Խեսուս Նավաս
Խեսուս Նավաս Գոնսալես (նոյեմբերի 21, 1985), իսպանացի կիսապաշտպան, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և Իսպանիայի ազգային հավաքականում։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Խեսուս Նավաս Գոնսալես | ||
Ազգությունը | իսպանացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1985 (35 տարեկան)[1] | ||
Ծննդավայր | Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Իսպանիա | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2000 2000-2003 |
![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003-2004 2003-2013 2013- |
![]() ![]() ![]() |
33(3) 284(23) 30(4) | |
Ազգային հավաքական | |||
2004-2005 2009- |
![]() ![]() |
5(0) 36(3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Ակումբային կարիերաԽմբագրել
ՍևիլյաԽմբագրել
Նավասը «Սևիլյա» տեղափոխվեց, երբ ընդամենը 17 տարեկան էր։ 2004-2005 մրցաշրջանում նա առաջին թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա լավ խաղի շնորհիվ նա պարգևատրվեց նոր հնգամյա պայմանագրով։ Հետագայում նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ 2007-2008 մրցաշրջանում նա մասնակցեց 50 խաղի և դարձավ 5 գոլի հեղինակ։
2003 թվականից 2013 թվականների ընկած ժամանակահատվածում նա իսպանական թիմում անցկացրել է 376 հանդիպում, որոնցում դարձել է 31 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ:
Մանչեսթեր ՍիթիԽմբագրել
2013 թվականի հուլիս 1-ին նա տեղափոխվեց «քաղաքայինների ճամբար»[2]։ Սիթին «Սևիլյային» Նավասի համար վճարեց մոտ 20 միլիոն եվրո։ Նա իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշեց Նյուքասլ Յունայթեդի հետ խաղում(4։0)։ Առաջին գոլը խփել է Տոտենհեմի դարպասը։
ՍևիլյաԽմբագրել
2017 թվականի օգոստոսի 1-ին վերադարձել է իսպանական Սևիլյա[3]: Ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա խաղացողը սևիլական թիմում վաստակելու է շուրջ € 2 մլն:
Ազգային հավաքականԽմբագրել
Նա խաղացել է երիտասարդական հավաքականում (2004-2005)։2008-ի ամռանը Իսպանիայի հավաքականի կազմում 5 խաղում խփել է 3 գնդակ, բայց միևնույն է չի հրավիրվել ազգային հավաքական մասնակցելու Եվրո-2008-ին։
Իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին Արգենտինայի հետ խաղում(2։1)։
ՏիտղոսներԽմբագրել
ՍևիլյաԽմբագրել
- Ուեֆա գավաթակիր 2006, 2007
- Ուեֆայի սուպերգավաթակիր 2006
- Իսպանիայի գավաթ 2007, 2010
- Իսպանիայի սուպերգավաթ 2007
Մանչեսթեր ՍիթիԽմբագրել
- Անգլիայի չեմպիոն 2014
- Անգլիայի լիգայի գավաթակիր 2014
Ազգային հավաքականԽմբագրել
- Աշխարհի չեմպիոն 2010
- Եվրոպայի չեմպիոն 2012
Անձնական կյանքԽմբագրել
Խեսուսի եղբայրը՝ Մարկոն, նույնպես հանդիսանում է ֆուտբոլիստ[4]:
Խեսուսը տառապում է հայրենիքի քրոնիկ կարոտով, ինչի պատճառով ֆուտբոլիստը երկար ժամանակ չի կարող գտնվել Սևիլյայի սահմաններից դուրս[5][6]: Նաև Նավասի մոտ առկա է Խուճապային հարձակումների սինդրոմը[7], ինչպես նաև նրա հետ կատարվում են էպիլեպտիկ խանգարումներ[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com — 2000
- ↑ «Хесус Навас переходит в "Манчестер Сити"»։ www.championat.com։ Վերցված է 2016-09-12
- ↑ «"Севилья" объявила о подписании Хесуса Наваса»։ campeones.ua։ 2017-08-01։ Վերցված է 2017-08-01
- ↑ Marcos Navas: «Lo que le pasa a Jesús es que tiene miedo a una nueva recaída»
- ↑ Wenger may gamble on nervy Navas
- ↑ Jesus Navas: One amongst many of sports curious cases!
- ↑ World Cup 2010: Jesus Navas delighted to score his first for Spain
- ↑ «Jesus Navas gets a call up for Espana»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-01-ին։ Վերցված է 2018-01-12
Արտաքին հղումներԽմբագրել
- Պրոֆիլը Սևիլյայի պաշտոնական կայքում Archived 2013-04-21 at the Wayback Machine.(իսպ.)
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում(ռուս.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)