Իմ արյունոտ Վալենտին (ֆիլմ, 2009)

«Իմ արյունոտ Վալենտին» (անգլ.՝ My Bloody Valentine), 1981 թվականին նկարահանված կանադական համանուն սլեշերի վերաթողարկումը, որն էկրաններ է բարձրացել 2009 թվականի հունվարի 8-ին։ Ֆիլմի ռեժիսորը Պատրիկ Լյուսիեն է[9]։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջենսեն Էքլսը[10] և Ջեյմի Քինգը[11]։ Նկարահանումներն սկսվել են 2008 թվականի մայիսի 12-ին Փենսիլվանիա նահանգի Ֆորդ Սիթի քաղաքում[12]։ Այն «3D» տեխնոլոգիայով թողարկված առաջին ֆիլմն էր, որը գնահատվել է «R»:

Իմ արյունոտ Վալենտին
անգլ.՝ My Bloody Valentine 3D
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…] և սլեշեր
Թեմասերիական մարդասպան
ՀիմքԻմ արյունոտ Վալենտին
Թվականմայիսի 20, 2009[4] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊատրիկ Լյուսսե[2][3][5][…]
ՊրոդյուսերՋոն Դանինգ
Սցենարի հեղինակԹոդ Ֆարմեր
ԴերակատարներՋենսեն Էքլս[3][5][6][…], Ջեյմի Քինգ[3][6][7][…], Քեր Սմիթ[3][6][7][…], Քևին Թայ[3][7], Էդի Գատեգի[3][7][8], Թոդ Ֆարմեր[7], Բեթսի Ռյու[3][7], Մեգան Բուն[3][7], Թոմ Աթքինս[3][7] և Jeff Hochendoner?
ՕպերատորԲրայան Փիրսոն
ԵրաժշտությունՄայքլ Վանդմխեր
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրՓենսիլվանիա
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1997 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրը, Հարմոնի փոքրիկ քաղաքում, դեռահաս Թոմ Հանիգերը, որն աշխատում է հորը պատկանող Հանիգերի հանքում, պատահաբար մոռացել է մեթան նետել և դրանով իսկ առաջացրել է փլուզում, որի հետևանքով արգելափակվել վեց հանքափոր։ Երբ վեց օր անց հասնում են փրկարարները, նրանք սպանված են գտնում հինգ հանքափորի և անգիտակից վիճակում գտնվող 6-րդ հանքափորին՝ Հարրի Ուորդենին (Ռիչարդ Ջոն Ուոլթերս), որը ողջ է մնացել՝ բրիչով սպանելով մյուսներին և դրանով իսկ իրեն փրկելով թթվածնով։ Թոմին մեղադրում են անփութության մեջ, իսկ Հարրիին, որն այդպես էլ չի ապաքինվել, բանտային հիվանդանոց են ուղարկում հանքափորների սպանության համար։ Ուղիղ մեկ տարի անց Ուորդենը դուրս է գալիս կոմայից և, հիվանդանոցում արյունալի կոտորած կատարելով, հայտարարում է Հանիգերի հանքում քաղաքային երիտասարդության կազմակերպած երեկույթի մասին։ Երեկույթի ժամանակ՝ այդ պահին, զվարճանում էին Թոմը, Ակսել Փալմերը (Քեր Սմիթ), նրա ընկերուհին՝ Իռենը, և Թոմի ընկերուհին՝ Սառան (Ջեյմի Քինգ)։ Ուորդենը սպանում է մի քանի դեռահասների, իսկ Ակսելը, Իռենն ու Սառան փախչում են՝ թողնելով Թոմին։ Բայց այստեղ հայտնվում է շերիֆ Բյորքը (Թոմ Աթկինս) և կրակում Ուորդենին, որն այնուհետև փախչում է հանքի խորքերը։

