«Մեծ սոսիներ» (անգլ.՝ The Large Plane Trees), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 104,5 × 124,5 սմ։

Մեծ սոսիներ
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարինոյեմբեր 1889[1]
բարձրություն104,5 սանտիմետր[2]
լայնություն124,5 սանտիմետր[2]
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[1]
նյություղաներկ[2] և տեքստիլային գործվածք[2]
գտնվում էՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
հավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան[2]
https://clevelandart.org/art/1947.209 կայք
Ծանոթագրություններ
 Road Menders at Saint-Rémy (F657) Վիքիպահեստում

Այսօր «Մեծ սոսիներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[3][4]։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ 1889 թվականի նոյեմբերին Սան Ռեմիում զբոսնելու ժամանակ Վինսենթը տպավորվել է, երբ հսկայական սոսիների տակ տեսել է ճանապարհը վերանորոգող աշխատակիցներին։ Իր եղբորը՝ Թեոյին գրած նամակում հեղինակը հայտնում է. «Չնայած ցրտին, ես ցայսօր էլ շարունակում եմ աշխատել փողոցում և մտածում եմ, որ դա ինձ ու աշխատանքին օգուտ կբերի»[5]։

Նկարագիր խմբագրել

«Մեծ սոսիներ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականի նոյեմբերին, երբ տակավին գտնվում էր հոգեբուժարանում[6]։ Այստեղ պատկերված է փողոց Սեն Ռեմիում։ Ճանապարհաշինարարները գործ են անում հսկա սոսիների տակ։ Ծառերը պատված են դեղին տերևներով[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.vggallery.com/painting/p_0657.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.clevelandart.org/art/1947.209
  3. «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  4. «Olive Trees, 1889, Van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. «Vincent van Gogh The Large Plane Trees (Road Menders at Saint-Rémy)». Художественный музей Кливленда. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին. (անգլ.)
  6. «The Large Plane Trees (Road Menders at Saint-Rémy)». Cleveland Museum of Art (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  7. Heugten, Sjraar van Van Gogh and the Seasons. — Princeton University Press, 2018. — С. 52. — ISBN 978-0-691-17971-1
  8. Art, Cleveland Museum of; Robinson, William H.; Robinson, William H.; Channing, Laurence; Bradley, Barbara J.; Burgess, Margaret Monet to Dalí: Impressionist and Modern Masterworks from the Cleveland Museum of Art : an Exhibition. — Hudson Hills, 2007. — С. 66. — ISBN 978-0-940717-90-9

Գրականություն խմբագրել

  • Marilyn Stokstad, David Cateforis, Stephen Addiss, Art History, Pearson/Prentice Hall, 2005. 9780131455276

Արտաքին հղումներ խմբագրել