Վաալ (գետ)

գետ Նիդերլանդներում

Վաալ[2] (հոլ.՝ Waal, Վալ[3]), գետ Նիդերլանդներում, հիմնական թևը Հռենոսն է, որի միջով անցնում է գետի հոսանքի 65%–ը։ Վաալը, որի երկարությունը 84 կմ է, հանդիսանում է Ռոտերդամը Գերմանիային միացնող ջրային ճանապարհներից մեկը։

Վաալ
Վաալ գետը Նեյմեյխենում
Բնութագիր
Երկարություն84 կմ
Ջրի ծախս1500 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀռենոս
ԳետաբերանԲովեն–Մերվեդե
Գետաբերանի տեղակայումBoven Merwede?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLinge?, Ամստերդամ-Հռենոս ջրանցք և Waalhaven?
ԵրկիրՆիդերլանդներ
ԵրկրամասՀյուսիսային Բրաբանդ, Հարավային Հոլանդիա և Խելդեռլանդ[1]

Գերմանիայի սահմանը հատելուց անմիջապես հետո Հռենոսը բաժանվում է 2 մասի՝ Վաալի և Նեդեր–Հռենոսի։ Նեյմեյխենի մոտ Վաալը միանում է Մաաս–Վաալ ջրանցքին, իսկ Թիլի մոտ Վաալից անցնում է Ամստերդամ–Հռենոս ջրանցքը։ Վաուդրիհեմից ոչ հեռու Վաալը խառնվում է Աֆգեդամդե–Մաասին՝ կազմելով Բովեն–Մերվեդե գետը։ Զալտբոմելում Վաալի վրա կառուցված է երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներ։

Պատմություն խմբագրել

Վաալ անվանումը Հռումեական կայսրության օրոք հնչել է ինչպես Vacalis, Vahalis, Valis կամ ավելի ուշ Vahal, ունի գերմանական արմատներ (հին գերմաներեն՝ wôh, այսինքն կոր)։ Համարվում է, որ Վաալկիլլ գետը հոլանդական գաղութացման ժամանակ իր անունը ստացել է Վաալից (Waalkil՝ «առուների Վաալ»)։

Միջնադարում Վաալը շարունակվում էր նաև Մաասի հետ խառնվելուց հետո։ Դելտայի մասերը, հայտի ինչպես Բովեն–Մերբեդե, Բենեդեն–Մերդեվե և գետի վերին հատված Նորդը նույնպես անվանվում էին Վաալ։

Ջրի որակ խմբագրել

Վաալում ջրի որակը բարձր չէ, քանի որ այնտեղ են լցվում կոյուղու թափոններ Ֆրանսիայից, Գերմանիայից և Բելգիայից։ Գետում մի շարք հարուցիչներ են հայտնաբերվել հենց այդ թափոնների պատճառով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 66.
  3. Инструкция по передаче на картах географических названий Нидерландов. — М.: РИО ВТС, 1956. — С. 13.
  4. Lodder, W J; de Roda Husman, A M (2005 թ․ մարտ). «Presence of Noroviruses and Other Enteric Viruses in Sewage and Surface Waters in The Netherlands». Applied and Environmental Microbiology. American Society for Microbiology. 71 (3): 1453–1461. doi:10.1128/AEM.71.3.1453-1461.2005. ISSN 0099-2240. OCLC 205246645. PMID 15746348. BL Shelfmark 1571.440000. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաալ (գետ)» հոդվածին։