագի դուրս գալուց մեկ օր առաջ։ Մեզ հայտնի են չորս գաղտնագիր`
- կեսարի կրիպտոգրամմա - եթե ձեզ տրված է որևէ այբուբենից ինչ-որ մի տառ, ապա դուք պետք է տվյալ այբուբենում տվյալ տառից երեք տառ ետ գնալ։ Օրինակ՝ եթե ձեզ տրված է թ տառը, դրան համապատասխանում է զ տառը, իսկ կ տառին համապատասխանոմ է լ տառը։
- ատբաշի կրիպտոգրամմա - ամեն մի տառին համապատասխանում է իր հակադիր տառը։ Օրինակ՝ ա տառին համապատասխանում է ֆ տառը, իսկ բ տառին՝ օ տառը։
- A1Z26 կրիպտոգրամմա - տվյալ տառին համապատասխանում է իր՝ այբուբենում գրավված դիրքը։ Օրինակ՝ 1 - ին համապատասխանում է ա տառը, իսկ 7 - ին՝ է տառը։
- վիժեների կրիպտոգրամմա - բառը գաղտնազերծելու համար անհրաժեշտ է տրված երկու բառերից առաջինի տառերը համապատասխանեցնել Վիժեների աղյուսակի սյուներին, իսկ երկրորդը՝ տողերին։
Հիմնական հնչունավորողներ
խմբագրել- Դիփեր Պայնս - Ջեյսոն Ռիթեր
- Մեյբլ Պայնս - Կրիստել Շալ
- Ստենֆորդ (հետագայում Ստենլի) Պայնս - Ալեքս Հիրշ
- Սուս Ռամիրեզ - Ալեքս Հիրշ
- Վենդի Քորդրոյ - Լինդա Քարդելինի
- Ուադլս - Դի Բրեդլի Բեյքեր
Հատկանշական սերիալներ
խմբագրել- Թակարդ զբոսաշրջիկի համար - S01E01
- Գիդեոնը ապստամբում է - S01E20
- Այն չէ, ինչ թվում է - S02E11