Արեստ Բեգլարյան
Արեստ Գուրգենի Բեգլարյան (հունվարի 28, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011, Երևան, Հայաստան), հայ գեոդեզիստ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1992): ՀՃԱ ակադեմիկոս (1999): Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2008):
Արեստ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2011 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1969) և Moscow State University of Geodesy and Cartography? (1972) |
Մասնագիտություն | գեոդեզիստ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Անանիա Շիրակացու մեդալ և Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Արեստ Բեգլարյանը ծնվել է 1938 (ըստ այլ աղբյուրի՝ 1936) թվականի հունվարի 28-ին, Երևան քաղաքում: 1955 թվականին ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1972 թվականին՝ Մոսկվայի գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1964-1989 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988-2011 թվականներին ղեկավարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989 թվականից 2005 թվականի դեկտեմբերը եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, 2006-2010 թվականներին` ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ, 2010-2011 թվականներին հոգաբարձուների խորհրդի նախագահ[1]։
1978 թվականին Բեգլարյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1992 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում, 1998 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։
Աշխատանքները վերաբերում են հիդրոդինամիկ և հիդրոստատիկ հարթաչափումներին, նրանց հեռակառավարման հարցերին, գեոդեզիական ճառագայթա- և լուսահեռաչափությանը: Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու համար: Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է[2]:
ՄահԽմբագրել
ԱնդամակցությունԽմբագրել
- Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ (1998)
- 030 շինարարության մասնագիտական խորհրդի նախագահ (2000-2011)
- Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ
- ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (2004)
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր (1983)
- Անանիա Շիրակացի մեդալ (2002)
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2008)
- ԽՍՀՄ ոսկե մեդալ
- ԽՍՀՄ արծաթե մեդալ
ՀիշատակԽմբագրել
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում 2012 թվականին բացվել է Արեստ Բեգլարյանի անվան խորհրդակցական դահլիճ, որտեղ տեղադրվել է Արեստ Բեգլարյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան): 2013 թվականի մայիսի 7-9-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ[3]:
ԵրկերԽմբագրել
- Ինժեներական գեոդեզիա: Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար:
- Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1983:
- Ինժեներական գեոդեզիա: Ուս. ձեռնարկ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ, 1985:
- Աերոգեոդեզիա դասընթացի ծրագիր, մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման "Ավտոմոբիլային ճանապարհներ" մասնագիտության ուսանողների համար, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Մակերևույթի հարթաչափումը, ուղղաձիգ հարթագծման երկրաչափական էությունը: Մեթոդական ցուցումներ: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Ինժեներական գեոդեզիա: Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար,
- Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
- Հիդրոտեխնիկական շինարարության ժամանակ իրականացվող ինժեներագեոդեզիական աշխատանքները: Ուս. ձեռնարկ: Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987 (համահեղինակ):
- Տեղագրական հանույթներ: Ուս. ձեռնարկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Կ. Մարքսի անվան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987:
- Կառույցների հետախուզման, նախագծման, շինարարության և շահագործման գեոդեզիական ապահովումները: Ուս. ձեռնարկ, ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1988:
- Разработка и совершенствование методов и приборов для автоматизации геодезических деформационных измерений инженерных сооружений и разломов земной коры: Дис. ... д-ра техн. наук в форме науч. доклада: Ереван, 1997.
- Տեղագրական հանույթ: Առաջադրանքի հաշվեգրաֆիկական աշխատանքների մեթոդական ցուցումներ «Կիրառական գեոդեզիա» /Ե.24.01/ և "Քաղաքային կադաստր" /Ե.24.01/ մասնագիտության ուսանողների համար: Կրթության և գիտության նախարարություն, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1998:
- Сборник научных трудов / М-во образования и науки РА, Ерев. архит.-строит. ин-т ; Редкол.: А. Г. Бегларян и др., Министерство образования и науки Республики Армения | Ереванский архитектурно-строительный институт | Конференции посвященной 90-летию со дня рождения профессоров Т. Т. Хачатряна и О. М. Сапонджяна ( 23-24 октября 1998 г. ; Ереван ), Ереван: Изд-во Ерев. архит.-строит. ин-та, 1999.
- Գեոդեզիա: Դասագիրք. Մաս 1, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Ճարտարագիտական գեոդեզիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատ., 2002 (համահեղինակ):
- Գիտական աշխատությունների ժողովածու: Գեոդեզիա: Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003[4]:
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Պատմություն և արդիականություն, Երևան, Ա. հ., 2003[5]:
- Գիտական աշխատությունների ժողովածու: Ճարտարապետություն, մաթեմատիկա, ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագրական երկրաչափություն: Պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտության և կրթության նախարարություն, Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003:
- Գիտական աշխատությունների ժողովածու: Մաթեմ., ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագր. երկրաչափ.: Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2004:
- Գեոդեզիա: Դասագիրք: Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, [ԵՃՇՊՀ], 2006:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ճանաչված գիտնական Արեստ Բեգլարյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ One Studio։ «Իտալիայի համալիրներից մեկում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Վերցված է 2020-04-25
- ↑ համալսարան Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական (2003)։ Գիտական աշխատությունների ժողովածու: Գեոդեզիա : Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., եւ ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից (հայերեն)։ Եր. ճարտ. եւ շին. պետ. համալս։ ISBN 978-99930-891-9-3
- ↑ Բեգլարյան Արեստ Գուրգենի (2003)։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 978-99930-891-6-2