Մարցելի Նենցկի
Մարցելի Վիլհելմովիչ Նենցկի (անգլ.՝ Wilhelm Marceli Nencki, հունվարի 15, 1847[1], Boczki, Zduńska Wola County, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 14, 1901[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), կենսաքիմիկոս և մանրէաբան։ Ազգությամբ լեհ։
Մարցելի Նենցկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1847[1] |
Ծննդավայր | Boczki, Zduńska Wola County, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1901[1] (54 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Bolesław I the Brave High School in Piotrków Trybunalski? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | քիմիկոս և բժիշկ |
Անդամություն | Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն |
Marcel Nencki Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1870 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1877-1891 թվականներին՝ Բեռնի համալսարանի պրոֆեսոր, 1891 թվականից՝ Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի քիմիայի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է միզանյութի սինթեզն օրգանիզմում, ցույց տվել լյարդի դերն այդ պրոցեսում և առաջարկել (Ի․ Պավլովի հետ համատեղ) կաթնասունների օրգանիզմում սինթետիկ միզանյութի առաջացման տեսություններից մեկը։ Պարզել է հեմի քիմիական կառուցվածքը, տվել (լեհ քիմիկոս Լ․ Մարխլևսկու (Լ․ Marchlewski, 1869-1946 թթ.) հետ միասին) հեմոգլոբինի և քլորոֆիլի քիմիական ազգակցությունը։ Մշակել է եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պայքարի մեթոդներ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 224)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցելի Նենցկի» հոդվածին։ |