Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեմ (այլ կիրառումներ)

Հեմ (հուն․՝ ατμα - արյուն), հեմոգլոբինի ոչ սպիտակուցային, գունավորող մասը։ Ըստ քիմիական բնույթի այն պրոտոպորֆիրինի և երկարժեք երկաթի միացություն է։ Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում այն սինթեզվում է ավելի պարզ ազոտային միացություններից (գլիցին, սուկցինատ) և փայծաղում, լյարդում, ոսկրածուծում առկա երկաթ ու սպիտակուց պարունակող համալիրից՝ ֆերիտինից։ Տարբեր կենդանիների արյունից անջատված հեմն ունի նույն քիմիական կազմը։ Ազատ հեմը օդում հեշտությամբ օքսիդանում է և վերածվում հեմատինի, որտեղ երկաթը եռարժեք է։ Սինթեզվել է հեմին՝ աղաթթվային հեմատին (Գ. Ֆիշեր, 1929


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349