Մարտին Ատկինսոն (անգլ.՝ Martin Atkinson, ծնվ․՝ մարտի 31, 1971, Բրեդֆորդ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցավար, ով հանդիպումներ է սպասարկում հիմնականում Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև ՖԻՖԱ֊ում։ Նա ծնվել է Անգլիայի Բրեդֆորդ քաղաքում, սակայն այժմ ապրում է Լիդսում։

Մարտին Ատկինսոն
Ատկինսոնը 2014թ հոկտեմբերին
Ծնվել է մարտի 31, 1971 (53 տարեկան)
Բրեդֆորդ, Անգլիա
Տնային
Տարիներ Լիգա Դեր
1998 - 2000 Ֆուտբոլային լիգայի գավաթ Մրցավարի օգնական
2000 - 2003 Պրեմիեր Լիգա Մրցավարի օգնական
2002 - 2003 Ազգային լիգա Մրցավար
2003 - 2005 Ֆուտբոլային լիգայի գավաթ Մրցավար
2005 - Պրեմիեր Լիգա Մրցավար
Միջազգային
Տարիներ Լիգա Դեր
2006 - ՖԻՖԱ Մրցավար

Ատկինսոնը մրցավարական իր առաջին քայլերն արել է Անգլիայի ֆուտբոլային լիգայում 1995 թվականին, որպես մրցավարի օգնական։ 2005 թվականից նա սպասարկում է Պրեմիեր Լիգայի հանդիպումները։

Կարիերա խմբագրել

Ատկինսոնն իր մրցավարական կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ տեղի ֆուտբոլային թիմում։ 1998 թվականին նա որպես մրցավարի օգնական աշխատում է Անգլիայի ֆուտբոլային լիգայում։

2002 թվականին նա դառնում է ֆուտբոլային լիգայի մրցավար[1][2]։

2006 թվականին Ատկինսոնը դառնում է ՖԻՖԱ֊ի մրցավար[3]։

Անգլիայի Սուպերգավաթ 2006 խմբագրել

Կարդիֆի Միլենիում մարզադաշտում Ատկինսոնը սպասարկեց 2006 թվականի Անգլիայի սուպերգավաթային խաղը[4]։

13 օգոստոս 2006
Չելսի 1–2 Լիվերպուլ Միլենիում (մարզադաշտ), Կարդիֆ
Հանդիսական՝ 56,275
Շևչենկո   44'
Բալակ   7'
Լեմպարդ   15'
Դիարա   68'
Հաշվետվություն Ռիսե   9'
Կրաուչ   80'
Ալոնսո   61'

ՖԱ տիտղոսի եզրափակիչ 2008 խմբագրել

Ատկինսոնը 2008 թվականին Ուեմբլի մարզադաշտում սպասարկեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի տիտղոսի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Էբսֆլիթ Յունայթեդը և Տորգայ Յունայթեդը[5]։

10 մայիսի 2008
14:30
Էբսֆլիթ Յունայթեդ 1–0 Տորգայ Յունայթեդ Ուեմբլի, Լոնդոն
Հանդիսական՝ 40,186
Մաք'Փի   45'
Սմիթ  
Մաքարտի  
Մուր  
Հաշվետվություն
Ռայս  

Անգլիայի գավաթի եզրափակիչ 2011 խմբագրել

Ատկինսոնը 2011 թվականին սպասարկեց Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Մանչեսթեր Սիթին և Սթոք Սիթին։

14 մայիս 2011
15:00
Մանչեսթեր Սիթի 1–0 Սթոք Սիթի Ուեմբլի, Լոնդոն
Հանդիսական՝ 88,643
Յ․ Տուրե   74' Հաշվետվություն Վիլկինսոն   76'
Հութ   40'

Ֆուտբոլային լիգայի եզրափակիչ 2014 խմբագրել

Ատկինսոնը 2014 թվականին սպասարկեց Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Մանչեսթեր Սիթին և Սանդերլենդը։

2 մարտ 2014
14:00
Մանչեսթեր Սիթի 3–1 Սանդերլենդ Ուեմբլի, Լոնդոն
Հանդիսական՝ 84,697
Տուրե   55'
Նասրի   56'
Նավաս   90'
Նեգրեդո   90'
Հաշվետվություն Բորինի   10'
Ալոնսո   90'

Եվրոպա և միջազգային խմբագրել

2007 թվականին Ատկինսոնը սպասարկեց Եվրո 2008-ի որակավորման փուլի C խմբում Մոլդովայի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը։

 
Ատկինսոնը 2010թ-ին

2008-2009 մրցաշրջանում նա առաջին անգամ սպասարկեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հանդիպում[6]։

2015 թվականի դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց տասնութ մրցավարի անուն, որոնք կսպասարկեն Եվրո 2016-ը։ Նրանց թվում է Մարտին Ատկինսոնը[7]։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Խաղեր Ընդհանուր     մեկ խաղում Ընդհանուր     մեկ խաղում
2002/03 9 28 3.11 3 0.33
2003/04 26 61 2.34 3 0.11
2004/05 38 87 2.28 3 0.07
2005/06 38 78 2.05 2 0.05
2006/07 42 128 3.04 6 0.14
2007/08 42 109 2.60 6 0.14
2008/09 40 135 3.38 11 0.28
2009/10 48 187 3.90 6 0.13
2010/11 41 143 3.49 13 0.32
2011/12 40 146 3.65 11 0.28
2012/13 36 133 3.69 1 0.03
2013/14 39 118 3.03 3 0.08
Ընդհանուր 439 1,353 3.08 68 0.15

Բոլոր մրցաշարերի վիճակագրությունը[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Football Conference Արխիվացված 2008-03-16 Wayback Machine referee, 2002: soccerbase.com website. Retrieved on 16 April 2008
  2. FA Youth Cup Final 2003: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
  3. Appointment as FIFA referee, 2006: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
  4. FA Community Shield 2006, Liverpool v. Chelsea: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
  5. FA Trophy Final 2008, Ebbsfleet v. Torquay, referee: TheFA.com website. Retrieved on 16 April 2008.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  7. Eighteen referees appointed for UEFA EURO 2016
  8. http://www.soccerbase.com/referees/referee.sd?referee_id=832

Արտաքին հղումներ խմբագրել