Մեիր Դիզենգոֆ
Մեիր Դիզենգոֆ (եբրայերեն՝ מאיר דיזנגוף, ի սկզբանե՝ Մեեր Յանկելևիչ Դիզենգոֆ, հետագայում՝ Միրոն Յակովլևիչ Դիզենգոֆ[1], փետրվարի 25, 1861, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1936, Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն), հրեա հասարակական և քաղաքական գործիչ, Սիոնիստական շարժման ակտիվ անդամ, Թել Ավիվի առաջին քաղաքապետը (1911-1922 թվականներին՝ քաղաքային պլանավորման ղեկավար, 1922-1936 թվականներին՝ քաղաքապետ)։
Մեիր Դիզենգոֆ | |
Կուսակցություն՝ | Ընդհանուր սիոնիստների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, գործարար և քիմիկոս |
Ծննդյան օր | փետրվարի 25, 1861 |
Ծննդավայր | Բեսարաբիա, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 23, 1936 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Տրումպելդոր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ի ծնե անուն | ռուս.՝ Меер Янкелевич Дизенгоф |
Ամուսին | Zina Dizengoff? |
Կենսագրություն
խմբագրելՄեեր Յանկելևիչ Դիզենգոֆը ծնվել է Բեսարաբյան գուբերնիայի Օրգրսկի գավառի Եկիմոուցի գյուղում[2]։ Հայրը՝ Յանկել Շմուլևիչ Դիզենգոֆը (1837-1899), ծագումով Բեսարաբիայի հրեական Նիկոլաևկա-Բլագոդատ հողագործական գաղութից էր։ 1878 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քիշնև, որտեղ Մեերն ավարտել է շրջանի ռեալական (պոլիտեխնիկ) դպրոց։ 1882 թվականի մարտից մինչև 1884 թվականի փետրվար ծառայել է Ժիտոմիրի 127-րդ Պուտիվլյան կայազորի գնդում[3]։ Ժիտոմիրում առաջին անգամ հանդիպել է Զինա Բրեներին, որի հետ ամուսնացել է 1890-ական թթ. սկզբին։ 1885 թվականի ապրիլին ընդունվել է Օդեսայի «Տրուդ» դպրոց, որտեղ սովորել է երկաթաձուլագործություն։ Օդեսայում հարել է հեղափոխական Նարոդնայա վոլյա կազմակերպությանը։ 1885 թվականի օգոստոսի 14-23 Օդեսայում ձերբակալվել է և տեղափոխվել Ժիտոմիրի բանտ հրացաքննության։ 1885 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 1886 թվականի ապրիլի 23-ը ձերբակալված է եղել, մինչև նրա դեմ գործը կարճվել է։
1886 թվականին ազատ արձակվելուց հետո վերադարձել է ծնողների մոտ Քիշնևի շրջանի Վեստերնիչանին (այժմ՝ Կիշինևի կազմի մեջ), որտեղ հայրը ծառայում էր որպես կալվածքի կառավարիչ, դարձել «Հովրեյ Սիոն» (Սիոնի սիրողներ) շարժման ակտիվիստ, նույն թվականին հիմնադրել է այդ կազմակերպության Քիշնևի մասնաճյուղը։ Ոստիկանության հսկողության տակ է եղել մինչև 1903 թվականի մարտի 12-ը։
1889 թվականին սովորել է Փարիզի համալսարանի քիմիական ճարտարագիտության բաժնում, ավարտելուց հետո մասնագիտացել է Լիոնի ապակի փչելու գործարանում, որտեղ հանդիպել է Էդմոն դե Ռոտշիլդին, որը նրան ուղարկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Պաղեստին ապակու գործարան ստեղծելու համար, որը շշեր կստեղծի Ռոտշիլդի գինեգործական ձեռնարկությունների համար։ 1892 թվականին Դիզենգոֆը Տանտուրայում բացեց գործարանը, բայց այն անարդյունավետ էր ավազի մեջ խառնուրդների պատճառով, և Դիզենգոֆը շուտով վերադարձավ Կիշինև, որտեղ հանդիպեց Թեոդոր Հերցլին և դարձավ նրա ջերմեռանդ հետևորդը, չնայած որ խիստ դեմ էր Հերցլի կողմից Հինգերորդ սիոնիստական համագումարում խրախուսող Բրիտանական Ուգանդայի նախագծին։ 1897-1905 թվականներին ապրել է Օդեսայում։ Եղել է 5-րդ (1901) և 6-րդ (1903) սիոնիստական համագումարների մասնակից։
