Մարտինուս Նեյհոֆ (նիդերլանդերեն՝ Martinus Nijhoff. ապրիլի 20, 1894(1894-04-20)[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[4] - հունվարի 26, 1953(1953-01-26)[4][1][2][…], Հաագա, Նիդերլանդներ[4]), հոլանդացի բանաստեղծ և էսսեիստ։ Գրականություն է ուսումնասիրել Ամստերդամում, իրավաբանություն՝ Ուտրեխտում։ Նրա դեբյուտը կայացել է 1916 թվականին De wandelaar («Թափառողը») հատորյակով։ Տարիների ընթացքում նա աստիճանաբար ավելի ու ավելի մեծ հեղինակություն ու համբավ է ձեռք բերել պոետական իր յուրահատուկ ոճով, որը փորձարարական չէ, ինչպես Պոլ Վան Օստայենինը, այդուհանդերձ առանձնանում, աչքի է ընկնում, հատկապես՝ լեզվի պարզությամբ՝ միստիկական բովանդակության զուգորդումով։ Նա գրական գործի այնպիսի վարպետ էր, ով կարողանում էր հմտորեն օգտագործել տարբեր գրական դարաշրջանների չափածո ձևեր։ Սկզբնական շրջանում հարել է սիմվոլիզմին, հետագայում նրա ստեղծագործության վրա զգալի ազդեցություն է գործել սյուրռեալիզմը։

Մարտինուս Նեյհոֆ
հոլ.՝ Martinus Nijhoff
Ծնվել էապրիլի 20, 1894(1894-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էհունվարի 26, 1953(1953-01-26)[4][1][2][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՀաագա, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանThe Hague (Westduin) General Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրական քննադատ և Դիմադրության մարտիկ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունՈւտրեխտի համալսարան
Պարգևներ
ԱմուսինGeorgette Hagedoorn?
 Martinus Nijhoff Վիքիպահեստում
Մարտինուս Նեյհոֆ (1913)

Նեյհոֆի ամենահայտնի ստեղծագործություններից են Het Uur U-ը («H Hour», 1936) և Awater (gedicht) ծավալուն պոեմը։ (1934)։ Մի շարք սոնետներ նույնպես մեծ համբավ են բերել բանաստեղծին, մասնավորապես՝ De Moeder de Vrouw-ը («Մայրը, կինը/Տանտիկինը»), որը նվիրված է Զալտբոմելի մոտ Վաալ գետի վրա կամրջի բացմանը։ Իոսիֆ Բրոդսկին Awater պոեմը համարել է 20-րդ դարի ամենահիասքանչ պոեմներից մեկը[5]։:

Նեյհոֆը հեղինակել է նաև թատերգություններ, որոնցից հիշարժան են հատկապես «Բեթհեղեմի աստղը» (1941), «Տիրոջ օրը» (1950) դրամաները։ Բացի այդ, նա աչքի է ընկել որպես Եվրիպիդեսի, Ուիլյամ Շեքսպիրի, Շառլ Ֆերդինանդ Ռամյուի, Անդրե Ժիդի, Թոմաս Էլիոթի ստեղծագործությունների թարգմանիչ։

Մարտինես Նեյհոֆը 1953 թվականին հետմահու արժանացել է Կոնստանտեյն Հյույգենսի անվան գրական մրցանակի։

1955 թվականին Նիդերլանդներում սահմանվել է Մարտինուս Նեյհոֆի անվան գրական մրցանակ, որը շնորհվում է գեղարվեստական գրականության լավագույն թարգմանիչներին։

Երկերի ընտրանի խմբագրել

  • De wandelaar (1916)
  • Pierrot aan de lantaarn (1919, պոեմ)
  • Vormen (1924)
  • De pen op papier (1927)
  • De vliegende Hollander (1930)
  • Gedachten op Dinsdag (1931, էսսե գրականության մասին)
  • Awater (1934, պոեմ)
  • Het uur U (1936, պոեմ)
  • De ster van Bethlehem (1941, դրամա)
  • Een idylle (1942)
  • Het heilige hout (թարգմանություններ)
Երկերի ժողովածուների հրատարակություններ
  • Verzameld werk. Dl. 1-3. Den Haag; Amsterdam, 1954—1961.
  • Verzamelde gedichten. Amsterdam: Bert Bakker, 2001.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Нейхоф Мартинус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. See: Cynthia L. Haven, Joseph Brodsky: conversations. University Press of Mississippi 2002, p. 68.

Գրականություն Մարտինուս Նեյհոֆի մասին խմբագրել

  • In memoriam Мartinus Nijhoff. — Utrecht: De Haan, 1953.
  • Donker A. Nijhoff, de levensreiziger. — Amsterdam. De Arbeiderspers, 1954.
  • Wenseleers L. Het wonderlijke lichaam. Martinus Nijhoff en de moderne westerse poëzie. — Amsterdam: Bert Bakker, 1966.
  • Akker W. J. van den. Een dichter schreit niet. Aspecten van M. Nijhoffs externe poetica. — Utrecht: Veen Uitgevers, 1985.
  • Dorleijn G. J. Terug naar de auteur. Over de dichter M. Nijhoff. — Baarn: Uitgeverij de Prom, 1989.
  • Верхейл К. Иосиф Бродский и Мартинус Нейхоф // Звезда. — 1997. — № 1. — С. 184—192.
  • Кобрин, Кирилл Рафаилович Европейский поэт XX века // Октябрь. — 2004. — № 6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինուս Նեյհոֆ» հոդվածին։