Մեծ քաղաքի լույսերը

ֆիլմ

«Մեծ քաղաքի լույսերը» (անգլ.՝ City Lights: A Comedy Romance in Pantomime), համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1931 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թվականի հունվարի 30–ին, ԱՄՆ–ում։ Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։

Մեծ քաղաքի լույսերը
անգլ.՝ City Lights
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և տրագիկոմեդիա
Թվականհունվարի 30, 1931[1], մարտի 7, 1931[1], ապրիլի 3, 1931[1] և 1931
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներFlorence Lee?, Հարրի Մայերս, Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Վիրջինիա Չերիլլ, Ալ Էռնեստ Գարսիա, Ալբերտ Օսթին, Granville Redmond?, Հենք Ման, Ջին Հարլոու, Ռոբերտ Փերիշ, Էդդի Բեյքեր և Florence Lee?
ՕպերատորՌոլանդ Թոթերո և Gordon Pollock?
ԵրաժշտությունՉարլի Չապլին
ՄոնտաժՉարլի Չապլին
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն87 րոպե
Բյուջե1 500 000 $
Շահույթ5 000 000 $
 City Lights Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Չառլի Չապլինը գրում էր ֆիլմի ստեղծման պատմության մասին.

  Ֆիլմի սյուժեն ինձ հուշեց կրկեսում աշխատող մի ծաղրածուի պատմությունը, որը կորցրել էր տեսողությունը դժբախտ պատահարից։ Նա մի աղջիկ ուներ, շատ թույլ ու նյարդային էր։ Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ, բժիշկը զգուշացրել էր ծաղրածուին, որ նա պետք է թաքցնի իր կուրությունը աղջկանից, այնքան, մինչև աղջիկը ապաքինվի և կարողանա ընդունի այս հարվածը, որը հիմա ի վիճակի չի լինելու։ Տանը ծաղրածուն քայլում էր սայթաքելով, դիպչելով կահույքին, իսկ աղջիկը նայում ու ծիծաղում էր։ Սակայն այս ամենը չափազանց սենտիմենտալ էր։ Եվ «Մեծ քաղաքի լույսերում» ծաղրածուի կուրությունը անցավ՝ ծաղիկներ վաճառող աղջկան։  

Ֆիլմի նկարահանումներնը սկսվեցին 1927 թվականի դեկտեմբերի 31-ին և տևեցին մոտավորապես երեք տարի։ Ֆիլմը նկարահանվում էր Մեծ Ճգնաժամի տարիներին։ Չապլինը ներդնում էր սեփական երաժշտությունն ու ձայնային հնարքները։ Ֆիլմն ավարտված էր 1931 թվականի հունվարի 31-ին։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 1931 թվականի հունվարի 30-ին Լոս-Անջելեսում։

Սյուժե խմբագրել

Թափառաշրջիկը դեգերում է մեծ ու վտանգավոր քաղաքով, փնտրելով նոր արկածներ ու զգացողություններ։ Նա հանդիպում է մի ծաղիկներ վաճառող աղջկա, որը ինչպես հետագայում պարզվում է՝ կույր է։ Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան։

 
Դրվագ ֆիլմից.
Թափառաշրջիկն ու կույր աղջիկը

Գիշերը՝ թափառաշրջիկը փրկում է մի միլիոնատիրոջ կյանքը, որը հարբած վիճակում ցանկանում է խորտակվել։ Էքսցենտրիկ մեծահարուստը իր շնորհակալությունը հայտնելու համար, ընկերանում է թափառաշրջիկի հետ, և իր շքեղ տուն տանում։ Այնտեղ նրանք ընթրում, տաքանում են, իսկ հետո էլ ակումբ գնում՝ զվարճանալու։ Առավոտյան պարզվում է, որ մեծահարուստը միայն հարբած վիճակում է հիշում թափառաշրջիկին։ Սթափ վիճակում նա մոռանում է իր կյանքը փրկողին։ Այդպիսով՝ միլիոնատերը դուրս է նետում թափառաշրջիկին իր տանից, որին հարբած ժամանակ ապաստան ու խոշոր նվերներ էր տալիս։

Փողոցում թափառաշրջիկը դարձյալ ծաղիկներ վաճառող՝ կույր աղջկան է հանդիպում։ Նա ընկերանում է աղջկա հետ, իրենից ծաղիկներ գնելով, և վերջինիս տուն ուղեկցում։ Պարզվում է, որ աղջիկն ապրում է իր տատիկի հետ՝ բնակարան վարձելով։