Գործարար ձեռնարկումներ
խմբագրել1905 թվականին Դիզենգոֆի սիոնիստական համոզմունքները խթան հանդիսացան, որ նա վերադառնա Պաղեստին։ Դիզենգոֆը բնակություն հաստատեց Յաֆֆայում, հիմնեց «Գեուլա» ընկերությունը, որը Պաղեստինում արաբներից հողեր էր գնում և ներգրավվեց ներկրման բիզնեսում, հատկապես ավտոմեքենաներով, փոխարինելու Յաֆֆա նավահանգստից դեպի Երուսաղեմ և այլ քաղաքներ տեղափոխող ձիաքարշ վագոններին։ Նա նաև համահիմնադրել է նավային ընկերության հետ, որն իր անունն է կրում և ծառայել է որպես բելգիական հյուպատոս։ Երբ Դիզենգոֆը տեղեկացավ, որ բնակիչները ձեռնամուխ են նոր հարևանության՝ Թել Ավիվի կառուցմանը, նա համագործակցեց «Ahuzat Bayit» ընկերության հետ և գնեց Յաֆֆայի ծայրամասում գտնվող հողերը, որը բաժանվել է վաղաբնակներին։
Թել Ավիվի քաղաքապետ
խմբագրել1911 թվականին Դիզենգոֆը դարձել է քաղաքաշինության ղեկավար և պաշտոնավարել մինչև 1922 թվականը։ Երբ Թել Ավիվը ճանաչվեց որպես քաղաք, Դիզենգոֆն ընտրվեց քաղաքապետ և, բացի 1925-1928 թվականների բացթողումը, պաշտոնավարեց մինչև մահ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունը բնակչության մեծ մասին դուրս քշեց, իսկ Դիզենգոֆը կապող օղակ էր օսմանյան իշխանությունների և օտարերկրացիների միջև։ Պաշտոնավարման ժամանակ նա օգնություն է ուղղել Թել Ավիվի աքսորյալներին և ստացել «Ռեյշ գալուտա» մականունը։ Նա լայնորեն շրջանառել և հրապարակել է աքսորյալների վիճակը, հիմնականում թերթերի միջոցով և կարողացել է համոզել կառավարիչներին աքսորյալներին պարբերաբար պարենային ապրանքներ մատակարարել։ 1917 թվականին Նիլիից ստացված ֆինանսավորումից հետո Դիզենգոֆը ոչ միայն հրաժարվեց միջոցներ տրամադրել Նիլիի անդամ Յոզեֆ Լիշանսկուն ազատ արձակելու համար, այլ նույնիսկ միջոցներ տրամադրելու այլ բանտարկյալների և նույնիսկ հակա-սիոնիստների, չնայած գումարները ստանում էր Նիլիից[4]։
Դիզենգոֆի որպես քաղաքապետ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ հանձնաժողովներ և ասոցիացիաներ ստեղծվեցին, որոնցից էր 1932 թվականին հիմնված «Լևանտ» ցուցահանդեսը (Yarid HaMizrah): Սկզբում տոնավաճառը կազմակերպվեց քաղաքի հարավում, սակայն մեծ հաջողություն ունենալուց հետո Թել Ավիվի հյուսիսում շենք կառուցվեց։ Երկրորդ տոնավաճառից հետո 1934 թվականին տեղի ունեցավ մեծ միջազգային տոնավաճառ։
