Մեյսոն «Դիփեր» Պայնս[1] (անգլ.՝ Mason «Dipper» Pines) — հորինված հերոս, «Գրավիտի Ֆոլս» մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը, Մեյբլ Պայնսի երկվորյակ եղբայրը։ Հերոսին հիմնականում կրկնօրինակել է Ռիթթեր Ջեյսոնը[2]։ Նախատիպը հենց ինքն է՝ Ալեքս Հիրշ երեխան և դասընկերները[3]։ Ռեժիսորի խոսքով այդ տղան ահավոր պզուկներ ուներ[4], որոնք հիշեցնում էին Հայկ համաստեղությունը, իսկ հետո՝ Մեծ շերեփը (անգլ.՝ Big dipper) Մեծ Արջ համաստեղությունից։ Դիփեր Պայնսի ճակատին կա խալ հենց Մեծ Արջի շերեփի տեսքով։ Առաջին անգամ Դիփերը հայտնվում է անանուն տրեզերանավում, որը ստեղծել էր Հիրշը. հայտնվում է «Գրավիտի Ֆոլզի գաղտնիքները» սերիալի դրվագներից մեկում[5]։ Իր քույր երկվորյակի՝ Մեյբլի հետ սերիալում խաղում են գլխավոր դերերը։


Dipper Pines
Կերպարմարդ բանական
Սեռարական
Տարիք12 տարեկան
ԲարեկամներՄեյբլ Պայնս, Ստենլի Պայնս
ՍտեղծողԱլեքս Հիրշ

Դիփերը տասներկու տարեկան[6] մի տղա էր, ով Մեյբլի եկվորյակ եղբայրն էր։ Մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը ծնվել է օգոստոսի 31-ին (քրոջից 5 րոպե ուշ)[7]։ Նա փորձում է բացահայտել Գրավիտի Ֆոլզ քաղաքի գաղտնիքները և գտնել օրագրերի հեղինակին։ Նա շատ խելացի է ու խոհեմ, բայց հաճախ՝ անվճռական։ Սիրահարված է Վենդի Կորդուրոյին։ «Բիլլի օրինագծի» վրա իր խորհրդանիշը եղևնին է, որը համապատասխանում է իր կեպիի վրայի պատկերին։ Սիրում է «Գետնահարկ, գետնահարկ և նորից գետնահարկ» սեղանի խաղը։

Դիփերը արտասովոր քաջ և վճռական է իր տարիքի համեմատ։ Նա նվիրված է Գրավիտի Ֆոլզի առեղծվածների բացահայտմանը, ինչը հակասություններ է առաջացնում իր և հորեղբայր Սթենի միջև։

Դիփերի և իր քրոջ արկածները ոգեշնչված են Ալեքս Հիրշի և իր քրոջ՝ Արիելի մանկությունից[8]։ Որպես կերպար, Դիփերը եղել է լավ ընդունված քննադատների կողմից[9]։ Նա հայտնվում է Գրավիտի Ֆոլզի զանազան արտադրանքներում, ինչպիսին են հագուստը և վիդեոխաղերը[10]։

Դիփերը բավականին համեստ է, որը կախված է իրավիճակից։ Լինում է նաև շատ քաջ։

Դերը Գրավիտի Ֆոլզում խմբագրել

Դիփեր Պայնսը հետաքրքրասեր, խելացի և հնարամիտ տղա է Պիեմոնտից, Կալիֆոռնիա նահանգից[11][12], ով ստիպված է իր քրոջ՝ Մեյբլի հետ ամառն անցկացնել իրենց հորական պապի մոտ Գրավիտի Ֆոլզ հորինված քաղաքում, Օրեգոն նահանգում։ Նա պատկերվում է որպես խելացի, իմաստուն, նրբանկատ, միջակ և տրամաբանում է շատ լավ՝ ցույց տալով գիտելիք տարբեր ոլորտներում, ինչպիսիք են պատմությունը և գաղտնագրությունը։

Դիփերը հագնում է սպիտակաերկնագույն կեպի երկնագույն եղեվնու նշանով։ Նա հագնում է նաև մուգ կապույտ ժիլետ, նարնջագույն սպորտային շապիկ, մոխրագույն կիսատաբատ, սև սպորտային կոշիկներ և ձեռքի ժամացույց։ «Դիփերը և կլոնների հարձակումը» դրվագում պարզվում է, որ Դիփերը ստացել է իր մականունը (dipper — շերեփ) իր ճակատի վրայի Մեծ Շերեփի նման խալից, որը թաքցնում էր իր ճակատի մազափունջի տակ[13]։ Իրական անունը երբեք սերիալում չի նշվում, բայց բացահայտվել է օրագրի տպագիր №3 հրատաչակությունում[14]։

Մթնշաղից լուսաբաց դրվագում բացահայտվում է, որ Դիփերը անտարբեր չէ տեղացի մի աղջկա՝ Վենդի Կորդրոյի հանդեպ, ով 3 տարով նրանից մեծ է։ Նա սովորաբար փորձում է ուշադրություն գրավել և հաճախ հայտնվում է անհարմար իրավիճակներում։ Բունկերում Դիփերը խոստովանում է Վենդիին, որ սիրում է նրան, չնայած նա ասում է, որ միշտ կասկածել է դրանում։ Դիփերը նաև անում է ամեն ինչ իր քրոջը՝ Մեյբլին պաշտպանելու համար։ Առաջին անգամ, երբ նա գալիս է Գարվիտի Ֆոլզ, մտածում է, որ ամառը անհետաքրքիր կլինի, բայց շուտով ծանոթանում է քաղաքի խորհրդավոր հատվածին և փորձում է իր քրոջ հետ բացահայտել Գրավիտի Ֆոլզի բոլոր գաղտնիքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rob Renzetti, «Disney Press[en]», ISBN 1484746694։
  2. «'Parenthood' Star Lauren Graham Casts Her Emmy Vote for Jason Ritter (Video)». The Hollywood Reporter. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Հարցազրույց։ Ալեքս Հիրշը վերադառնում է իր հին մանկությանը, որը լցված է հրեշներով, Գրավիտի Ֆոլզում». MTV Geek. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Barnes, Brooks (2012 թ․ օգոստոսի 17). «Ալեքս Հիրշը խոսում է Գրավիտի Ֆոլզիմասին». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  5. «ՀեղինակԳրավիտի Ֆոլզ Ալեքս Հիրշը խոսում է ինչպես նա հայտնվեց Disney Channel- ի համար շոուներ կատարելով, հեռուստատեսային անիմացիայի հանդեպ սերը և այլն». Collider.COM. 2012-07. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Talls». Season 1. 13 июля 2012. Disney Channel. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)
  7. Hirsch, Alex (2012 թ․ հուլիսի 22). «Tweet by Alex Hirsch regarding age of twins». Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին. «@LightPhillip Mabel is older by 5 minutes. She uses this as an excuse to tell Dipper "I'll tell you when you're older". It drives him nuts»
  8. «ՇԱբաթվա հաղորդավարներ։ Ալեքս Հիրշը իրական անիրականության մեջ Գրավիտի Ֆոլզ». The A.V. Club. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Hinckley, David (2012 թ․ հունիսի 29). «New animated Disney series 'Gravity Falls' rises to an endearing level of tween cool». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Top and Upcoming iOS Apps to Play: 'Plants vs. Zombies 2,' 'Gravity Falls,' New Game from Candy Crush Saga Dev and More». International Business Times[en]. 2013 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Watch My Show: Ալեքս Հիրշը պատասխանում է ձեր հարցերին». TV Guide. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «An Undercurrent of Darkness, Even at Disney, By BROOKS BARNES». The New York Times. 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Double Dipper». Gravity Falls. Season 1. Սերիա 7. 2012 թ․ օգոստոսի 10. Disney XD. «Վենդի: Մեծ Արջ!Այ ինչպես ես դու ստացել քո մականունը ! Ես մտածում էի, որ քո ծնողները պարզապես ատում էին քեզ այսպիսի ինչ որ բան։»
  14. Hirsch, Alex, Weirdness Magnet, «Disney Press[en]», ISBN 978-1-4847-4669-1։

Արտաքին հղումներ խմբագրել