Մեգի Գրեյս

ամերիկացի դերասանուհի

Մեգի Գրեյս (անգլ.՝ Margaret Grace Denig, բայց ավելի հայտնի է Մեգի Գրեյս (անգլ.՝ Maggie Grace, սեպտեմբերի 21, 1983(1983-09-21)[1][2], Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Շենոն Ռուտերֆորդի և «Պատանդուհի» ֆիլմում՝ Կիմի դերերով։

Մեգի Գրեյս
անգլ.՝ Maggie Grace
Ծնվել էսեպտեմբերի 21, 1983(1983-09-21)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրWorthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունThomas Worthington High School? և Worthington Christian High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մեգին ծնվել է Օհայո նահանգի ոչ մեծ Ուորտինգտոն քաղաքում[3]։ Վելինի և Ռիկա Դենիգի երեք երեխաներից երկրորդն է, որը զբաղվէլ է ընտանեկան ոսկերչական բիզնեսով[4]։ Նրա ընտանիքը ապրել է 200 ամյա տանը, որը Օհայոի կենտրոնական մասում գտնվող առաջին saltbox house-ն է (քոթեջի մեկ տեսակ)[5]։ Նա հաճախել է Մինչև իններորդ դասարանը հաճախել է Ուորտինգտոնի քրիստոնեական դպրոցը և քիչ Թոմաս Ուորտինգտոնի անվան միջնակարգ դպրոց[6], որտեղ և սկսել է խաղալ դպրոցական պիեսներում և սիրողական թատրոնում[7]։ Մեգիի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 16 տարեկան էր։ Նա թողել է դպրոցը, որպեսզի մոր հետ տեղափոխվի Լոս Անջելես, մինչդեռ նրա կրտսեր եղբայրն ու քույրը` Յանը և Մարիսան, շարունակում էին ապրել հոր հետ։ Մեգին մոր հետ Լոս Անջելեսում սուղ միջոցներ ուներ և հաճախ էր կարճ ժամանակով բնակարան վարձում և սնվում ամենաանհրաժեշտ բաներով[3][8]։

Կարիերա խմբագրել

Մեգին Լոս Անջելես ժամանելուց մեկ շաբաթ անց ձեռք է բերում գործակալ և զբաղվում դերասանական վարպետությամբ[9]։ Նա իր առաջին դերը ստացել է 2001 թվականին «Rachel’s Room» վիդիո-սերիալում` դեռահաս աղջկա ննջասենյակում տեղի ունեցած դեպքերի մասին տեսաֆիլմում, որը ստեղծվել է «Dawson's Creek» սերիալի գործադիր պրոդյուսերի կողմից[10]։ Նա իր հաջորդ դերը խաղացել է 2002 թվականին մի սերիալում, որը դադարել է նկարահանվել առաջին սերայի հեռարաձակվելուց առաջ։ Մեգի Գրեյսի նշանակալի դերերից է 2002 թվականին «Գրինվիչի սպանությունը» հեռուստաֆիլմում խաղացած դերը, որը հիմնված է 15-ամյա Մարթա Մոքսլիի սպանության իրական պատմության վրա։ Գրեյսը առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին[11]։ Այնուհետև շարունակել է երկրորդական դերերով երևալ տարբեր սերիալներում և մի քանի ֆիլմերում` էպիզոդիկ դերերով։

2004 թվականի կեսին Մեգիի գործակալը բերում է «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սերիայի սցենարը, և նա հաջող լսումներից հետո ստանում է Շենոն Ռուտերֆորդի դերը։ 2005 թվականին առաջադրվել է «Teen Choice Award for Choice TV Breakout Performance — Female»-ին, բայց պարտվել է Եվա Լոնգորիաին ( «Հուսահատ տնտեսուհիները»)[12]։ «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սեզոնի նկարահանումների ժամանակ Մեգին Հավայիում էր և կնքում էր «Մառախուղ» ֆիլմի, որը 80-ականների Ջեյմի լի Կյորտիսի սարսափ ֆիլմերի վերափոխումն էր, մասնակցության պայմանագիրը[13]։ 2005 թվականին «Maxim» ամսագրի Hot 100-ում զբաղեցրել է 27-րդ տեղը[14]։

Հաջորդ դերը դարձել է «Աղջիկը արվարձանից» (Suburban Girl) ֆիլմում Սառա Միշել Գելարի, Ալեք Բոլդուինի հետ խաղացած գլխավոր դերը[15]։ 2007 թվականին նկարահանվել է «Կյանքը ըստ Ջեյն Օսթինի» ֆիլմում, որը հիմնված էր Կարեն Ջոյ Ֆաուլերի նույնանուն վեպի վրա։ 2008 թվականին Լիամ Նիսոնի հետ երևացել է «Պատանդը» ֆիլմի թրեյլերում[16]։

