Մարտին Մերժանով
Մարտին Իվանովիչ Մերժանով (Մարտին Հովհաննեսի Մերջանյանց, նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1900, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 18, 1974, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային մարզական լրագրող, ֆուտբոլիստ։ Որպես դարպասապահ հանդես է եկել «Ունիոն» (Կրասնոդար) թիմում[1]։ Ճարտարապետ Միրոն Մերժանովի (1895-1975) եղբայրն է[1]։
Մարտին Մերժանով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1900 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 18, 1974 (73 տարեկան) |
Մահվան վայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1900 թվականի դեկտեմբերի 4-ին (հին տոմարով՝ նոյեմբերի 21-ին) Նոր Նախիջևանում[1] (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։
Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին։
Մամուլում սկսել է աշխատել 1920-ական թվականներից։ Կազմել և խմբագրել է ռոստովյան «Սովետսկի յուգ» («Խորհրդային հարավ») թերթի ամենամսյա «Կ սպորտու» («Դեպի սպորտ») հավելվածը, ապա` ամենշաբաթյա ֆուտբոլային թերթը Կրասնոդարում։ Համագործակցել է Ռոստովի և Կրասնոդարի տարբեր թերթերի, ինչպես նաև «Լենինգրադսկայա պրավդայի», «Ռաբոչայա գազետայի», «Վոդնի տրանսպորտի», «Տրուդի» հետ[1]։
Եղել է «Պրավդա» թերթի զինվորական թղթակիցը, 1945 թվականի մայիսին ներկա է եղել Ի. Ի. Կլիմենկոյի հրամանատարությամբ ՍՄԵՐՇ-ի 79 կորպուսի հակահետախուզության բաժնի կողմից Հիտլերի և Գեբելսի մարմինների հայտնաբերման ժամանակ։ Բաժնի վարիչ է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում[1]։
1960-1966 թվականներին եղել է «Սովետսկի սպորտ» օրաթերթի ֆուտբոլի բաժնի խմբագիր և «Ֆուտբոլ» շաբաթաթերթի (հետագայում` «Ֆուտբոլ-հոկեյ») գլխավոր խմբագիր։ Մերժանովը դարձել է ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդականություն վայելող ֆուտբոլային հրատարակության առաջին գլխավոր խմբագիրը[1]։
Մահացել է 1974 թվականի հուլիսի 18-ին Գուլրիպշի (Աբխազիա) ամառանոցում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցի 4-րդ հատվածում[1]։
Ընտանիք
խմբագրելԿինը` Աննա Յակովլևնա Վայներ, դուստրը` Օլգա (ծնված 1933 թվականին), թոռը` Պավել (ծնված 1960 թվականին)։
Աշխատություններ
խմբագրելՄի շարք գրքերի հեղինակ է.
- «Քո ավագ ընկերը» (1957)
- «Հռոմի ջահերը» (1961)
- «Խաղում է «Սպարտակը»» (1963)
- «Ֆուտբոլային Օլիմպոս» (1967)
- «Այսպես է դա եղել» (1971)
- «Եվս մեկ անգամ ֆուտբոլի մասին» (1972)
Հիշատակ
խմբագրել1985 թվականին նրա անունով Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում անվանվել է փողոց[1]։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972)[1]
- Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների ասպետ[1]
Ստեղծագործություններ
խմբագրել- Мержанов М. И. Солдат, генерал, маршал: (О Баграмяне И. Х.) / Мартын Мержанов.. — М.: Политиздат, 1974. — 128, [4] с. — (Герои Советской Родины). — 200 000 экз. (обл.)