Մարտին Կուկուչին (իսկական անուն-ազգանունը՝ Մատեյ Բենցուր) (սլովակ.՝ Martin Kukučín, մայիսի 17, 1860(1860-05-17)[1][2][3][…], Jasenová, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան - մայիսի 25, 1928(1928-05-25), օգոստոսի 21, 1928(1928-08-21)[4] կամ մայիսի 21, 1928(1928-05-21)[5], Պակրաց, Požega-Slavonia County, Խորվաթիա), սլովակ գրող, դրամատուրգ, հրապարակախոս։ Սլովակյան ռեալիստական գրականության ամենավառ ներկայացուցիչներից է, ժամանակակից սլովական արձակի հիմնադիրներից մեկը։

Մարտին Կուկուչին
Kukucin.png
Ծնվել էմայիսի 17, 1860(1860-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրJasenová, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան
Վախճանվել էմայիսի 25, 1928(1928-05-25) (68 տարեկան), օգոստոսի 21, 1928(1928-08-21)[4] (68 տարեկան) կամ մայիսի 21, 1928(1928-05-21)[5] (68 տարեկան)
Վախճանի վայրՊակրաց, Požega-Slavonia County, Խորվաթիա
ԳերեզմանNational Cemetery in Martin
Մասնագիտությունբժիշկ-գրող, դրամատուրգ, գրող և բժիշկ
ԱզգությունՍլովակներ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Commons-logo.svg Martin Kukučín Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1860 թվականի մայիսի 17-ին գյուղական սոլտիսի ընտանիքում[6]։ Սովորել է Ռևուցայի ավերտարանչական գիմնազիայում, ապա Մարտինում, Բանսկա Բիստրիցաում։ Կրթությունն ավարտել է Շոպրոնում։ Հակասլովակյյան տրամադրություններով պայմանավորված, որը բնորոշ էր այդ ժամանակներին՝ հրաժարվել է աստվածաբանություն ուսումնասիրելուց Բրատիսլավայում և որոշել է բժշկություն ուսումնասիրել Պրահայում։

Ուսումն ավարտելուց հետո 1893 թվականին աշխատել է Բրատիսլավայում, Ինսբրուքում և Վիեննայում, այնուհետև ապարդյուն կերպով փորձել է աշխատանք գտնվել Սլովակիայում։ 1894 թվականին Դալմաթիայում գտնվող խորվաթական Բրաչ կղզում աշխատանքի է անցել որպես գյուղական բժիշկ։ Այստեղ դարձել է «Hrvatski Sastanak» մշակութային միության ակտիվ անդամ, իսկ 1904 թվականին՝ նրա ղեկավարներից մեկը։ 1896-1897 թվականներին անհաջող փորձ է կատարել Սլովակիա վերադառնալու։

1908 թվականին ավելի լավ կյանքի որոնումներով հայտնվել է Հարավային Ամերիկայում, որտեղ ընտանիքով հաստատվել է Չիլիի Պունտա Արենասում և այնտեղ ապրել մինչև 1922 թվականը։ 1922 թվականին վերադարձել է հայրենիք և մինչև 1924 թվականն ապրել Սլովակիայում (արդեն Չեխոսլովակիայի կազմում), այնուհետև տեղափոխվել Խորվաթիա։ 1925 թվականին կարճ ժամանակով մեկնել է Չիլի։

1926 թվականին կնոջ հիվանդության պատճառով վերջնականապես հաստատվել է Խորվաթիայում՝ առողջարանային Լիպիկ քաղաքում, և մահացել հարևան Պակրացի հիվանդանոցում 1928 թվականին։ Սկզբում թաղվել է Զագրեբում, հետագայում 1928 թվականին հոկտեմբերին գրողի աճյունամոխիրը տեղափոխվել ու հուղարկավորվել է Մարտին քաղաքի դամբարանում։

