Մաքքենա Գրեյս (անգլ.՝ Mckenna Grace հունիսի 25, 2006(2006-06-25)[1], Grapevine, Տեխաս[2]), ամերիկացի դերասանուհի։ Պրոֆեսիոնալ դերասանական կարիերա սկսել է 6 տարեկանում։ Նրա վաղ դերերը եղել են Ժասմին Բերնշթեյնի դերը՝ Disney XD-ի «Քրեշ և Բերնշթեյն» (2012—2014) կատակերգական սերիալից և Ֆեյթ Նյումանի դերը՝ «Երիտասարդ և հանդուգն» (2013—2015) օճառային օպերայից։ Նրա վաղ երկրորդական դերերից են եղել՝ «Պարոն Չերչ» (2016), գիտաֆանտաստիկ «Անկախության օր։ Վերածնունդ» (2016) և կատակերգական «Ինչպես լինեն լատինամերիկացի սիրեկան» (2017) ֆիլմերում կատարած դերերը[3]։ Հայտնություն է ստացել «Շնորհալին» (2017) ֆիլմում ունեցած դերակատարմամբ, որի համար անվանակարգվել է «Քննդատների ընտրության» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում, նաև երիտասարդ Թոնի Հարդինգի դերի համար՝ «Տոնյան ընդդեմ բոլորի» (2017) ֆիլմում։ Գրեյսը հայտնի է նաև ABC հեռուստաալիքի «Վերջին թեկնածուն» հեռուստասերիալում կատարած Փենի Քիրքմանի և երիտասարդ Թեոդորա Քրեյնի դերով՝ Netflix«Բլրի վրայի ուրվականները» հեռուստասերիալում (2018 — ներկա)։ Նաև հայտնի է Netflix«Ավելի լրիվ տուն» հեռուստասերիալում կատարած մշտական դերով և Netflix-ի «Սաբրինայի սարսափազդու արկածները հեռուստասերիալում կատարած երիտասարդ Սաբրինա Սփելլմանի դերով։ Կատարել է Էմմա Գրոսմանի գլխավոր դերը «Հիմար արյուն» հեռուստաֆիլմում, որն ստեղծվել է Ուիլյան Մարչի համանուն վեպի հիման վրա։ 2019 թվականին կատարել է երիտասարդ Քերոլ Դենվերսի դերը «Կապիտան Մարվել» ֆիլմում (կերպարին դերն ավելի երիտասարդ հասակում կատարել է Լոնդոն Ֆուլլերը)։

Մաքքենա Գրեյս
Mckenna Grace 2017 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 25, 2006(2006-06-25)[1] (16 տարեկան)
Ծննդավայր՝Grapevine, Տեխաս
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
IMDb։ID 5085683

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Տեխաս նահանգի Գերփյեվայն քաղաքում և 1/8-ով մեքսիկացի է[4]։ Բուսակեր է և աշխատում է որպես կամավոր այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Farm Sanctuary-ն և «Մարդիկ հանուն կենդանիների հետ բարոյական շփման» կազմակերպությունները, մասամբ հայտնվել է գովազդային հոլովակներում, որոնցում նա կոչ է անում մարդկանց, որ չթողնեն շներին՝ միացված ավտոմեքենաներում[5][6][7]։

2013 թվականին կատարել է իր դերասանական դեբյուտը՝ խաղալով Սիդնիի դերը «Ջո, Ջո և Ջեյն» հեռուստասերիալի պիլոտային էպիզոդում[8]։ Հետո նա նկարահանվել է Disney XD-ի «Քրեշ և Բերնշթեյն» սերիալի սերիաներից մեկում[9]։

2013-2015 թվականների ընթացքում ստացել է Ֆեյթ Նյումանի մշտական դերը՝ «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալում[10]։ 2015 թվականին ունեցել է մշտական դեր՝ CBS«C.S.I.: Կիբերտարածություն» հեռուստասերիալում[10]։

«Անկախության օր։ Վերածնունդ» գիտաֆանտաստիկ ֆիլմում կատարել է Դեյզիի դերը, որը նկարահանել է Ռոլանդ Էմերիհը, իսկ վաճառքը կայացել է 2016 թվականի հունիսի 24-ին[11]։

