Մարտինե Հովհաննիսյան (ֆր.՝ Martine Hovanessian, մայիսի 2, 1953(1953-05-02)[1], Բանյո[1] - հուլիսի 21, 2019(2019-07-21)[1], Իսի լե Մուլինո[1]), ծագումով հայ մարդաբան, հայկական սփյուռքի մասնագետ։ Նա մարդաբանության ոլորտում «Ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտությունների» տնօրենն է։

Մարտինե Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1953(1953-05-02)[1]
ԾննդավայրԲանյո[1]
Մահացել էհուլիսի 21, 2019(2019-07-21)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԻսի լե Մուլինո[1]
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1990) և Paris Diderot University? (1981)
Մասնագիտությունմարդաբան, բանաստեղծուհի և գրող
ԱշխատավայրԳիտական հետազոտությունների ազգային կենտրոն, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Paris Diderot University?
ԱմուսինPierre-Noël Denieuil?
Զբաղեցրած պաշտոններԳիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն
ԱնդամությունURMIS? և Société des études arméniennes?
 Martine Hovanessian Վիքիպահեստում

Երիտասարդություն և կրթություն խմբագրել

Մարտինե Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 2-ին Բանյոյում[2][3]։

Սկզբում նա գրականությամբ է զբաղվում:Նրա ուսումնասիրությունները լեզվի վերաբերյալ ձևավորում են նրա մտորումները հայկական և հրեական հիշողության մասին, վերապրածների և սերունդների վկայությունների միջոցով,որոնք նա ժողովում է և որոնք պատճառ են հանդիսանում անասելի գաղափարի շուրջ նրա մտորմանը։

1979 թվականին Փարիզ VII համալսարանում ստանում է ժամանակակից գրականության և ազգաբանության կրկնակի դիպլոմ:1980 թվականին Փարիզի VII համալսարանում ժամանակակից գրականության մագիստրոսի կոչում է ստանում«Միշել Լեյրիսի» և «Ավրորա » վեպի համար։

1981 թվականին Փարիզի VII համալսարանի « սրբություն » տերմինի խորացված ուսումնական դիպլոմ ծրագրի շրջանակներում Ժորժ Բատայի և Սուրբ հասկացության մասին նրա աշխատանքը՝Յուլյա Քրիստևայի ղեկավարությամբ, արժանանում է բարձր գնահատականի։

1990 թվականին նա պաշտպանում է իր թեզը սովիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ՝«Հայերը և համայնքի կարևորությունը» վերնագրով հետազոտություն Փարիզյան տարածաշրջանում Ժերար Ալթաբեի ղեկավարությամբ[4]։

Կյանքի անցած ուղի խմբագրել

Իր թեզից հետո Մարտինե Հովհաննիսյանը ընդունվում է «Ազգային գիտահետազոտական կենտրոն»[5], այնուհետև 1998 թվականին «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ»[3][6]։,:

Նա « Հայկական ուսումնասիրությունների ընկերության » անդամ է 1992 թվականի նրա հիմնադրման օրվանից[3][6],:

2009 թվականին նրան իրավունքներ շնորհվեց հետազոտությունները տպագրության պատրաստել[3][7], Մարիզ Տրիպերի ղեկավարությամբ[5]« անցնելով աքսորված վայրերը, միավորելով հատվածները»[8]:Ժյուրիի անդամներն են մարդաբան Ժան-Լուպ Ամսելը, հոգեվերլուծաբան Ֆեթհի Բենսլաման, սոցիոլոգ Շանտալ Բորդես-Բենայունը, փիլիսոփա Մարի-Քլեր Կալոզ-Տշոպը, լեզվաբան Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը, մարդաբան Քեթրին Քվիմինալը և սոցիոլոգ Մերիս Թրիփիերը։

Այս թեզում նա առաջարկում է համեմատական ուսումնասիրություն հայկական  հետցեղասպանական և հրեական հետհոլոքոստային հուշագրությունների միջև, երկուսն էլ աքսորի և կորստի տանջանքների միջով են անցած։ Նրա աշխատանքը  ընդլայնում է պատմողական մարդաբանության նորարարական ձևը հետազոտության ոլորտում, որտեղ մարդաբանությունը հայտնվում է հոգեվերլուծության, փիլիսոփայության և գրականության խաչմերուկում։

Նույն տարում նա ստացել է   Ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտական տնօրենի կոչում[3][6]։

Նա մահացել է 2019 թվականի հուլիսի 21-ին Իսի-լե-Մուլինոյում[2][3][7]։ Թաղված է փարիզյան Բանյո գերեզմանատանը[3][7]։

Անձնական կյանք խմբագրել

Մարտինե Հովհաննիսյանը երեք երեխաների[3]՝ Ժուլիեն Վահանի, Ժերեմի Վահեի և Մարիի մայրն է,որոնք ծնվել են Պիեռ-Նոել Դենիելի հետ նրա միության արդյունքում։

Հրապարակումներ խմբագրել

  • Համայնքային կապը. Հայերի երեք սերունդ,Արմանդ Քոլին,«Հինը և նորը» ժողովածու,1992, էջ 321[9]
  • Հայերն ու նրանց տարածքները,այլ կերպ Ֆրանսիացիները ՝ուրիշ տեղից,մարդիկ ՝այստեղից ժողովածու 1995 թ. էջ 173[10]
  • Մեր  տառապած կյանքի պատմությունները. Անհասկանալի հայկական պատմություն «Արմատտան հրատարակություն» 2013, էջ 310[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 «HOVANESSIAN Martine Manouchak». deces.matchid.io (ֆրանսերեն).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 {{{վերնագիր}}}. — P. 19. — P. 19.
  4. «Les Arméniens et la prégnance du lieu communautaire : enquête en région Parisienne par Martine Hovanessian». theses.fr (ֆրանսերեն).
  5. 5,0 5,1 Maryse Tripier (23-07-2019). «Disparition de Martine Hovanessian». urmis.fr (ֆրանսերեն).
  6. 6,0 6,1 6,2 «Hommage à Martine Hovanessian». etudes-armeniennes.org (ֆրանսերեն). 26-07-2019.
  7. 7,0 7,1 7,2 Krikor Amirzayan (24-07-2019). «Disparition de Martine Hovanessian, anthropologue et Directrice de Recherche au CNRS». armenews.com (ֆրանսերեն).
  8. Martine Hovanessian. «Abstract». Archives ouvertes en Science de l'Homme et de la Société (ֆրանսերեն). Վերցված է 2009-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  10. 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 19. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)