Մարտին Սայդիկ[3] (գերմ.՝ Martin Sajdik, հունվարի 14, 1949(1949-01-14)[1], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1][4]) , ավստրիացի դիվանագետ, 2012 թվականից ՄԱԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցիչ։ 2015 թվականի հունիսի 22-ից ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ որպես Ուկրաինայի արևելքում խաղաղության ծրագրի իրագործման վերաբերյալ եռակողմ շփման խմբի մաս։

Մարտին Սայդիկ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1949(1949-01-14)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունիրավաբան, դեսպան և դիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան[2] և Commander of the Order for Merits to Lithuania
 Martin Sajdik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է իրավագիտություն Վիեննայի համալսարանում (1967-1971), միջազգային կապեր՝ Մոսկվայի պետական համալսարանում (1972-1973) միջազգային իրավունք՝ Ջոնս Հոփքինսի համալսարանում (1973-1974)։

1975 թվականին միանալով Ավստրիայի դիվանագիտական ծառայությանը՝ 1978 թվականին պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարության տարբեր գերատեսչություններում։ 1978-1980 թվականներին եղել է Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակին կից Ավստրիայի մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։ 1980-1985 թվականներին աշխատել է Մոսկվայում Ավստրիայի դեսպանատանը որպես խորհրդական և մամուլի կցորդ։

Սայդիկը եղել է Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի մամուլի դեպարտամենտի ղեկավար (1986-1987), Մոսկվայի Creditanstalt-Bankverein ավստրիական բանկի ներկայացուցչության ղեկավար (1987-1989) և Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան (1989–1991) առաքելության ղեկավարի խորհրդական ու տեղակալ։

1994-1997 թվականներին ղեկավարել է գույքի կառավարման վարչությունը։ Ավելի վաղ (1991-1994) Maculan Group ավստրիական շինարարական ընկերությունում աշխատել է միջազգային բիզնեսի գծով տնօրեն։ Նա նաև եղել է Maculan International GmbH-ի տնօրենների խորհրդի անդամ և Յակուտսկում համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։

2003-2007 թվականներին Սայդիկն աշխատել է արտաքին գործերի նախարարությունում որպես տնտեսական հարցերի և եվրոպական ինտեգրման գծով գլխավոր տնօրեն։ 1997-2003 թվականներին եղել է Եվրամիության ընդլայնման, առևտրի, առևտրային հարաբերությունների բաժնի պետ ԵՄ-ից և Կենտրոնական Ասիայից դուրս։

2007 թվականից Սայդիկը աշխատում է որպես Ավստրիայի դեսպան Չինաստանում, Մոնղոլիայում և ԿԺԴՀ-ում։

Նա ամուսնացած է, ունի չորս երեխա։ Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և իտալերենի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել