Մեհմեդ Էմին Յուրդաքուլ

թուրք քաղաքական գործիչ

Մեհմեդ Էմին Յուրդաքուլ (թուրքերեն՝ Mehmet Emin Yurdakul, մայիսի 13, 1869(1869-05-13)[1], Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 14, 1944(1944-01-14)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ազգայնական գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ։ Լինելով պանթյուրքիզմի գաղափարախոսը՝ նրա ստեղծագործություններն ու պոեմները մեծ ազդեցություն են ունեցել vatan (հայրենիք) եզրույթի սահմանման վրա[3]։

Մեհմեդ Էմին Յուրդաքուլ
թուրքերեն՝ Mehmet Emin Yurdakul
Ծնվել էմայիսի 13, 1869(1869-05-13)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 14, 1944(1944-01-14)[1][2] (74 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և İzmir Atatürk High School?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Mehmet Emin Yurdakul Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Մեհմեդ Էմին Յուրդաքուլ

Մեհմեդ Էմին Յուրդաքուլը ծնվել է 1869 թվականի մայիսի 13-ին Կոստանդնուպոլսում, երբ Օսմանյան կայսրությունում ընթանում էր ուշ թանզիմաթի շրջանը։ Նրա հայրը ձկնորս Սալիհ Ռեյզն էր, իսկ մայրը՝ Էմինե Խաթունը։

Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլում, սակայն պաշտոնապես չի ավարտել այն, քանի որ ընտանիքում տիրել է ծանր ֆինանսական վիճակ։ Այնուհետև սկսել է վերապատրաստվել օսմանյան վարչակազմում[4]։ 1891 թվականին հրատարակել է Fazilet ve Asalet գիրքը, ինչի արդյունքում վարչապետը նրան նշանակել է իր վարչության փաստաթղթերի գծով տնօրեն[4]։ Նրա վաղ գրական գործունեության վրա ազդեցություն է ունեցել Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին, որի հետ ծանոթացել է Կոստանդնուպոլսում 1892 թվականին[5]։ 1897 թվականին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուն՝ Türkçe Şiirler գիրքը, որի մեջ եղել են Ֆաուստո Զոնարոյի նկարներից[4]։

1907 թվականին մտել է Միություն և առաջադիմություն կոմիտե, որը 1908 թվականին կատարել է հեղաշրջում՝ ընդդեմ սուլթան Աբդուլ Համիդ II[4]։ Դրանից հետո ծառայության է անցել Օսմանյան վարչակազմում և ուղարկվել Տրապիզոն[4]։ 1909 թվականից նա նշանակվել է Օսմանյան կայսրության մի քանի նահանգների նահանգապետ[6]։ 1911 թվականից ներգրավված է եղել պանթյուրքական միավորումներում, ինչպիսիք են Թուրքերի ասոցիացիան (Türk Derneği) և Թուրքական օջախը (Türk Ocakları)[7]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գրական գործունեությունը հայտնի է դարձել Միություն և առաջադիմություն կոմիտեի հետևորդների շրջանում, քանի որ նրա ազգայնական հայացքները չեն մերժել կրոնը[5]։ 1913 թվականին դարձել Է Մոսուլի ներկայացուցիչը օսմանյան խորհրդարանում[6]։

Մեհմեդ Էմին Յուրդաքուլը Կոմիտասի ընկերն էր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ երբ Կոմիտասը 1915 թվականի ապրիլի 24-ին մի շարք հայ մտավորականների հետ ձերբակալվել է, Էմին Յուրդաքուլը և ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն միջնորդել են, որպեսզի Կոմիտասն ազատ արձակվի, ինչը տեղի է ունեցել։ Սակայն կոմիտասագետ Տիրան Լոքմագյոզյանը պնդում է, որ որևէ փաստ գոյություն չունի, որ Յուրդաքուլը միջնորդել է Կոմիտասի ազատ արձակման համար, և դրա վերաբերյալ վարկածները «լրիվ հերյուրանք են»։ Ըստ նրա՝ երբ Յուրդաքուլին տեղեկացրել են Կոմիտասի աքսորվելու մասին, նա անտարբեր վերաբերմունք է դրսևորել[8]։

1923 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, եղել է Մեծ Ազգային ժողովի անդամ, որտեղ պաշտպանել է թուրքերեն այբուբենի ընդունումը[9]։

Մահացել է 1944 թվականի հունվարի 14-ին և թաղված է Թուրքիայի Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Հայտնի աշխատանքներ

խմբագրել
  • Fazilet ve Adalet (1891)
  • Türkçe Şiirler (1898)
  • Türk Sazı (1914)
  • Ey Türk Uyan (1914)
  • Tan Sesleri (1915)
  • Ordunun Destanı (1915)
  • Dicle Önünde (1916)
  • İsyan ve Dua (1918)
  • Zafer Yolunda (1918)
  • Turan'a Doğru (1918)
  • Aydın Kızları (1919)
  • Türk'ün Hukuku (1919)
  • Dante'ye (1928)
  • Kıral Corc'a (1928)
  • Mustafa Kemal (1928)
  • Ankara (1939)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://islamansiklopedisi.org.tr/yurdakul-mehmet-emin
  2. 2,0 2,1 2,2 https://www.turkyurdu.com.tr/yazar-yazi.php?id=1351
  3. M.Landau, Jacob (1995). Pan-Turkism: From Irredentism to Cooperation (անգլերեն). C.Hurst & Co. ISBN 1-85065-223-6.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Arslanbenzer, Hakan (2016 թ․ սեպտեմբերի 10). «Mehmet Emin Yurdakul: 'My name is Turk'». Daily Sabah (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Köroğlu, Erol (2007 թ․ հուլիսի 21). Ottoman Propaganda and Turkish Identity: Literature in Turkey During World War I (անգլերեն). Bloomsbury Academic. էջեր 129. ISBN 978-1-84511-490-9.
  6. 6,0 6,1 Dadrian, Vahakn N.; Akçam, Taner (2011 թ․ դեկտեմբերի 1). Judgment At Istanbul: The Armenian Genocide Trials (անգլերեն). Berghahn Books. էջեր 39–40. ISBN 978-0-85745-286-3.
  7. Landau, Jacob M. (1981). Pan-Turkism in Turkey: A Study of Irredentism (անգլերեն). C. Hurst. էջեր 38–40. ISBN 0905838572.
  8. «1869թ. այս օրը ծնվեց երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասը». akunq.net. 2012/09/26. Վերցված է 22․11․2020-ին.
  9. Bayar, Yesim (2016 թ․ հոկտեմբերի 19). Formation of the Turkish Nation-State, 1920–1938 (անգլերեն). Springer. էջ 57. ISBN 978-1-137-38453-9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Էմին Յուրդաքուլ» հոդվածին։