Տասը տարի անց, որոնք Թոմն անցկացրել է Հարմոնիից դուրս, 2008 թվականին, նրա հայրը մահանում է և Թոմը ժառանգում է հանքը։ Նա հուղարկավորությունից հետո վերադառնում է քաղաք, որպեսզի վաճառի հանքը, և բացահայտում է, որ այս ընթացքում Սառան դարձել է մենեջեր իր ծնողների մթերային խանութում, ամուսնացել է Ակսելի հետ (որն այժմ շերիֆ է) և ունեցել որդի, բայց Ակսելը փոխում է նրան Մեգանի հետ (Մեգան Բուն), որն աշխատում է Սառայի խանութում և, բացի այդ, արդեն հասցրել է հղիանալ Ակսելից։ Մինչդեռ, մոտելում (ավտոտուրիստներին սպասարկող հյուրանոցում), որտեղ Թոմը կանգ է առել, Ակսելի նախկին ընկերուհին` Իռենը, սեքսով է զբաղվում Ֆրենկ (Թոդ Ֆարմեր) անունով տեղացի հեռահար ընկերոջ հետ։ Շուտով նրանց և պատահաբար ընկնող Սելենին (Սելենա Լուսին) սպանում է հանքափորի կոստյումով և դիմակով տղամարդը, որը հենց Ուորդենի նման տեսք ունի։ Երբ նա սպանում է Ֆրենկին, նա վայր է գցում տեսախցիկը, որով նկարահանել է Իռենին սեքսի ժամանակ։ Ակսելը գալիս է հանցագործության վայր և տեսնում, որ Իռենը չունի սիրտ, հայտնաբերելով Թոմին հյուրերի մեջ` նա սկսում է կասկածել նրան։ Նա և իր զուգընկեր Մարտինը դիտում են Ֆրենկի նկարահանած տեսանյութը, Սակայն հանգում են այն մտքին, որ մարդասպանը չի կարող լինել Ուորդենը։ Միևնույն ժամանակ, Թոմը գալիս է հանքավայր, որտեղ անսպասելիորեն բախվում է մի մարդասպանի, որը Թոմին կողպում է տեխնիկական վանդակում (որտեղ նա այդ ժամանակ գտնվում էր) և սպանում է հանքագործ Ուիլյամ Քիրքպատրիկին։ Թոմի մոտ կասկած է առաջանում` չնայած այն հանգամանքին, որ նա կողպված է։ Ակսելը նախկին շերիֆ Բյորքին հարցնում է, թե ինչ է տեղի ունեցել Ուորդենի հետ դրանից 10 տարի առաջ, և նա պատասխանում է, որ ինքը և Բեն Ֆոուլին (Քևին Թայ), որը ղեկավարում է հանքը, սպանել և գաղտնի թաղել են Ուորդենին քաղաքից դուրս։ Բայց երբ դամբարանը բացվում է, պարզվում է, որ այն դատարկ է։ Ավելի ուշ մարդասպանը տուն է գալիս` Ֆոուլիի մոտ, և սպանում նրան։ Ակսելը, զայրանալով իրադարձությունների առիթով, ոստիկաններին հրամայում է հսկել իր տունը, որպեսզի պաշտպանի իր որդուն։

Նույն երեկոյան մարդասպանը գալիս է մի խանութ, որտեղ գտնվում են Սառան և Մեգանը, և վերջինիս սպանում է։ Նրա խեղված մարմինը հայտնաբերվել է ծառուղում` «Հավերժ եղիր իմը» գրառմամբ, որը գրված է եղել վերևում գտնվող պատի վրա։ Սառան գալիս է այն եզրակացության, որ մարդասպանը, ըստ էության, ուզում է հարձակվել Ակսելի վրա, քանի որ սա ակնհայտորեն կապված է այն բանի հետ, որ նրանք ամուսնացած են եղել։ Սառային տեղափոխում են հիվանդանոց, իսկ ավելի ուշ Ակսելը, նրա որդին՝ Նոան, և դայակը՝ Ռոզան, հեռուստացույց են դիտում նրանց տանը։ Այնտեղ է գալիս մարդասպանը և սպանում Ռոզային, իսկ երբ գալիս է Բյորքը, սպանում է նրան։ Միևնույն ժամանակ, Սառայի մոտ` հիվանդանոց, է գալիս Թոմն ու համոզում նրան, որ Ուորդենը մարդասպան չէ։ Նա խնդրում է նրան վստահել իրեն, քանի որ նա գտել է մի բան, որ պետք է ցույց տա նրան։ Ճանապարհին մեքենայում Թոմը փորձում է Սառային համոզել, որ մարդասպանը Ակսելն է։ Ինչ-որ պահի նա զանգ է ստանում ամուսնուց, որից սարսափով իմանում է, որ Թոմի տասնամյա բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նրանցից յոթ տարի նա անցկացրել է հոգեբուժարանում։ Նա խնդրում է Թոմին կանգ առնել, բայց նա հրաժարվում է, և այդ ժամանակ փորձում է նրանից խլել ղեկն ու մեքենան թռչում է ճամփաեզրի ջրատար առու։ Թոմը կարճ ժամանակով անջատվում է և Սառան փախչում է։ Նա զանգում է Ակսելին, որը խնդրում է նրան գնալ իր հոր հին տուն (որտեղ նա Մեգանի հետ հանդիպումներ է ունեցել)։ Այնուհետև հայտնվում է մարդասպանը և Սառան փախչում է տնից` վազելով Հանիգերի հանքերը։