ՍտեղծագործությունԽմբագրել

 
Մարտին Կուկուչինի արձանը Բրատիսլավայում

Գրական գործունեության մուտքը 1883 թվականին նշանավորվել է «Na hradskej ceste» պատմվածքով։ Սկզբնական փուլում Կուկուչինը հիմնականում գրել է պատմվածքներ և վիպակներ, որոնցում ներկայացրել է իր երիտասարդությունը, առաջին աշխատանքը։ Իր ստեղծագործություններում, որոնք գրված են հումորային-գրոտեսկային ոճով, գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ պատկերված են գյուղական կյանքն ու մտածելակերպը։ 1918 թվականից նրա ստեղծագործությունը տրագիկոմեդիկ բնյութ է ստացել՝ երբեմն էքզիստենցիալիստական ու նոստալգիկ մոտիվներով։ Հեղինակն արտահայտվել է իր ժողովրդի ու մարդկության ճակատագրի հանդեպ տագնապ։

Կուկուչինի աշխատանքներին բնորոշ է մարդու նկատմամբ հավատը․ չնայած հեղինակը հաճախ ծիծաղում է իր գրական հերսների վրա, սակայն նախկինի պես հավատում է իր կերպարների հնարավորություններին։

Կուկուչինի պատմվածքները, որոնք ներկայացնում են սլովակյան գյուղի կյանքը, և «Անդունդի վրայի տունը» վեպը (1903-1904) սլովակյան արձակում հիմնավորել են քննադատական ռեալիզմը։

Մարտին Կուկուչինը գրել է հնգահատոր «Մայրը կանչում է» էպոպեա-ժամանակագրությունը (1926-1927) Հարավային Ամերիկա արտագաղթած սլավոնների դժվար կյանքի մասին։ Նրա գրչին են պատկանում «Լուկաշ Բլագոսեյ Կրասոն» և «Բոգումիլ Վալիզլոստ Զաբոր» պատմական վեպերը (երկուսն էլ տպագրվել են հետմահու՝ 1929 թվականին)։

Կուկուչինի գրական ժառանգությունը դուրս է եկել ազգային սահմաններից և թարգմանվել մի քանի լեզուներով։ Հեղինակի որոշ գործեր բեմադրվել են, նրանց սյուժեներով նկարահանվել են ֆիլմեր։

Կուկուչինը զբաղվել է նաև թարգմանությամբ։ Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի ստեղծագործություններից։

2010 թվականի մայիսի 17-ին Google Doodle-ն անդրադարձել է գրողի ծննդյան 150-ամյակին[7]։

Հատընտիր ստեղծագործություններԽմբագրել

Արձակ
  • 1883 — Na hradskej ceste, պատմվածք
  • 1885 — Rysavá jalovica, պատմվածք
  • 1886 — Neprebudený, պատմվածք
  • 1889 — Mladé letá, նորավեպ
  • 1890 — Keď báčik z Chochoľova umrie, պատմվածք
  • 1891 — Na podkonickom bále
  • 1891 — Regrúti
  • 1892 — Koniec a začiatok
  • 1892 — Mišo, պատմվածք
  • 1892 — Dve cesty
  • 1893 — Dies irae, նորավեպ
  • 1893 — Zo stupňa na stupeň
  • 1894 — Zápisky zo smutného domu
  • 1901 — Mišo II
  • 1903/1904 — Dom v stráni, վեպ
  • 1926/1927 — Mať volá, վեպ
  • 1927 — Košútky, վեպ
  • 1927 — Klbká, վեպ
  • 1927 — Rozmajrínový mládnik
  • 1929 — Lukáš Blahosej Krasoň, վեպ
  • 1929 — Bohumil Valizlosť Zábor, վեպ
Ճանապարհորդական գործեր
  • 1897 — V Dalmácii a na Čiernej hore
  • 1901 — Rijeka — Rohić — Záhreb
  • 1922 — Prechádzka po Patagónii
  • 1923 — Dojmy z Francúzska
Դրամատուրգիա
  • 1888 — Komasácia
  • 1922 — Bacúchovie dvor
  • 1924 — Obeta

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118567942 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Steven Serafin, ed., Twentieth-century Eastern European writers, Volume 1, Dictionary of literary biography 215, Detroit: Gale, 1999, 9780787631093, p. 202.
  7. «Martin Kukucin's 150th Birthday»։ Google։ մայիսի 17, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել