Բացել գլխավոր ցանկը

Մելիք-Բեգլարյաններ, մելիքական տուն Արցախի Խաչեն գավառում։ Տոհմի իշխանությունն առաջացել է XVII դարերի սկզբին, Ներքին Խաչենի իշխանության ճյուղավորումից։ Իշխանանիստը Գյուլիստան ամրոցն էր, նաև Թալիշ գյուղը (այժմյան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում)։ Մելիք-Բեգլարյանները ունեցել են ռուսական կողմնորոշում, գործուն մասնակցություն ցուցաբերել XVIII դ․ I-ին քառորդին Արցախում ծավալված ազատագրական կռիվներին։ Արցախը Ռուսաստանին միացվելուց (1813 թվական) հետո Մելիք-Բեգլարյանների ժառանգները մտել են ռուսական ծառայության մեջ, իբրև տոհմիկ ազնվականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png