Արդեն հանքում նա հանդիպում է ամուսնու հետ, վերցնում է ատրճանակը և մեղադրում է Թոմին սպանելու մեջ։ Անսպասելիորեն հայտնվում է Թոմը և մեղադրում է Ակսելին։ Թոմը չի կարող իմանալ, որ Մեգանը սպանվել է։ Անսպասելիորեն Թոմը տեսնում է մարդասպանին իրենց կողքին, բայց Սառան ու Աքսելը ոչ ոքի չեն տեսնում։ Ցուցադրված են մի շարք ֆլեշբեքներ, որոնք ցույց են տալիս, որ Թոմն ունի անձնավորության սուր երկատում, որի հետևանքով նոպայի պահերին ինքն իրեն տեսել է Ուորդենի կերպարում՝ հանքափորների կոստյումով (ցույց է տրված, որ սպանելով Քիրքպատրիկին՝ նա սկզբում սպանել է նրան և միայն հետո է իրեն ներսից փակել տեխնիկական խցում)։ Սկսվում է ծեծկռտուք, որի ընթացքում Սառան կրակում է Թոմի վրա, սակայն հայտնվում է բենզինաբաքում, ինչի արդյունքում տեղի է ունենում պայթյուն, որը փլուզում է առաջացնում հանքի այն հատվածում, որտեղ գտնվում է Թոմը։ Երբ գալիս են փրկարարները, Ակսելին տեղափոխում են հիվանդանոց, իսկ փրկարարներից մեկը գտնում է Թոմին, բայց նա, ուշքի գալով, սպանում է նրան։ Եզրափակիչ փուլում Թոմը փրկարարի զգեստով է հագնվել և, ձեռքը հիվանդ տեղից բռնած, հեռանում է հանքից։ Տիտրերից հետո հաջորդում է կարճ տեսարան, որը ցույց է տալիս, հավանաբար, Ուորդենին հանքափորի կոստյումով, որը թափառում է հանքահորի թունելներում։

Այլընտրանքային եզրափակիչ խմբագրել

Ֆիլմի «Blu-Ray» տարբերակում առկա են կտրված տեսարաններ, որոնք առանձնապես չեն ազդում սյուժեի վրա՝ չհաշված վերջին հանված տեսարանը։ Սա ֆիլմի այլընտրանքային եզրափակիչն է։

Սկզբում ամեն ինչ գնում է ճիշտ այնպես, ինչպես եղել է սովորական տարբերակում, որը կապված է Ակսելի և Թոմի միջև ծեծկռտուքի հետ, Սառան կրակում է Թոմին և հարվածում է բենզինաբաքին։ Շուտով գալիս են փրկարարները, փրկարարներից մեկը գտնում է Թոմին, արթնացնում է նրան, բայց Թոմը տեսել է նրան ոչ թե փրկարարին, այլ Հարրի Ուորդենին, որը մոտենում էր նրան, Թոմը փորձում է դուրս գալ, փրկարարը ոչինչ չի հասկանում և մոտենում է նրան դուրս բերելու համար։ Բայց Թոմը փրկարարի կերպարում տեսնում է Հարրիին, որը պատրաստվում է սպանել նրան։ Թոմը վերցնում է իր բրիչը և խրում այն փրկարարի աչքի մեջ։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2009/01/17/movies/17vale.html?ref=movies&pagewanted=print
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1179891/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.moviejones.de/index.php?mjpage=30&fid=2390
  4. http://www.kinokalender.com/film7044_my-bloody-valentine.html
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film126670.html
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/krwawe-walentynki-3d
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt1179891/fullcredits
  8. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135211.html
  9. 9,0 9,1 'My Bloody Valentine' Director and Writer Revealed! Արխիվացված 2008-09-30 Wayback Machine(անգլ.)
  10. Supernatural Sibling Receives Bloody Valentine Արխիվացված 2009-03-30 Wayback Machine(անգլ.)
  11. See the Beautiful Jamie King in 3-D Next January! Արխիվացված 2008-05-11 Wayback Machine(անգլ.)
  12. Mitch Fryer (2008 թ․ ապրիլի 30). ««Producers, crew scout area for horror film»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.