Դիզենգոֆը ներգրավված էր քաղաքի զարգացման գործում և խրախուսում էր դրա արագ ընդլայնումը` իրականացնելով ամենօրյա ստուգումներ և ուշադրություն դարձնելով այնպիսի մանրամասների, ինչպիսին է ժամանցը։ Նա միշտ ներկա է եղել Ադլոյադային, Պուրիմի ամենամյա տոնահանդեսին։ Կնոջ մահից հետո Դիզենգոֆն իր տունը նվիրել է Թել Ավիվ քաղաքին՝ օգտագործելու որպես արվեստի թանգարան և շատ առանցքային արվեստագետների է հորդորել իրենց աշխատանքները նվիրաբերել թանգարանի բարելավման համար։
1936 թվականին արաբական ապստամբության պատճառով արաբները փակեցին Յաֆֆայի նավահանգիստը` Պաղեստինում հրեական բնակավայրերի արագ տարածումը դադարեցնելու մտադրությամբ։ Դիզենգոֆը իշխանություններին ճնշում է գործադրում, թույլ տալու Թել Ավիվում նոր նավահանգիստ բացել, և մահից առաջ նա հասցրել է Թել Ավիվի նոր նավահանգստին նվիրել իր առաջին ծովապատնեշը։ Նրա նվիրումը սկսվում էր հետևյալ խոսքերով. «Տիկնայք և պարոնայք, ես դեռ հիշում եմ այն օրը, երբ Թել Ավիվը նավահանգիստ չուներ»։
Դիզենգոֆը մահացել է 1936 թվականի սեպտեմբերի 23-ին։
Ընտանիք
խմբագրելԴիզենգոֆն ամուսնացել է Զինա (Ցինա) Դիզենգոֆի (ծննդյան ազգանունը՝ Բրեններ) հետ։ Զույգի միակ դուստրը՝ Շուլամիտ Դիզենգոֆը մահացել է վեց ամսականում։ Դիզենգոֆն իր ողջ ունեցվածքը թողել է Թել Ավիվի քաղաքապետարանին։
Հիշատակ
խմբագրելՄեիր Դիզենգոֆի պատվին են անվանվել Մեիր այգին և Դիզենգոֆ փողոցը[5]։ Նրա անունը կիրառվում է իսրայելական սլենգում. այն օգտագործվում է որպես բայ՝ «lehizdangeff», ինչը նշանակում է «քայլել Դիզենգոֆով», այսինքն քաղաք դուրս գալ։ Դիզենգոֆ հրապարկը, որտեղ տեղադրված է Յակով Ագամի քանդակներից մեկը, կոչվում է Զինա Դիզենգոֆի անունով[6]։
Օդեսայի Ռեմեսլենայա փողոցի 30 տանը, որտեղ ապրել է Դիզենգոֆը, փակցվել է հուշատախտակ։
Դիզենգոֆի տուն
խմբագրել1930 թվականին՝ կնոջ մահից հետո, Դիզենգոֆն իր տունը նվիրեց իր սիրելի Թել Ավիվ քաղաքին և խնդրեց, որ այն վերածվի թանգարանի։ Մեծ վերանորոգումից հետո 1932 թվականին տունը դարձել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարան։ Ներկայիս վայր թանգարանի շենքը տեղափոխվել է 1971 թվականին։ 1948 թվականի մայիսի 14-ին Դավիդ բեն Գուրիոնը Իսրայելի անկախության մասին հռչակագիրը կարդացել է Դիզենգոֆի նստավայրում։ Շենքն այժմ պատմության թանգարան է և հայտնի է որպես Անկախության սրահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Marc Chagall and His Times: A Documentary Narrative
- ↑ «מאיר דיזנגוף נולד בכפר אקימובצי בבסרביה». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Дизенгоф Меер Янкелевич // Деятели революционного движения в России : в 5 т. / под ред. Ф. Я. Кона и др. — М. : Всесоюзное общество политических каторжан и ссыльнопоселенцев, 1927-1934.
- ↑ Katz, Shmuel. The Aaronsohn Saga. Gefen (5758). էջեր 282–288. ISBN 978-965-229-416-6.
- ↑ Dizengoff bio
- ↑ ««Площадь Дизенгоф. Тель-Авив. Израиль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. на сайте «Инфоплюс»
Արտաքին հղումներ
խմբագրել- Virtual tour of the square Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեիր Դիզենգոֆ» հոդվածին։ |