Մեգան Մարքլ
Մեգան, Սասեքսի դքսուհի (անգլ.՝ Meghan, Duchess of Sussex[11][12], օգոստոսի 4, 1981[1][2][3][…], Canoga Park, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին դերասանուհի և մոդել, որն առավել հայտնի էր Ռեյչել Զեյնի դերով՝ Ֆորս-մաժոր հեռուստասերիալում (2011-2018)
![]() անգլ.՝ Meghan Markle | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1981[1][2][3][…] (41 տարեկան) |
Ծննդավայր | Canoga Park, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց[5] և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց (2003)[6][7] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | multiracial people? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և գեղագիր |
Ընտրանի | Suits[7] |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Մարքլ[7], մայր՝ Դորիա Ռեգլենդ[7] |
Ամուսին(ներ) | Ուելսի արքայազն Հարրի[7][8] |
Համատեղ ապրող(ներ) | Cory Vitiello? |
Երեխա(ներ) | Prince Archie of Sussex?[7] և Princess Lilibet of Sussex? |
Պարգևներ և մրցանակներ | |
royal.uk/duchess-sussex sussexroyal.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Մարքլը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, հայրն սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ[13][14], մայրը` աֆրոամերիկուհի[15]։ Հայրը եղել է ռեժիսոր, մայրը` սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ[16]։
Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ Մեգանը` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն է։ Հարրին և Մեգանը 17 սերնդի ազգական են[17]։
Մեգանը ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը[18]։ Իր դեբյուտային դերը խաղացել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում, ինչպիսիք են` «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «90210. Նոր սերունդ», «Եզր», «Կասլ»[19]։ Նա հայտնվեց մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ։ Լոս Անջելեսում ծնված և մեծացած Մեգանը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ էլ նկարահանվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում[16]։
Անձնական կյանքԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սկսել է հանդիպել 2004 թվականից[15]։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին էլ ամուսնալուծվել[20]։
2016 թվականի նոյեմբերին Մարքլը ապրել է Լոնդոնում և հրաժարվել նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից։ Այնուհետև, 2016 թվականի նոյեմբերի 8-ին Կենսինգտոնայն պալատը հաստատեց այն տեղեկությունները, որ Մարքլը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է արքայազն Հարրիի հետ։ Իր հայտարարության մեջ Հարրին պահանջում է լրատվամիջոցներից՝ դադարել հետապնդել Մեգանին և նրա ընտանիքին[21]։ 2017 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Մեգանի և Հարրիի նշանադրության մասին[22]։ Համաձայն ժառանգության նոր կանոնների` Մեգանի հետ ամուսնությունից հետո Հարրին չի կորցնում բրիտանական գահը ժառանգելու իրավունքը, չնայած նրան, որ աղջիկը կաթոլիկ է[23]։
Նշանադրության ժամանակ Մեգանին նվիրած մատանու ձևավորումը կատարել է արքայազն Հարրին։ Կոմպոզիցիայի կենտրոնում Բոտսվանայից բերված հսկայական ադամանդ է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրի մոր` արքայադուստր Դիանայի հավաքածուից[24]։
Հարսանյաց արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը` 2018 թվականի մայիսի 26-ին` Վինձոր ամրոցում[17][25][26]։ Նախքան հարսանիքը, որ համար կվճարի արքայական ընտանիքը, Մարքլը կստանա բրիտանական քաղաքացիություն և կփոխի իր կրոնը մկրտության ծեսից հետո, որը ընդունված է անգլիական եկեղեցում[27][28]։ Նոր մկրտության և հաստատման արարողությունը տեղի կունենա Վինձորի Սուրբ Գևորգ եկեղեցում[29]։ Դրանից հետո նա կթողնի դերասանուհու կարիերան[30]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմի անուն | Բնօրինակի անուն | Դեր |
---|---|---|---|
2005 | Ավելին, քան սեր | A Lot Like Love | Նատալի |
2010 | Թեկնածու | The Candidate | Քեթ |
2010 | Հիշիր ինձ | Remember Me | Մեգան |
2010 | Փախուստ Վեգասից | Get Him to the Greek | Տատյանա |
2011 | Անտանելի ղեկավարներ | Horrible Bosses | Ջեյմի |
2012 | Անգործունակ ընկերներ | Dysfunctional Friends | Թերրի |
2013 | Պատահական հանդիպումներ | Random Encounters | Մինդի |
ՀեռուստատեսությունԽմբագրել
Տարի | Ֆիլմի անուն | Բնօրինակ անուն | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2002 | Գլխավոր հիվանդանոց | General Hospital | Ջիլլ | Ցերեկային օճառային սերիալ |
2004 | Ապագայի քաղաք | Century City | Նատաշա | Դրվագ. «A Mind Is a Terrible Thing to Lose» |
2005 | Կրճատումներ | Cuts | Քորի | Դրվագ. «My Boyfriend’s Back» |
2005 | Սիրո միավորում | Love, Inc. | Թերեզա Սանթոս | Դրվագ. «One on One» |
2006 | Պատերազմ տանը | The War at Home | Սյուզան | Դրվագ. «The Seventeen-Year Itch» |
2006 | Խաբեություն | Deceit | Գվեն | Հեռուստաֆիլմ |
2006 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Վերոնիկա Պերես | Դրվագ. «The Seventeen-Year Itch» |
2008 | Առաքյալները | The Apostles | Քելլի Քլհուն | Փորձնական |
2008 | Լավ վարքագիծ | Good Behavior | Սեդի Վալենսիա | Փորձնական |
2008 | 90210. Նոր սերունդ | 90210 | Վենդի | Դրվագ. «The Jet Set» и «We’re Not in Kansas Anymore» |
2008 | Երկար ու երջանիկ | 'Til Death | Տարա | Դրվագ. «Joy Ride» |
2009 | Ճանապարհի ասպետը | Knight Rider | Էննի Օրտիս | Դրվագ. «Fight Knight» |
2009 | Առանց հետքի | Without a Trace | Հոլլի Շեպարդ | Դրվագ. «Chameleon» |
2009 | Եզր | Fringe | Կրտսեր գործակալ Էմի Ջեսապ | Դրվագ. «A New Day in the Old Town» и «Night of Desirable Objects» |
2009 | Լիգա | The League | Մինգեն | Դրվագ. «The Bounce Test» |
2010 | C.S.I. Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Սպա Լիա Մոնտոյան | Դրվագ. «Backfire» |
2011 — մեր օրեր | Suits | Suits | Ռեյչել Զեյն | մշտական դեր |
2012 | Կասլ | Castle | Շառլոտա Բոյդ | Դրվագ. «Once Upon a Crime» |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-37908788
- ↑ 3,0 3,1 http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16687080v
- ↑ 4,0 4,1 4,2 Meghan Markle and Prince Harry: a timeline of how their lives collided — 2018. — ed. size: 645108 — ISSN 0956-1382
- ↑ https://www.cnn.com/2018/05/16/us/meghan-markle-high-school/index.html
- ↑ https://www.bbc.com/news/entertainment-arts-37908788
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://www.royal.uk/duchess-sussex
- ↑ https://www.royal.uk/royal-wedding-2018
- ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217561/meghan-markle/
- ↑ Griffiths Emmy։ «Will Meghan Markle use her first name Rachel if she marries Prince Harry?»։ Hello!։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017
- ↑ UKTV (փետրվարի 21, 2016)։ «Meghan Markle Rapid Fire Questions | Suits Season 5 | Dave»։ YouTube։ Արխիվացված օրիգինալից հունիսի 7, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2017
- ↑ «Meghan Markle: Six things you didn't know about Prince Harry's girlfriend»։ The Week։ նոյեմբերի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-10-ին։ Վերցված է 2017-12-06
- ↑ Dewan Angela, Isaac Lindsay (նոյեմբերի 8, 2016)։ «Meghan Markle: Prince Harry warns press about harassing girlfriend»։ CNN։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 8, 2016-ին
- ↑ 15,0 15,1 «Подруга принца Гарри Меган Маркл: кто она» (ռուսերեն)։ Би-Би-Си։ 2016-11-10։ Վերցված է 2016-11-10
- ↑ 16,0 16,1 «Как Канада подготовила Меган Маркл к жизни в королевской семье» (ռուսերեն)։ Би-Би-Си։ 2017-11-27։ Վերցված է 2017-11-28
- ↑ 17,0 17,1 «Стала известна дата свадьбы принца Гарри и Меган Маркл»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին։ Վերցված է 2017-12-06
- ↑ «Meghan Markle: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27
- ↑ «Meghan Markle Biography»։ BuddyTV։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27
- ↑ Meghan Markle, Husband Trevor Engelson Quietly Separated In August
- ↑ Prince Harry condemns press 'abuse' of girlfriend
- ↑ «Принц Гарри женится на Меган Маркл»։ BBC Русская служба (ռուսերեն)։ 2017-11-27։ Վերցված է 2017-11-27
- ↑ «Королевская помолвка: кольцо из Ботсваны и новый титул Меган Маркл»։ BBC Russian։ 27 ноября 2017։ Վերցված է 27 ноября 2017
- ↑ Принц Гарри сам придумал дизайн помолвочного кольца Меган Маркл // Spletnik.ru.
- ↑ «His Royal Highness Prince Harry and Ms. Meghan Markle are engaged to be married»։ Британская королевская семья։ 27 ноября 2017։ Վերցված է 27 ноября 2017
- ↑ «The wedding of Prince Harry and Ms.Meghan Markle»։ Британская королевская семья։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017
- ↑ «Свадьба принца Гарри и Меган Маркл назначена на май»։ BBC Russian։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017
- ↑ Robert Booth (28 ноября 2017)։ «Prince Harry to marry Meghan Markle at Windsor Castle in May»։ The Guardian։ Վերցված է 29 ноября 2017
- ↑ Свадьба года: стало известно где и когда поженятся принц Гарри и Меган Маркл
- ↑ «Принц Гарри и Меган Маркл: семь новых фактов о королевской паре»։ BBC Russian։ 28 ноября 2017։ Վերցված է 28 ноября 2017
Արտաքին հղումներԽմբագրել
- Меган Маркл (անգլ.) Internet Movie Database կայքում