Մեծ ծովահեն որոր[1] (լատին․՝ Catharacta skua), որորների ընտանիքի (լատ.՝ Stercorariidae) ծովային թռչուն։

Մեծ ծովահեն որոր
Մեծ ծովահեն որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Որորներ
Տեսակ Մեծ ծովահեն որոր
Լատիներեն անվանում
Catharacta skua
Հոմանիշներ
  • Stercorarius skua
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծագում խմբագրել

Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել զարմանալի նմանություններ մեծ ծովահեն որորի և միջին ծովահեն որորի միջև, չնայած դրանց տարբերվող արտաքինին։ Շատ թռչնաբաններ այժմ հավատում և կողմնակից են այն տեսակետին, որ մեծ ծովահեն որորը հիբրիդ է միջին ծովահեն որորի և Հարավային կիսագնդի տեսակների միջև[2], որը, հավանաբար, հարավային տեսակների կողմից թափառելու կամ գաղթի տարածման հետևանք է, կամ միջին ծովահեն որորի էվոլյուցիայի արդյունք է (ավելի մանրամասն տես միջին ծովահեն որորում)։

Բնութագիր խմբագրել

Մեծ ծովահեն որորի չափը 50-ից 58 սմ է, իսկ թևերի բացվածքը՝ 125-ից 140 սմ։ Տարեց մեծ ծովահեն որորների փետուրները մոխրագույն է կարմիր բծերով և սև գլարկով։ Պոչը սև-շագանակագույն է, մեջտեղում երկու երկար փետուրներով։ Կտուցը և թաթերը ներկված են սև գույնով։ Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել ցնցող նմանություն մեծ ծովահեն որորի և կարճապոչ ծովահեն որորի (Stercorarius parasiticus) գեների միջև։

Արեալ խմբագրել

Մեծ ծովահեն որորների բները տեղակայված են Իսլանդիայում, Նորվեգիայում, Շոտլանդիայի կղզիներում և Ֆարերյան կղզիներում։

Սնունդ խմբագրել

Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է ձկներից, որը նրանք վերցնում են այլ ծովային ջրերից և այլ ծովային թռչուններ։ Բացի այդ, մեծ ծովահեն որորները որսում են նաև փոքր թռչուններ։ Նրանք հարձակվում են խոշոր թռչունների վրա, ինչպիսին է հյուսիսային բոբը, իրենց ճանկերը խրելով զոհի թևերի վրա։ Վիրավոր հակառակորդները ընկնում են ծովը և մեծ ծովահեն որորները հետագայում հարձակվում են, մինչև չազատվեն իրենց որսից։

Պահպանություն խմբագրել

Շոտլանդիայի Ֆուլա կղզում ստեղծվել է արգելոց, որում մեծ ծովահեն որորը ընդգրկված է հատուկ պահպանության տեսակների ցանկում՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 89. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Furness, Robert W.; Hamer, Keith (2003). «Skuas and Jaegers». In Perrins, Christopher (ed.). Firefly Encyclopedia of Birds. Firefly Books. էջեր 270–273. ISBN 1-55297-777-3.
  3. «Заказник «Носс»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Заказник «Фула»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • В. О. Авданин, Я. А. Виксне, В. А. Зубакин, А. А. Кищинский, Н. М. Литвиненко, Е. Г. Лобков, В. А. Нечаев, Л. В. Фирсова, В. Е. Флинт, К. А. Юдин Птицы СССР. Чайковые. — М.: Наука, 1988. — 416 с. — ISBN 5-02-005255-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ծովահեն որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ծովահեն որոր» հոդվածին։