2017 թվականին Քրիս Էվանսի հետ՝ նկարահանվել է Մարկ Ուեբի «Շնորհալին» ֆիլմում[12]։

Նրա կարիերան՝ հիմնականում կազմված է եղել հասուն կերպարների «երիտասարդ տարբերակներից»[13]։ Սովորել է չմշկասահք[14], որպեսզի կարողանա կատարել Տոնյա Հարդինգի դերը՝ «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմում, նաև Բելլա Թորնի հետ կատարել է Ջուլիետի էպիզոդիկ դերը՝ «Ամիտիվիլլի սարսափը։ Զարթոնք» սարսափ ֆիլմում. ֆիլմի ռեժիսորը եղել է Ֆրենկ Հալֆունը[15]։ Կատարել է Էդ և Լորեյն Ուորենների դստեր՝ Ջուդի Ուորենի դերը Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» ֆիլմում, որի վաճառքը կացյացել է 2019 թվականին[16]։ 2019 թվականին հայտնվել է Marvel Studios«Կապիտան Մարվել» ֆիլմում, որտեղ կատարել է երիտասարդ Քերոլ Դենվերսի դերը։

2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ Deadline Hollywood-ը հայտնել է, որ Գրեյսը կատարել է երիտասարդ Սաբրինա Սփելմանի դերը՝ Netflix«Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում[17]։ 2020 թվականին հնչյունավորել է երիտասարդ Դաֆնա Բլեյքին՝ «Սկուբի դու (մուլտֆիլմ, 2020)» ֆիլմում և կատարել է գլխավոր դեր «Ուրվականների որսորդները։ Ժառանգներ» սիքվելում։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2012 R Երիտասարդ Ռայլի Կարճամետրաժ
2013 Ցտեսություն աշխարհ Հաննա Փալմեր
Արվարձանային գոթիկա Զելդա
2015 Ռասել Մեդնես Լենա
Ֆրանկենշտեյն Մոլլի
Կետի մարգարիտը Թոռնուհի Կարճամետրաժ
2016 Պարոն Չյերչ Իզի
Angry Birds Էլլա Բյորդ Հնչյունավորում
Անկախության օր։ Վերածնունդ Դեյզի Բլեքվելլ
2017 Շնորհալին Մերի Ադլեր
Ինչպես լինել լատինական սիրեկան Արդեն
Ամիտիվիլլի սարսափը։ Զարթոնք Ջուլյետա
Տոնյան ընդդեմ բոլորի Թոնյա Հարդինգը մանկությունում
2018 Առաջին խաղացողը պատրաստվի Սկզբնական դպրոցի աշակերտուհի
Վատ ընտանիք Էմմա Գրոսման
2019 Կապիտան Մարվել 13-ամյա Քերոլ Դենվերս
Troop Zero Քրիսթմաս Ֆլինը
Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը Ջուդի Ուորեն
2020 Սկուբի դու[18] երիտասարդ Դաֆնա Բլեյք
(հնչյունավորում)
Փոսթ փրոդաքշն
Ուրվականների որսորդները։ Ժառանգներ[19] Ֆիբի Սփենգլեր Փոսթ փրոդաքշն

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2012—2014 Քրեշ և Բերշթեյն Ժասմին Բերշթեյն 15 էպիզոդ
2013 Գուդվինի խաղերը Երիտասարդ Քլոե Էպիզոդ՝ «Hamletta»
Ջո, Ջո և Ջեյն Սիդնի Չվաճառված պիլոտային թողարկում
2013—2014 Համակարգային մայրիկ Սեմ 2 էպիզոդ
2013—2015 Երիտասարդ և լքտի Ֆեյթ Նյուման 50 էպիզոդ
2014 Կլարենս Թինիյա (հնչյունավորում) էպիզոդ՝ «Patients»
C.S.I.: Հանցագործության վայր Երիտասարտ Էբբի Ֆիշեր էպիզոդ՝ «Dead Woods»
Կլեմենտին Լյուսի Հեռուստաֆիլմ
Վերաբերական սեր Քեյսի Հեռուստաֆիլմ
Գրավիտի Ֆոլս Լրացուցիչ ձայներ էպիզոդ՝ «Գուլպայի օպերա»
2015 Քեյ. Սի. Հետախույզ Քուին էպիզոդ՝ «Give Me A 'K'! Give Me A 'C'!»
Վամպիրի օրագրերը Երիտասարդ Քերոլայն 2 էպիզոդ
Բիկինիով Ջեննին Թերեզա Հեռուստաֆիլմ
Շուն կետ քոմ Ջուլի էպիզոդ՝ «You’re Not My Sister Anymore»
Աղաջուր և գետնընկույզ Սինդի, Sugarbee (հնչյունավորում) 1 էպիզոդ
Դայակի սև գիրքը Սինդի Հեռուստաֆիլմ
C.S.I.: Կիբերտարածություն Միշել Մունդո 3 էպիզոդ
2015—2017 Մի անգամ հեքիաթում Երիտասարդ Էմմա Սվոն 4 էպիզոդ
2016 Ուսուցիչներ Էվերի էպիզոդ՝ «Հարբած համբույր»
Ելենա՝ Ավալորի արքայադուստր Բելլա (հնչյունավորում) էպիզոդ՝ «All Heated Up»
Փեյջ և Ֆրենկի Դիդի էպիզոդ՝ «Pretty-Con»
2016—2017 Պահապան Առյուծը Քամբունի (հնչյունավորում) 2 էպիզոդ
2016 — ներկա Ավելի լիքը տուն Ռոուզ Հանրբերբերգեր 7 էպիզոդ
2016—2019 Վերջին թեկնածուն Փենի Քիրքման 21 էպիզոդ
2017—2019 Միկին և զվարճալի մրցարշավը Բիթսի Բիգլիբգերբ (հնչյունավորում) 5 էպիզոդ
2018 Վատ ընտանիք Էմմ Գրոսման Հեռուստաֆիլմ
Բլրի վրայի տան ուրվականները Երիտասարդ Թեոդորա Քրեյն 7 էպիզոդ
Սաբրինայի սարսափազդու արկածները Երիտասարդ Սաբրինա Սփելման էպիզոդ՝ «Ձմեռային հեքիաթ»
2018—2020 Շելդոնի արկածները Փեյջ 4 էպիզոդ

ՄրցանակԽմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Նշում
2017 Women Film Critics Circle Լավագույն երիտասարդ դերասանուհի Շնորհալին Առաջադրված
[20][21]
Hollywood Film Awards Տարվա անսամբլ Տոնյան ընդդեմ բոլորի Հաղթանակ
2018 Online Film & Television Association Awards Լավագույն երիտասարդ կատարող Շնորհալին Առաջադրված
Critics' Choice Movie Awards Լավագույն երիտասարդ կատարող Շնորհալին Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Osmanski Stephanie (հունիսի 25, 2015)։ «10 TV Shows You Had No Idea Mckenna Grace Was In»։ M Magazine։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  3. Busch Anita (սեպտեմբերի 8, 2015)։ «Octavia Spencer & 9-Year-Old Mckenna Grace Join Marc Webb’s ‘Gifted’»։ Deadline Hollywood։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  4. https://www.instagram.com/p/BTvGCHbj-4A/?igshid=1wwx986mhl3d6
  5. Mckenna for PETAKids Archived 2021-02-24 at the Wayback Machine., MckennaGrace.com, accessed November 16, 2017.
  6. Make This Thanksgiving Memorable, Farm Sanctuary, accessed November 16, 2017.
  7. Mckenna Grace: A Gift to Animals, PETAkids.com, accessed November 16, 2017.
  8. Goldberg Lesley (հունվարի 18, 2013)։ «TV Pilots 2013: The Complete Guide to What Lives, Dies and Still Has a Pulse»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  9. HBD: 10 TV Shows You Had No Idea Mckenna Grace Was In, M Magazine, June 25, 2015.
  10. 10,0 10,1 Lewis Errol (դեկտեմբերի 4, 2014)։ «Mckenna Grace Returning To ‘Y&R’ As Faith Newman»։ SoapOperaNetwork.com։ Վերցված է նոյեմբերի 1, 2015 
  11. Sneider Jeff (մայիսի 13, 2015)։ «‘Independence Day 2’ Recruits ‘Young and the Restless’ Actress Mckenna Grace (Exclusive)»։ TheWrap.com։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  12. 'Gifted' Unites Chris Evans with a New Young Leading Lady, Associated Press, April 3, 2017.
  13. «Meet Mckenna Grace, She's the "Young" Version of Your Favorite Actress»։ E Online։ Վերցված է մարտի 5, 2019 
  14. «ABOUT MCKENNA»։ Mckennagrace.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2018 
  15. «'Amityville' Haunts Daughter (Exclusive)»։ Bloody-Disgusting.com։ ապրիլի 3, 2014։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  16. «Mckenna Grace to star in ‘Annabelle 3’»։ The Hindu (Los AngelesPTI։ հոկտեմբերի 1, 2018։ Վերցված է հոկտեմբերի 1, 2018 
  17. Ramos Dino-Ray (դեկտեմբերի 28, 2018)։ «‘Chilling Adventures Of Sabrina’: Mckenna Grace To Guest Star, Alexis Denisof & Jedidiah Goodacre Set For Recurring Roles»։ Deadline Hollywood։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  18. 'Captain Marvel', 'Young Sheldon' Stars Join Animated Scooby-Doo Movie (Exclusive) The Hollywood Reporter, May 13, 2019
  19. Kit Borys (մարտի 29, 2019)։ «'Captain Marvel' Actress Mckenna Grace Nabs Starring Role in Jason Reitman's 'Ghostbusters' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունիսի 11, 2019 
  20. «Mckenna Grace - Awards - IMDb»։ Վերցված է օգոստոսի 1, 2019 
  21. «The 2017 Women Film Critics Circle (WFCC) Nominations»։ Next Best Picture։ Վերցված է փետրվարի 27, 2019 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մաքքենա Գրեյս հոդվածին