Մբաբանե Էսվատինիի մայրաքաղաքն է և Հոհո շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 60 691 մարդ (մայիսի 11, 2017)[1]: Ավտոճանապարհով կապված է Մապուտու (Մոզամբիկի մայրաքաղաք) տանող երկաթուղային գծի հետ։ Քաղաքում գործում են սննդի, կարի, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Գործում է գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություն։ Մբաբանեի մոտակայքում է գտնվում ասբեստի մշակման գործարանը։

Քաղաք
Մբաբանե
Mbabane
Mbabane.jpg
ԵրկիրԷսվատինի Էսվատինի
ԵնթարկումՄայրաքաղաք
ԵրկրամասԲաբաքշի
Հիմնադրված է1902 թ.
Մակերես150±1 կմ²
ԲԾՄ1243 մ
Բնակչություն60 691 մարդ (մայիսի 11, 2017)[1]
Ազգային կազմսվազիներ, ռուսներ, պակիստանցիներ
Կրոնական կազմՏեղի կրոն, Կաթոլիկություն, բողոքականություն, իսլամ, Հայ եկեղեցի։
Ժամային գոտիUTC+2
Փոստային ինդեքսներH100
Պաշտոնական կայքmbabane.org.sz
##Մբաբանե (Աշխարհ)
Red pog.png

Քաղաքը հիմադրվել է 1909 թվականին և ժառանգել է տեղանքի անվանումը, որը տեղացիների լեզվով թարգմանվում է «արագահոս գետի հովիտ»։ Քաղաքում է գտնվում Էսվատինիի ֆոնդային բորսան։ Քաղաքում կա հայկական եկեղեցի, և փոքրաթիվ հայկական համայնք։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքն աճեց այն բանից հետո, երբ 1902 թվականին Բրեմերսդորպից (այժմ կոչվում է Մանզինի) այստեղ տեղափոխվեց վարչական կենտրոնը։ Մի վարկածի համաձայն՝ Մբաբանեն հիմադրվել է մի գյուղի մոտ, որի առաջնորդն է եղել Մբաբանե Կունենեն և կոչվել վերջինիս անունով, ով ապրել է այդ տարածքում մինչ բրիտանական նորաբնակների ժամանումը։

ՏնտեսությունԽմբագրել

Մբաբանե քաղաքի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից և շաքարավազի արտահանումից։ Այն նաև առևտրային հանգույց է շրջակա տարածքների համար։ Քաղաքի մոտակայքում գտնվում են անագի և երկաթի հանքեր։ Մբաբանեն նաև տեքստիլ սննդի և թեթև արդյունաբերության կենտրոն է։

ԿլիմաԽմբագրել

 
Մբաբանե քաղաքի տեսարանը

Մբաբանե քաղաքը գտնվում է խոնավ արևադարձային կլիմայական գոտում։ Քաղաքն ունի մեղմ կլիմա և ձյունն այստեղ հազվադեպ երևույթ է։ Այստեղ ձյունը 1900 թվականից հետո տեղացել է ընդամենը 3 անգամ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 11 °C, իսկ հունվարին՝ 22 °C[2]: Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1243 մետր բարձրության վրա։

Միջազգային հարաբերություններԽմբագրել

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/eswatini/
  2. The Cambridge Factfinder; 4th ed.
  3. «World Weather Information Service – Mbabane»։ World Meteorological Organization։ Վերցված է դեկտեմբերի 21, 2015 
  4. «Mbabane»։ Sister Cities International։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 11 
  5. «Taipei - International Sister Cities»։ Taipei City Council։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23 
  6. «Maputo»։ Tourism in Swaziland։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 17