Ավարտել է «Մելիսը հրաշքների աշխարհում» նոր ֆիլմի նկարահանումները, որը Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործության ժանամակակից ադապտացիան էր[9][17]։ Թոմ Քրուզի և Քեմերոն Դիասի հետ նկարահանվել է «Թռիչքի դասեր» (Flying Lessons) և Օրվա ասպետը (Knight and Day) ֆիլմերի գլխավոր դերերում[9][18]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի մայիսի 28-ին Մեգին ամուսնացել է ձեռնարկատեր Բրենտ Բաշնելոմի հետ, ում հետ հանդիպում էր իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[19]։

Ֆիլմոգրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 Ռեյչլի սենյակը Rachel's Room Ռեյչլ Ռիդ
2002 Shop Club Shop Club Կերպարը անհայտ է
2002 Septuplets Septuplets Հոուպ Ուայլդ
2002 Գրինվիչի սպանությունը Murder in Greenwich Մարթա Մոքսլի
2003 The Lyon's Den The Lyon's Den Հեյլի Դագեն
2003 Տասներկու մղոն ճանապարհ Twelve Mile Road Դուլսի Լենդիս
2004 Like Family Like Family Մերի
2004 Անհայտ էակ Creature Unknown Ամանդա
2004 Օլիվեր Բին Oliver Beene Էլկի
2004 Օրենք և կարգ Law & Order: Special Victims Unit Ջեսսի Դաունինգ
2005 Մառախուղ The Fog Ելիզաբեթ Ուիլյամս
2007 Աղջիկն արվարձանից Suburban Girl Քլոե
2007 Կյանքն ըստ Ջեյն Օսթինի The Jane Austen Book Club Ալեգրա
2008 Պատանդը Taken Կիմ Միլս
2009 Մելիսը հրաշքների աշխարհում Malice in Wonderland Էլիս
2004-2010 Կորուսյալները Lost Շենոն Ռուտերֆորդ
2010 Թռիչքի դասեր Flying Lessons Սոֆի Կոնվեյ
2010 Օրվա ասպետը Knight and Day Էպրիլ Հևենս
2010 Փորձ The Experiment Բեյ
2011 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 The Twilight Saga:Breaking down Իրինա Դենալի
2012 Ոչ մի արգելքի չնայելով MS One: Maximum Security Էմիլի Ուորնոկ
2012 Պատանդը 2 Taken 2 Կիմ Միլլս
2012 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Իրինա Դենալի
2013 Հետևորդ The Following բժիշկ Սառա Ֆուլլեր
2013 Californication Californication Փեյտ «Վեռա»
2014 Ալեքսի մասին About Alex Սիրի
2016 Ընտրություն The Choice Ստեֆ
2017 Հետևանքներ Aftermath Քրիստինա
2018 Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Ալտեյա

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • 2003– առաջադրվել է «Երիտասարդ դերասան» անվանակարգում «Գրինվիչի սպանությունը» սերիալում խաղացած Մարթա Մոկսլի դերով։
  • 2005– «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար «Choice TV Breakout Performance — Female» անվանակարգում ստացել է «Դեռահասների ընտրություն» մրցանակը։
  • 2006– «ԱՄՆ կինոդերասաննների գիլդի» մրցանակի հաղթողն է՝ «Outstanding Performance by an Ensemble in a Drama Series» անվանակարգում՝ «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Graham, Caroline (2006 թ․ օգոստոսի 7). «Maggie Grace is in Lost paradise». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  4. Keck, William (2005 թ․ հոկտեմբերի 18). «She's not lost in a fog». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  5. Barker, Lynn (2005 թ․ հոկտեմբերի 12). «Maggie Grace: "Lost" in The Fog». TeenHollywood.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  6. Graham, Caroline (November/December 2005). «Finding Grace». CityScene.
  7. King, Susan (2005 թ․ սեպտեմբերի 11). «The island life seems to suit her just fine». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  8. Cleeve, Dan (2006 թ․ մարտ). «Maggie Grace». CosmoGirl.
  9. 9,0 9,1 9,2 Sells, Mark (2009 թ․ հունվար). «Maggie Grace». The Oregon Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  10. Marlowe, Chris (2001 թ․ սեպտեմբերի 10). «Stupin Gets Raw In 'Room' With An Internet View». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  11. Eric Goldman (2003 թ․ մարտի 29). «24th Annual Young Artist Awards Nominations». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  12. «The Teen Choice Awards - Nominees». 20th Century Fox. 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  13. Otto, Jeff (2005 թ․ հոկտեմբերի 4). «Set Visit: The Fog». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  14. «MAXIM MAGAZINE Unveils Their "Hot 100" for 2005; Eva Longoria Crowned #1 This Year». Business Wire. 2005 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  15. Dodd, Stacy (2007 թ․ փետրվարի 19). «Maggie Grace». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  16. Gallagher, Brian (2009 թ․ մայիսի 8). «EXCLUSIVE: Maggie Grace Dishes on Being Taken». MovieWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  17. Perry, Byron (2007 թ․ օգոստոսի 13). «Maggie Grace». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  18. Kit, Borys (2009 թ․ օգոստոսի 27). «Maggie Grace joins spy thriller». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  19. Lost Actress Maggie Grace Marries Brent Bushnell

Արտաքին հղումներ խմբագրել