Մաքսիմիլիան Օսեևիչ Շտեյնբերգ (հուլիսի 4, 1883(1883-07-04)[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 6, 1946(1946-12-06)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կոմպոզիտոր և մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1934 թվական), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1944 թվական)։ Արվեստագիտության դոկտոր (1943 թվական)։

Մաքսիմիլիան Շտեյնբերգ
Ծնվել էհուլիսի 4, 1883(1883-07-04)[1]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 6, 1946(1946-12-06)[2][1] (63 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱմուսինQ124808633?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Maximilian Steinberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կոմպոզիցիայի դասարան), նույն թվականից դասախոս (1915 թվականից՝ պրոֆեսոր)։ Շտեյբերգին աշակերտել են Սարգիս Բարխուդարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Յուրի Շապորինը, Դմիտրի Շոստակովիչը և ուրիշներ։ Հանդես է եկել որպես դիրիժոր։

Գրել է «Մետամորֆոզներ» (1913 թվական, բեմադրվել է 1914 թվականին, Փարիզ), «Թիլ Ուլենշպիգել» (1936 թվական) բալետները, «Երկիր և երկինք» դրամատիկական պոեմը (1918 թվական), 2 կանտատ, 5 սիմֆոնիա (1906, 1909, 1928, 1933, 1942 թվականներին), «Հայաստանում» կապրիչիոն և նվագախմբային այլ գործեր, ջութակի կոնցերտ (1946 թվական), 2 լարային կվարտետ, ռոմանսներ և երգեր։

Ն․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտական և գրական երկերի հետմահու հրատարակության խմբագիրն է, ավարտի է հասցրել նրա «Գործիքավորման հիմունքները» դասագիրքը։ Գործիքավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի 4-րդ գործողությունը (1930, Մոսկվա, 1933, Երևան) և 1939 թվականի բեմադրությունների (Երևաև, Մոսկվա) համար հեղինակի նյութերով գրել է լիբրետոյում ավելացված հատվածների երաժշտությունը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Штейнберг Максимилиан Осеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578