Թափառաշրջիկն ամեն օր այցելում է աղջկան և կերակուր բերում։ Նա հավաքարար է աշխատում, որպեսզի ամեն կերպ օգնի խեղճ աղջկան։ Շուտով նա իմանում է, որ Վիեննայի բժիշկներին հաջողվում է վիրահատության շնորհիվ, վերականգնել մարդու տեսողությունը։ Դրա հետ մեկ տեղ, աղջիկն ու իր տատիկը չեն կարողանում վճարել տան վարձը և սպառնալից նամակ են ստանում բնակարանի տիրոջից։ Աղջիկը հիվանդանում է և ի վիճակի չի լինում գումար վաստակել։ Նրան իր տատիկն է փոխարինում, փողոցներում ծաղիկներ վաճառելով։

 
Թափառաշրջիկը բռնցքամարտում

Այդ մարդկանց համար գումար վաստակելու նպատակով, թափառաշրջիկը նույնիսկ բռնցքամարտի է մասնակցում, բայց ապարդյուն։ Հետո նա հանդիպում է այն նույն միլիոնատիրոջը, որը հարբած վիճակում ճանաչում է հին ընկերոջն, ու իր տուն տանում։ Այնտեղ մեծահարուստը մեծ գումար է տալիս աղջկա համար՝ թափառաշրջիկին։ Վերջինս շատ է ուրախանում ու երջանկանում։ Այդ պահին տուն են ներխուժում երկու կողոպտիչներ, որոնք մեկ հարվածի շնորհիվ ուշաթափեցնում են միլիոնատիրոջն ու կռվի մեջ մտնում թափառաշրջիի հետ։ Վերջինս արագ ոստիկանություն է ահազանգում։ Կողոպտիչները փախչում են ոստիկանների գալուց առաջ։ Թափառաշրջիկի մոտ խոշոր գումարը գտնելուց հետո, բոլոր կասկածներն իր վրա են ընկնում։ Մեծահարուստը ուշքի է գալիս, սակայն ինչպես միշտ չի հիշում իր ընկերոջը։ Մի կերպ փախչելով ոստիկաններից, թափառաշրջիկը հասցնում է վերջին անգամ այցելել կույր աղջկան, և իրեն տալ մեծ գումարը, որը նախատեսված է վիրահատության ու վարձի համար։ Հետո թափառաշրջիկը ինքնակամ հանձնվում է ոստիկանությանը։

Բանտից ազատվելուց հետո, թափառաշրջիկը հուսահատված դեգերում է քաղաքով։ Կույր աղջիկն արդեն վերականգնել է տեսողությունն ու ծաղկե խանութ բացել։ Նա երբեք աչքերով չի տեսել իր բարերարին, և իրեն հարուստ ու գեղեցիկ է պատկերացնում։ Թափառաշրջիկը տեսնում է ապաքինված աղջկան ու երկար նայելով գեղեցկուհուն, փախցում է՝ ամաչելով ինքն իր կեցվածքից։ Սակայն աղջիկը վազում է իր ետևից ու կպչելով թափառաշրջիկի ձեռքին, ճանաչում է հին ու բարի ընկերոջը։ Նրանք երկուսն էլ երջանիկ են։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Չառլի Չապլին թափառաշրջիկ թափառաշրջիկ
Վիրջինիա Չերիլլ կույր աղջիկ կույր աղջիկ
Ֆլորենս Լի աղջկա տատիկ աղջկա տատիկ
Հերի Մայերս միլիոնատեր միլիոնատեր
Ալլան Գարսիա միլիոնատիրոջ ծառա միլիոնատիրոջ ծառա
Հենկ Մանն բռնցքամարտիկ բռնցքամարտիկ

Վարկանիշային ցանկեր խմբագրել

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում ֆիլմը հետևալ տեղերում է

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը համր է նկարահանված, սակայն այն ժամանակ, համր կինոյի դարաշրջանն արդեն ավարտվել էր (դեռ 1920 թվականից)։ Ինքնուրույն ֆիլմը համր է, բայց ուղեկցվում է սեփական երաժշտությամբ և տարբեր ձայնային հնարքներով։
  • Տեսարանը, որտեղ թափառաշրջիկը հանդիպում է ծաղիկներ վաճառող աղջկան, նկարահանվել է հինգ օր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել