Մեգան Բուն

ամերիկացի դերասանուհի

Մեգան Բուն (անգլ.՝ Megan Boone, ապրիլի 29, 1983(1983-04-29)[1][2], Փեթոսկի, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է NBC կինոընկերության «Սև ցուցակ» սերիալում խաղացած դերով։

Մեգան Բուն
Ծննդյան թիվ՝ապրիլի 29, 1983(1983-04-29)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր՝Փեթոսկի, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և բնապահպան
IMDb։ID 1443644

Կյանք և կարիերա խմբագրել

Բունը ծնվել է Միչիգանում, բայց մեծացել է Ֆլորիդայի գյուղերից մեկում[3]։ 2005 թվականին նա ավարտել է Ֆլորիդայի նահանգի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[4], այնուհետև շարունակել է դերասանական վարպետություն ուսումնասիրել Ջեյն Ալեքսանդրի մոտ՝ Ասոլոյի ռեպերտուարային թատրոնում[5]։

Բունն առաջին հերթին հայտնի է դարձել NBC հեռուստաալիքի «Օրենք և կարգուկանոն. Լոս Անջելես» (2010-2011) կարճամետրաժ սերիալում խաղացած շրջանային դատախազի օգնականի դերի շնորհիվ։ Նա նկարահանվել է նաև «Իմ արյունոտ Վալենտին», «Սեքսը մեծ քաղաքում» և «Քայլ առաջ 4» ֆիլմերում, իսկ 2013 թվականին Ջենիֆեր Էսպոզիտոյին փոխարինել է «Կապույտ արյուն» սերիալում[6]։ Դրանից անմիջապես հետո նա գլխավոր դեր է ստացել NBC հեռուստաալիքի «Սև ցուցակ» սերիալում[7]։

Մեգանը փաստացի ամուսնության մեջ է գտնվում նկարիչ Դեն Էստաբրուկի հետ, որի հետ ամուսնացած է 2016 թվականի հունվարից։ Նրանք ունեն 1 դուստր՝ Քերոլայն Բուն Էստաբրուկ (ծնված՝ 15. 04. 2016)[8]:

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2001 Էլիջա Elijah Abigail Կարճամետրաժ ֆիլմ
2007 Բեղավոր ավազակը հանդիպում է իր վերջին The Mustachioed Bandit Meets His End Kate
2009 Իմ արյունոտ Վալենտին My Bloody Valentine 3D Megan
2010 Միֆ ամերիկյան երեկույթի մասին The Myth of the American Sleepover Kerri Sullivan
2010 Սեքսը մեծ քաղաքում 2 Sex and the City 2 Allie
2010 Սպիտակ վերարկու HMS: White Coat Nell Larson Հեռուստատեսային ֆիլմ
2012 Քայլ առաջ 4 Step Up Revolution Claire
2012 Չերրին About Cherry Jake
2012 Թողեք ինձ այնպես, ինչպես գտել եք Leave Me Like You Found Me Erin Gen Art Film Festival Award կանացի լավագույն դերի համար
2013 Բարի գալուստ ջունգլի Welcome to the Jungle Lisa
2013 Ընտանեկան խաղեր Family Games Sloane

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Մաքրողը The Cleaner Rae «Five Little Words» էպիզոդ
2008 Խուզարկու Ռաշ Cold Case Helen McCormick '60 «Wings» էպիզոդ
2010 Harvard Medical School Nell Larson
2010-2011 Օրենք և կարգուկանոն. Լոս Անջելես Law & Order: Los Angeles DDA Lauren Stanton Կանոնավոր դեր, 7 էպիզոդ
2013 Կապույտ արյուն Blue Bloods Candice McElroy 2 էպիզոդ
2013-2021 Սև ցուցակ The Blacklist Elizabeth Keen Կանոնավոր դեր
2017 Սև ցուցակ։ Հատուցում The Blacklist: Redemption Elizabeth Keen 2 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Rorke, Robert; Getlen, Larry; Seibel, Deborah Starr (2013 թ․ սեպտեմբերի 8). «Actors to watch this fall». New York Post. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Alum to Star in New NBC Series». Florida State University. 2013 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Megan Boone Bio | Elizabeth Keen | The Blacklist &#124». NBC. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. Nellie Andreeva (25 октября 2012). «Megan Boone To Do Arc On 'Blue Bloods' As Danny's Partner, Subs For Jennifer Esposito». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  7. Nellie Andreeva (1 марта 2013). «Megan Boone Cast As Female Lead In NBC Pilot 'Blacklist'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  8. «Megan Boone Welcomes Daughter Caroline». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Բուն» հոդվածին։